|
ԱՅՍ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉԷՔ ԿԱՐՈՂ ԿԱՐԴԱԼ
"ԱԼԻՔ"-ՈՒՄ

"Յոյս"-ի անցեալ
համարում հրատարակել էինք "Իրանահայեր" կայքի, "Արաքս" շաբաթաթերթի եւ
"Լոյս" ամսագրի համատեղ յայտարարութիւնը, որի ստորագրողները "Ալիք"-ին
մեղադրել էին նրանում, որ իր էջերում, "Ռոստոմ"դպրոցի ծնողների եւ
ազգային մարմինների միջեւ կայացած համաձայնութեան վերաբերեալ
ներկայացրել է մի ժողով, ուր ներկայ չեն եղել դպրոցի ծնողների
մեծամասնութիւնը, եւ ուր որեւէ քւէարկութիւն այդ հարցի շուրջ տեղի չի
ունեցել:
Ստորեւ ներկայացնում են "Ալիք"-ի պատասխանը այդ յայտարարութեան, ինչպէս
նաեւ նրանց պատասխանը "Ալիք"-ին: "Ալիք"-ի այս գրութիւնը համայնքային
կարեւոր փաստաթուղթ է, որը լաւագոյնս արտայայտում է յատկապէս նրա
ընկալումը քննադատութեան վերաբերեալ: Սակայն այս մասին յետոյ: Այժմ
ընթերցողի ուշադրութիւնը միայն հրաւիրում ենք հետեւեալ հարցերին.
1. Ինչո՞ւ "Ալիք"-ը չի տպագրում այս գրութիւնները, նոյնիսկ իր
պատասխանը:
Արդեօք նա չի՞ վստահում իր ընթերցողներին: Ինչո՞ւ չի ուզում իր
ընթերցողներն իմանան ինչ վէճ է գնում իր եւ իրեն քննադատողների միջեւ:
Հետեւեալ երկու գրութիւնները կարելի է կարդալ "Իրանահայեր" կայքում եւ
մի շարք հայաստանեան լրատւամիջոցներում, բայց ոչ՝ "Ալիք"-ում: Երեւի,
համայնքի "80-ամեայ թերթը", մտահոգւած համայնքի "միատարրութեամբ",
յարմար չի նկատում իր ընթերցողներին ծանօթացնել համայնքի անցուդարձին:
2. "Ալիք"-ը չի պատասխանել իր դէմ ուղղւած հիմնական
մեղադրանքին.
"Ալիք"-ին ուղղւած հիմնական մեղադրանքն այն է, որ իր էջերում, "Ռոստոմ"
դպրոցի ծնողների եւ ազգային մարմինների միջեւ կայացած համաձայնութեան
վերաբերեալ ներկայացրել է մի ժողով, ուր ներկայ չեն եղել դպրոցի
ծնողների մեծամասնութիւնը, եւ ուր որեւէ քւէարկութիւն այդ հարցի շուրջ
տեղի չի ունեցել:
"Ալիք"-ը չի պատասխանել այս մեղադրանքին: Խօսել է ամէն բանի մասին,
սկսած միջազգային ճգնաժամից մինչեւ ազգի հիմնահարցերը, սակայն ոչ
կոնկրետ այն բանի մասին, որում իրեն մեղադրել են:
3. "Ալիք"-ն իրեն քննադատել համարձակւողներին եւ նրանց
լրատւամիջոցներն ու գործունէութիւնը նման բառերով է որակաւորում՝.
պառակտիչներ, "Իրանահայեր" յորջորջում, վայ լրատւամիջոցներ,
խեղաթիւրումներ, վարակ, մեքենայութիւններ, նկրտումներ, ճղճիմ ու ստայօդ
ցեխարձակումներ...
4. Իսկ իրեն համարում է`
մեր համայնքի միակ խօսափողը, խոհեմ ու լուռ , ժողովրդականութիւն
վայելող թերթ, մշտապէս ներել է ու հանդուրժել է, համայնքային ողջ
անցուդարձերը անաչառօրէն եւ առարկայօրէն փաստացի տւեալների հիման վրայ
լուսաբանող, իրեն սպասում են հազարաւոր ընթերցողներ, գրչի շիտակութիւն
ու մտքի անկեղծութիւն...
Մի խօսքով` սեւ եւ սպիտակ. "Ալիք"-ը` հրեշտակ, նրան քննադատողները`
սատանա: Ինքը միասնութեան պաշտպան, իր հակառակորդները` պառակտիչ: Բայց
ինչպէս ասում են՝ աւելի լաւ է ուրիշները քեզ գովաբանեն քան ինքդ:
Արդեօք կը գտնէ՞ք մէկին, որ "Ալիք"-ին հանդուրժող համարի: Եթէ
հանդուրժող է, ինչո՞ւ չի հրատարակել քննադատական յայտարարութիւնը եւ
անգամ իր իսկ այս պատասխան-գրութիւնը:
"Յոյս"-ը չի ստորագրել երեք լրատւամիջոցների յայտարարութիւնը, քանի որ
տեղեակ չի եղել հարցի մանրամասնութիւններին, եւ ոչ էլ համաձայն է եղել
այնտեղ արծարծւած բոլոր հարցադրումներին, սակայն երբ "Ալիք"-ն իրեն
համարելով "Համայնքի միակ խօսափողը"՝ նմանատիպ յայտարարութեամբ է
հանդէս գալիս, դա արդէն համայնքային լուրջ թեմա է, որի մասին պիտի դեռ
աւելի խօսել:
"Ալիք"-ի պատասխանը "Իրանահայեր"-ին, "Արաքս"-ին եւ "Լույս"-ին
"Իրանահայեր"-ի, "Արաքս"-ի եւ
"Լույս"-ի
պատասխանը "Ալիք"-ին
«Յոյս»
թիւ
80
11 Օգոստոս
2010
|