|
ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers-ի հիմնադիր եւ նախագահն է:
Նա բազմաթիւ երկրներում հանդէս է եկել որպէս սահմանադրական, Քրէական եւ
Միջազգային օրէնքի խորհրդական, եւ ծառայել է Սիերա Լէոնում՝ որպէս
ՄԱԿ-ի պատերազմական յանցագործութեան դէմ դատարանի առաջին նախագահ, ուր
կարեւոր որոշումներ հեղինակեց Ներումների սահմանափակութեան, երեխաներին
զինւորագրելու անօրինականութեան եւ Միջազգային Օրէնքի զարգացման
բնագաւառում այլ կենսական հարցերի վերաբերեալ։ 2008-ին նա նշանակւել է
ՄԱԿ-ի Արդարութեան խորհրդի երեք դատաւորներից մէկը: Նա հեղինակել է մի
շարք գրքեր, այդ թւում` "Յանցագործութիւն մարդկութեան դէմ. Պայքար
յանուն համաշխարհային արդարութեան", եւ "Արդարութեան խաղը" (յուշեր):
|