|
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՄԱՋԻԴԻԷԻ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի 4 անդամներ՝ Ալբերտ
Քոչարեանը, Ռոզիկ Տէր-Յովհաննիսեանը, Վահէ Խաչատրեանը եւ Վազրիկ
Ղազարեանը պատասխանել են "Ալիք" օրաթերթում տպագրւած նոյն խորհրդի
անդամ` Արմէն Օհանջանեանի յայտարարութիւններին: Հարցը հետեւեալն է. Այդ
խորհրդի անդամներից 4-ը "Նայիրի" միութեան կողմից հովանաւորւած
անդամներ են, 3-ը` անկախ անդամներ: Ըստ Օհանջանեանի այդ 3 անդամները
ներկայ չգտնւելով ժողովներին անհնար են դարձնում խորհրդի դիւանի
ընտրութիւնները: Իսկ ինչն է պատճառը, որ դիւանի ընտրութիւնների շուրջ
համաձայնութիւն չի կայանում: Թաղային խորհրդի անկախ անդամները դա
բացատրում են նրանով, որ խորհրդի մեծամասնութիւնը կողմերի միջեւ
կայացած համաձայնութիւնը չի յարգում եւ ենթադրում է, որ իրենք
մեծամասնութիւն լինելով, պիտի բոլոր հարցերում իրենց տեսակէտը
գերակշռի: Աւելի մանրամասն բացատրութիւնները կարդացէք Մաջիդիէ թաղամասի
խորհրդի անդամների պատասխան-նամակում: Պարտադրւած նամակը տպագրում ենք
որոշ յապաւումներով: Դրա ամբողջական տեքստը կարող էք կարդալ "Ալիք"-ի
Օգոստոսի 26-ի համարում: Ստորեւ կարող էք կարդալ նաեւ "Ալիք"-ի Յունիսի
23-ի համարում հրատարակւած Ա. Օհանջանեանի բացատրութիւնները, որոնց է
վերաբերում խորհրդի 4 անդամների պատասխանը:
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ՝ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՒՅՑԱՅԻՆ ԴՐՒԱԾՔԻ
ՄԱՍԻՆ
ԵՐԲ
ԳԼԽԱՒՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՆ Է
«Յոյս»
թիւ
82
15 Սեպտեմբեր 2010 |