|
ԹԵՀՐԱՆԻ ԱՐԱՐԱՏ-Ի ՕՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼԸ`
ԻՐԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ
Ուրբաթ,2010թ.
Յունւարի 29-ի առաւօտեան Արարատ-ի
բասկետբոլի աղջիկները, որոնք արդէն ճանաչւում են որպէս թռիչքների
վարպետներ, իրենց հիացմունք պատճառող ցատկումներով ու վարպետութեամբ,
կրկին անգամ հրաշք գործելով, երրորդ յաճախական տարին լինելով, դարձան
երկրի ախոյեան` Սուպեր Լիգայի առաջնակարգ մրցութիւններում:
Հ. Մ. Արարատ
Կազմակերպութեան օր. Բասկետբոլի խումբը, յաղթահարելով երկրի մակարդակով
տեղի ունեցած Սուպեր Լիգայի խաղերը,վերջապէս երեկ ուրբաթ, Յունւարի
29ին, 93-63 արդիւնքով յաղթեց Ֆուլադէ Մոբարաքէ Սեփահան առաջնակարգ
խմբին եւ դարձեալ դարձաւ երկրի ա- խոյեան ու մեծ խանդավառութիւն
առաջացրեց հայ երկրպագուների մօտ:
Իրանի օր. Բասկետբոլի Սուպեր լիգայի մրցութիւններն արդէն մեկնարկւել
էին 2009 թւականի Սեպտեմբերից եւ իրանական 14 խմբեր երթ ու դարձի
եղանակով 102 մրցութիւններ անցկացնելով երէկ հասաւ իր աւարտին` Թեհրանի
Արարատ-ի վըճռական յաղթականով:
Այսպիսով, Թեհրանի Արարատ-ը
որպէս Իրանի միակ ներկայացուցիչը` մասնակցելու է Իրաքի Արբիլ քաղաքում
տեղի ունենալիք Արեւելեան Ասիայի գաւաթի խաղերին:
ՙԱրարատ-ի օր. Բասկետբոլի
խումբը կիսաեզրափակիչ խաղերին նախապէս յաղթահարել էր Շերքաթէ Նաֆթէ
Թեհրան եւ Սադրայէ Շիրազ հզօր խմբերին:
Երէկ եզրափակիչ մրցութեան աւարտին` Իրանի օր. Բասկետբոլի ֆեդերացիայի
նախագահ` տկն. Քարամզադէն զեկուցելով խաղերի ընթացման մասին, իր եւ
ֆեդերացիայի անունից շնորհաւորելով Արարատ-ին,
իր բասկետբոլի խմբի հերթական յաղթանակի համար, յատկապէս
շնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Արարատ Կազմակերպութեանը` խաղերը
հիւրընկալելու եւ ֆեդերացիայի հետ ունեցած սերտ ու անվերապահ
համագործակցութեան համար:
Նա ապա առաջնակարգ խմբերին յանձնեց գաւաթները, հերթաբար` Արարատ-ի
(առաջին), Ֆուլադէ Մոբարաքէյէ Սեփահան-ի (երկրորդ) եւ Սադրայէ
Շիրազ-ի (երրորդ) պատասխանատուներին:Արարատ-ի
յաղթանակը յայտարարելուն պէս, հնչեց յաղթական երաժշտութիւն եւ
առաստաղից ու յատակից ցրւեցին խանդավառութիւն շարժող հրավառութիւն ու
գոյնըզգոյն կտորների պար` դահլիճում:
Այնուհետեւ Իրանի բասկետբոլի ֆեդերացիաների պատասխանատուների, Արարատ
կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ մարզական միութեան
ներկայացուցիչների միջոցով յաղթած խմբերին տրւեցին մեդալներ ու
գնահատագրեր, ինչպէս նաեւ յուշանւէրներ` ամբողջ մըրցոյթների
իրաւարարներին:
Նոյն արարողութեան ընթացքում ծաղիկներ տրւեցին Իրանի մասշտաբով
օրիորդաց բասկետբոլի վաստակաւոր մարզիկներին:
Վերջում, Արարատ Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան փոխնախագահ
ընկ. Հարմիկ Զովելեանը յանուն կենտր. Վարչութեան, շնորհաւորելով խմբի
մարզիկներին, մարզիչին ու միւս պատասխանատուներին, յոյս յայտնեց, որ
Արարատ-ի օր. բասկետբոլի խումբը, այս անգամ որպէս Իրանի ներկայացուցիչ
յաղթող հադի- սանան Իրաքի Արբիլ քաղաքում կայացող` Արեւմտեան Ասիայի
գաւաթի խաղերում:
Իսկ ամենավերջում, մարզիկներն ու երկըրպագուները խանդավառ երաժշտութեան
ներքոյ` հայկական իսկական խրախճանք ձեւակերպեցին ՙԱրարատ՚ մարզաւանի
Սասունցի Դաւիթ սրահում:
Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Հանրային Կապ
2010-01-29
«Յոյս»
թիւ 68
10 Փետրւար
2010
|