|
ՍՊԻՏԱԿ ՆԱՊԱՍՏԱԿ, ԿԱՐՄԻՐ ՆԱՊԱՍՏԱԿ
Նասիմ Սոլէյմանփուր

Էս պատմութիւնը 3-4 կարեւոր կէտ ունի, որը ժամանակին կը բացատրեմ: Բայց
սկզբում վատ չէր լինի ինքս ինձ ներկայացնեմ: Անունս Նասիմա, ազգանունս
Սոլէյմանփուր...ինչպէ՞ս ասեմ, ես... Անկեղծ ասած խղճի խայթ ունեմ: Էս
ի՞նչ եմ անում ձեր հետ: Վախենում եմ: Որոշ բաներ կան, որ ստիպւած եմ
բացատրել: Վատ չէր լինի մէկը խօսքերս գրի առնէր: Որովհետեւ կարողա
ապագայում պէտք լինեն: Որեւէ մէկը թուղթ ու գրիչ ունի՞: Մէկը բոլորի
համար գրի:
Շնորհակալ եմ: Նախ "Ես" բառը բացատրենք: "Ես" բառը տարբեր տեքստերում
երկու կիրառում ունի: "Ես" ասելով կամ պատմիչին է ակնարկում, կամ էլ
ուղղակի "Ես" ասողին: Բայց էս պիեսում էդպէս չի: Ես օգտւելով "Ես"-ը ,
նպատակ չունեմ անհատականացնեմ մէկին, որը իրեն նկատի ունի: Երբ ասում
եմ "Ես", նկատի չունեմ էն մարդուն, որը որպէս դերասան կանգնելա ձեր
դիմաց: Այսինքն՝ հէնց այն մարդը, որ արտասանումա էս տողերը:
"Ես" ասելով ես ինձ նկատի ունեմ: Ես որպէս գրող: Էն "Ես"-ը, որը գրումա
էս տողերը: Ես իմ մտային աշխարհում որեւէ բան եմ գրում: Պիեսի նման մի
բան: Մի համակարգ կազմւած գործողութիւններից, տեսարաններից ու
խօսքերից, որոնց արտասանելը ձեր դիմաց կանգնած դերասանի
պարտականութիւննա: Իրականում էստեղ պայմանագիրա ստորագրւում: Ես իմ
բառերը կիսում եմ ձեր դիմաց կանգնած մարդու մարմնի հետ: Խօսքը ինձնից,
մարմինը նրանից: Չգիտեմ հասկանո՞ւմ էք թ՞է չէ:
Տեսէք, իմ անունը Նասիմ Սոլէյմանփուրա: Չնայած որ Նասիմ անունը իգական
էլ կարողա լինի, ես տղայ եմ: Բայց էն անձնաւորութեան անունը որը ձեզա
պատմում էս տողերը, ես չգիտեմ: Ինքը աղջիկա՞ թէ՞ տղայ: Ես ծնւել եմ
Թեհրանում ` 1363 թւի Ազարի 19-ին: Փրկչական տոմարով կը ստացւի
"Թեհրան, 1981, Դեկ.10": Ես իրանցի եմ եւ դրանից ոչ ուրախ եմ եւ ոչ էլ
նեղւում եմ:
Լաւ, մի հոգի ինձ ասի՝ էսօր քանիշաբթիա՞: Համար 6, խնդրում եմ կանգնիր
եւ պատասխանիր իմ հարցերին: Շնորհակալ եմ: Ասացիր ի՞նչ օրա: Իսկ
թւակա՞նը: Խնդրում եմ աւելի բարձր: Այ հիմա եղաւ: Կարող ես նստել: Բայց
հիմա, որ էս տողերը գրում եմ, 1389 թւի Ֆարւարդինի 6-նա: Փրկչական
տոմարով 2010 թւի Մարտի 26-ը: Տեսնո՞ւմ էք: Անգամ իմ ժամանակը ձերից
տարբերա: Ես անգամ չգիտեմ դուք ինչ տարում եւ ինչ օրում էք հանդիպում
իմ էս տողերին: Ես չգիտեմ եւ էս չիմանալով աւելի գրաւիչ էք դառնում:
Դուք գիտէք, եւ այսպէս ուրեմն ինձ հետաքրքրում էք:
Հիմա, երբ գրում եմ էս տողերը, Շիրազում եմ: Հէնց էնտեղ, որտեղ
Պերսպոլիսնա, Հաֆեզն ու Սաադին են, Էռամի այգինա ու նարինջի ծառերը եւ
էնքան մօտա, որ կարող եմ ձեռքս երկարացնեմ եւ մի հասած նարինջ պոկեմ:
Շիրազը ինձ համար դրախտից պոկւած մի կտորա: Դրա համար էլ որոշեցի
վերջին գործս հէնց էստեղ, ծնողներիս մօտ գրեմ: Տեսնո՞ւմ էք: Անգամ իմ
գտնւելու վայրնա տարբերւում: Ես նոյնիսկ չեմ իմանում, որ դուք որտեղ
էք, երբ հանդիպում էք իմ բառերին: Ես չգիտեմ եւ էս չիմանալով աւելի
գրա-ւիչ էք դառնում: Դուք գիտէք, եւ այսպէս ուրեմն ինձ հետաքրքրում էք:
Հիմա, երբ գրում եմ էս տողերը, 28 տարեկան եմ: Արեանս խումբը Օ+ ա,
հասակս 168սմ., 76 կիլո եմ կշռում եւ վարսավիրանոցի յատակին կպած
ծամոնի նման մազոտ եմ: Եթէ ուզում էք ինձ պատկերացնել, ես դեղնաւուն
եմ, մազերս սեւ են, աչքերս շագանակագոյն եւ հաստ ունքեր ունեմ: Հիմա
դուք պատկերացնում էք ինձ: Ես էլ ձեզ եմ պատկերացնում: Կարեւոր չի քանի
տարի յետոյ էս թատրոնի հանդիսատեսը կը լինէք, կարեւոր չի աշխարհի ո՛ր
պոչում էք գտնւում: Որոշ բաներ երբեք չեն փոխւում: Օրինակ վստահ եմ որ
առաջի շարքերում, մի թմբլիկ պարոնա նստած, որը բարի արջ ա յիշեցնում:
Կամ սրահի վերջում մի շատ գեղեցիկ օրիորդա կայ, որ հէնց իրան նայես կը
ժպտայ: Չէ՞ք հաւատում: Շրջւէք եւ կը համոզւէք: Հիմա դու զոռով ժպտա, որ
ասեն շատ սիրուն ես: Ես պիես եմ գրում: Ես իմ ժամանակում եւ իմ վայրում
մի պիես եմ գրում ու իմ մտային աշխարհի մի անկիւնում պատկերացնում եմ
ձեզ եւ կապ եմ ստեղծում ձեր հետ:
Բայց պատմութիւնը էստեղ չի ա-ւարտւում: Էս կապը միջնորդա պահանջում:
Հիմա միջնորդի իմաստը կը բացատրեմ: Եթէ դուք կարդում էք էն ինչը, որ
գրել եմ, իմ ու ձեր միջնորդը թուղթնա կամ համկարգիչը, կամ էլ ցանկացած
նմանատիպ միջոց: Աւելի պարզ ասած ես ջայլամ եմ եւ դերասանութիւն չեմ
անում` ես կամ, որովհետեւ էս իմ էութիւննա: Եթէ դուք դահլիճում էք եւ
մի հոգի բեմից արտասանումա էս խօսքերը, ուրեմն ինքնա իմ եւ ձեր
միջնորդը: Աւելի պարզ, նա հովազա, որ ձեզ համար ջայլամի դերնա խաղում:
Նա կայ, որովհետեւ էս իրա արւեստն ու աշխատանքնա: Եւ եթէ դուք նա էք,
ով բէմումա... Եթէ դուք էք էն դերասանը որ արտասանումա էս խօսքերը...
Միթէ Աստւած ձեզ օգնի...որովհետեւ դուք կարմիր նապաստակն էք: Բոլորը
ձեզ են նայում եւ փորձում են հասկանալ թէ ինչո՞ւ էք էս գործը անում:
Ինչքա՞ն կը դիմանաք: Իմ խօսքերը կրկնելուց քանի՞ անգամ կը սխալւէք: Ձեր
երկար ականջները մատնում են ձեզ: Ուրեմն, երբ ես ասում եմ, որ Նասիմ
Սոլէյմանփուրն եմ, պիտի հասկանաք, որ էն անձնաւորութիւնը որ կրկնումա
էս խօսքերը, իմ դերը չի խաղում: Ուղղակի ընդունելա, որ իմ խօսքերը ձեզ
փոխանցի: Ինչո՞ւ: Իմ համար էլա հարց: Ես չեմ կարող պատասխանեմ,
որովհետեւ ես իմ ժամանակում եմ ապրում: Եւ իմ ժամանակը էս պիեսի
գրւելու ժամանակնա: Ձերը, պիեսը գրւելուց յետոյա: Եւ քանի որ ես նախքան
ձեզ եմ ապրում, ձեր իրականութիւնից անտեղեակ եմ: Տեսնում էք թէ ինչպէ՞ս
անցեալը ապագանա կերտում եւ ապագան անցեալը: Զարմանալի ցիկլա:
Վերյիշենք ինչ կատարւեց ներակայացման առաջին 10 րոպէների ընթացքում: Ես
գրեցի.` "Համար 3, արի էստեղ" կամ "համար 3, քայլիր", յետոյ դերասանը
կարդաց էս նախադասութիւնը եւ ձեզնից մէկը քայլեց: Իրականում ես մէկին
ստիպեցի, որ քայլի: Հէնց սրա համար եմ ասում, որ էս ի՞նչ եմ անում ձեզ
հետ: Ես նոյնիսկ ձեզնից մէկի գրպանից հազար թուման փող հանեցի եւ դրեցի
միւսի գրպանը: Ուրեմն ես աւելի քան որեւէ մէկը ձեզ հետ եւ ձեր կողքին
եմ եղել: Կարելիա ասել, որ մենք մօտենում ենք ժամանակի հասկացողութեան
մի անծանօթ բացատրութեան: Սարսափելիա: Բայց դուք մի վախեցէք: Դուք
ապագայում էք ապրում եւ դրանով մի քիչ կարող էք ձեր կամքով շարժել: Եթէ
դուք էս թատրոնի հանդիսատեսն էք , կարող էք հէնց հիմա թողնել սրահը:
Եթէ դերասան էք նոյնպէս կարող էք թողնել բեմը: Բայց ես մնալու եմ հէնց
էս տողերի արանքում: Վալտեր Բենիամինը մի շատ հետաքրքիր խօսք ունի,
որտեղ ասումա` ստեղծագործութիւնը, մահւան դիմակնա մտքում ստեղծւածի
համար":
Լաւ, արդէն ժամանակնա ասելու թէ ինչու ասացի՝ գրի առնէք իմ խօսքերը:
Որովհետեւ կարողա վաղը ոստիկանութիւնը կապւի ձեզ հետ եւ հարցնի թէ ինչ
գիտէք Նասիմ Սոլէյմանփուրի մասին: Կամ թէ ինչքանովա նա կարող
մարդասպանութեան մասնակից լինել: Անգամ կարողա հարցնեն թէ՝ ի՞նչ գիտէք
"Սպիտակ Նապաստակ, Կարմիր Նապաստակ" պիեսի մասին կամ թէ ովա ձեզ
տեղեկացրել ներկայացման մասին : Այ էդ ժամանակա, որ էս գրւածքները ձեզ
կօգնեն: Օրէնքը չի կատակում մանաւանդ երբ խօսքը սպանութեան մասինա:
Սպանութիւ՞ն: Այո՛, սպանութիւն: Կարողա:
Թարգմանեց` Աննա Զարգարեան
«Յոյս»
թիւ 100
15 Յունիս 2011
|