|
ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ
ՆԱՄԱԶ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ
ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Արթուր Պապեան

Հարիւրաւոր Թուրք ազգայնականներ ուրբաթ օրը նամազ անցկացրեցին
միջնադարեան հայկակական մայ-րաքաղաք Անիի Մայր տաճարում:
"Ֆրանսպրես" գործակալութեան փոխանցմամբ, Թուրքիայի խոր-հրդարանի
ազդեցիկ "Ազգայնական շարժում" կուսակցութեան այս նախաձեռնութիւնը
իւրովի արձագանք է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երկու շաբաթ
առաջ տեղի ունեցած hայկական պատարագին, որը Թուրքիայի իշխանութիւնները
ներկայացրել էին որպէս փոքրամասնութիւնների նկատմամբ
հանդուրժողականութեան դրսեւորում, ինչը պէտք է օգնէր Թուրքիային`
Եւրամիութեանը ին-տեգրւելու ճանապարհին:
"Ազգայնական շարժում" կուսակցութեան առաջնորդ Դեւլէթ Բահչելին,
թուրքական դրօշներ կրող աջակիցների հետ ժամանեց Անիի կիսաւեր Մայր
տաճար` մասնակցելու աւանդական ուրբաթօրեայ աղօթքի արարողութեանը:
"Ազգայնական շարժում" կուսակցութիւնը յայտարարել է, որ այսպիսով
Բահչելին հետե-ւում է սելջուկ սուլթան Ալփ Արսլանի օրինակին, ով, 1064
թւականին գրաւելով Անին, հրամայեց եկեղեցու գմբէթից հանել խաչը եւ
նամազ կատարեց այնտեղ:
Ուրբաթօրեայ աղօթք իրականացնելու համար "Ազգայնական շարժու-մը"
թոյլտւութիւն է ստացել Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնից:
Այդուհանդերձ, "Ազատութիւն" ռադիոկայանի հետ զրոյցում Ստամբուլում լոյս
տեսնող հայկական "Ակօս" թերթի խմբագիրներից Արիս Նալջին կարծիք է
յայտնել, որ միջոցառումը ընդամէնը գալիք ընտրութիւններում ընդդիմադիր
"Ազգայնական շարժում" կուսակցութեան օգտին քւէներ շահելու փորձ է:
Իր հերթին, Ստամբուլում լոյս տեսնող հայկական "Մարմարա" թերթի խմբագիր
Ռոբեր Հատեճեանը շեշտել էր, թէ հայ-թուրքական սահմանին գտնւող Անիի
Մայր եկեղեցու ընտրութիւնը պատահական չէր:
"Ազգայնական շարժում" կուսակցութիւնը միշտ կտրականապէս դէմ է
արտայայտւել Հա-յաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանն ու
սահմանի բացմանն ուղղւած` Թուրքիայի կառավարութեան քայլերին:
NEWS.am
«Յոյս»
թիւ 84
13 Հոկտեմբեր 2010 |