|
Ո՞Վ Է
ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԸ
Ժամանակագրութիւն
1945. Ծնւել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946-ին ընտանիքի հետ
տեղափոխւել է Երեւան:
1968. Աւարտել է Երեւանի պետական համալսարանի արե-ւելագիտական բաժինը,
արաբերէն լեզու եւ գրականութիւն մասնագիտու-թեամբ:
1987. Լենինգրադի համալսարանից ստացել է բանասիրական գիտութիւնների
դոկտորի գիտական աստիճան:
1972-78. Աշխատել է Մանուկ Աբեղեան անւան գրականութեան ինստիտուտում:
1978-85. Մատենադարանի գիտական քարտուղար: 1985-ից մատենադարանի աւագ
գիտաշխատող: Տիրապետում է ռուսերէն, ֆրանսերէն եւ այլ արեւ-մտեան
լեզուների: Բազմաթիւ գիտական յօդւածների եւ գրքերի հեղինակ է:
1986. Ձերբակալւել է եւ մէկ շաբաթ կալանքի տակ պահւել Ապրիլի 24-ի
ցոյցին ակտիւ մասնակցութեան համար:
1988. Եղել է Ղարաբաղի շարժման Հայաստանի կոմիտէի անդամ:

1988. Դեկտեմբերի 10-ին Ղարաբաղ կոմիտէի միւս անդամների հետ
ձերբակալւել է եւ 6 ամիս բանտարկւել է Մոսկւայում:
1989. Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) հիմնադիր անդամ եւ նրա
վարչութեան նախագահ:
1989. Օգոստոս. ընտրւել է Խորհրդային Հայաստանի գերագոյն խորհրդի
պատգամաւոր: Յետոյ այդ խորհրդի նախագահ:
1991. Հոկտեմբերի 16-ին ընտրւել է անկախ Հայաստանի Հանրապետութեան
առաջին նախագահ, ձայների 83 տոկոսով:
1994 Դեկտեմբեր 28.
Տէր-Պետրոսեանը յայտարարում է "Դրօ" գաղտնի յանցագործ խմբի
բացայայտումը եւ խմբի կապը Դաշնակցութեան հետ: Խումբը, ըստ
Տէր-Պետրոսեանի, նպատակ ունէր անկայունացնել երկիրը: Նա արգելում է
Դաշնակցութեան գործունէութիւնը վեց ամսով: Ընդհանուր կարծիքն այն է, որ
դա մի պատրւակ էր քաղաքական հակառակորդի աշխատանքը կասեցնելու համար:

1996. Սեպտեմբերի 22-ին վեր-ընտրւում է նախագահ, սակայն ընդդիմութիւնը
ընտրութիւնները կեղծւած համարելով դիմում է բողոքի ցոյցերի: Սեպտեմբերի
25-ին ցուցարարները ներխուժում են Ազգային ժողովի շէնք: Ձերբակալւում
ու ծեծի ու խոշտանգման են ենթարկւում մեծ թւով ընդդիմադիր գործիչներ:
Բանակի ստորաբաժանումները եւ տանկերը հաստատւում են Երեւանի
փողոցներում:
1998 Փետրւար. Հրաժարւում է նախագահի պաշտօնից: Հրաժարականի պատճառը
Տէր-Պետրոսեանի մօտեցումն է Ղարաբաղի հարցում փոխզիջումների մասին: Նրա
հակառակորդները` նրա ժամանակի վարչապետ եւ Ղարաբաղի նախկին նախագահ
Ռոբերտ Քոչարեանը, նրա զինեալ ուժերի հրամանատար Վազգէն Սարգսեանը եւ
Ներքին գործերի նա-խարար Սերժ Սարգսեանը, Տէր-Պետրոսեանի փուլային
պլանը Ղարաբաղի հակամարտութեան կարգա-ւորման համար հանրութեան
ներկայցնում են իբրեւ "Ղարաբաղը ծախելու" ծրագիր եւ նրան պարտադրում են
հրաժարւել:
1999. Հոկտեմբեր 27. Տէր-Պետրոսեանին
հրաժարւել պարտադրող կարեւորագոյն քաղաքական դէմքը՝ Վազգէն Սարգսեանը,
զոհւում է Ազգային ժողով ներխուժած ահաբեկիչների միջոցով: Երկու շրջան
նախագահ է ընտրւում Ռոբերտ Քոչարեանը: Այս տարիների ընթացքում
քաղաքական ակտիւ կեանքին չի մասնակցում Տէր-Պետրոսեանը:
2005-7. Հրատարակւում է Տէր-Պետրոսեանի
գրչին պատկանող "Խաչակիրները եւ Հայերը" պատմաքաղաքական աշխատութիւնը
երկու հատորով:
2007. 26 Հոկտեմբեր. Նա յայտարարում է
իր թեկնածութիւնը 2008 թւականի նախագահական ընտրութիւններին: Խիստ
քննադատում է նախագահ Քոչարեանին եւ Հանրապետական կուսակցութեան
նախագահութեան թեկնածու Սերժ Սաեգսեանին, նրանց վարչակարգը անւանում է
աւազակապետութիւն: Նա մեղադրում է իշխանութեանը 1999 թւականի
Հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան մէջ:
2008. Փետրւար 19. Նախագահական
ընտրութիւններ. Պաշտօնական արդիւնքների համաձայն Տէր-Պետրոսեանը ձեռք է
բերել քւէների միայն 21.5 տոկոսը: Նրա համակիրներից տասնեակ հազար մարդ
բողոքի ցոյցեր են կատարում Երեւանում:

2008. Մարտի 1-ը. Ոստիկանութիւնը
գրոհում է Ազատութեան հրապարակում գիշերած ցուցարարների վրայ. սպանւում
են ութ մարդ: Քոչարեանը արտակարգ վիճակ է յայտարարում: Բանակը
հաստատւում է Երե-ւանի փողոցներում:
2008-ից մինչեւ օրս. Ընդդիմադիր
կուսակցութիւններն ու խմբակցութիւնները Հայ Ազգային Կոնգրես ՀԱԿ անւան
տակ բողոքի ցոյցեր են կազմակերպում Սերժ Սար-գսեանի իշխանութեան դէմ,
որը նրանք համարում են անօրինական: Հիմնական պահանջները`
Քաղբանտարկեալների ազատ արձակումը, Մարտի մէկի դէպքի սպանութիւնների
հետախուզում, հանրահաւաքների եւ խօսքի ազատութիւն:
2009. Նոյեմբերին, Տէր-Պետրոսեանը
քննադատում է հայ-թրքական պրոտոկոլների որոշ կէտեր, կարեւորագոյնը
պատմաբանների յանձնախմբի մասին կէտը, բայց նաեւ քննադատում է դրա
հակառակորդներին, որոնք, ըստ նրա, պրոտոկոլները քննարկում էին ոչ թէ
ռէալ քաղաքականութեան գետնի վրայ, այլ գաղափարախօսութեան եւ հայ դատի
հողի վրայ:

2011 Ապրիլ 11 եւ 28. Ընդդիմութեան
հանրահաւաքներում Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարում է, որ ՀԱԿ-ը
պատրաստ է երկխօսութիւն սկսել իշխանութիւնների հետ: Նա դնում է երեք
նախապայմաններ, որոնց մասնակի կատարմամբ, սկսում են հանդիպումներ ՀԱԿ-ի
եւ իշխանութիւնների ներկայացուցիչների միջեւ: Սակայն իսկական
երկխօսութիւնը չի սկսում:
2011. 28 Հոկտեմբեր. Տէր Պետրոսեանը
յայտարարում է, որ ՀԱԿ-ը եթէ յաջողի իշխանութիւններին պարտադրել
կայացնել արտահերթ ընտրութիւններ, կը մասնակցի գալիք ընտրութիւններին
եւ կը փորձի ապահովել ծանրակշիռ ներկայութիւն, որպէսզի կարողանայ
բար-ձրացնել նախագահ Սերժ Սարգսեանի իմփիչմենտի հարցը:
«Յոյս»
թիւ 110
9 Նոյեմբեր 2011
|