|
"ՅՈՅՍ"-Ի
ԱՌԱՋԻՆ ՀԱՐԻՒՐ
ՀԱՄԱՐՆԵՐԸ
Նորվան

Վաղուց ի վեր, մեր համայնքում զգացւում էր տարբեր, տարաբնոյթ ու
միեւնոյն ժամանակ հանրամարչելի թերթի բացակայութիւնը: "Յոյս"-ը՝ իր
գունագեղ արտաքինով ու օրւայ չափանիշների համապատասխանող ձեւա-ւորմամբ,
եկաւ լրացնելու այդ բացը: Գուցէ "Յոյս"-ը նրանց ճաշակովը չէ, ովքեր
արհեստավարժ ու նեղ մասնագիտութիւններ ընդգրկող թերթերի ընթերցող են,
բայց դրանով հանդերձ, իւրաքանչիւրը գտնում է իրենը՝ ծարաւը յագեցնելու
համար: Ժուռնալիստական խաղի կա-նոններին լաւածանօթ խմբագիրը ճանաչելով
իր ընթերցողին ու իրազեկ լինելով ներհամայնքային խնդիրներին, յատկապէս
այն ժամանակ է դրսեւորում իր մասնագիտական հմտութիւնը, երբ վիճարկելի
եւ համայնքին յուզող խնդիրներ շօշափելով, մարտահրաւէր է նետում՝
տպագրելով նոյն խնդրի շուրջ առկայ թեր ու դէմ կարծիքներում, դրանով իսկ
հաստատելով բազմաձայնութեան մղիչ ուժը, որպէս իւրաքանչիւր
հասարակութեան զարգացման գրաւականը:
"Յոյս"-ը ընտրել է երկխօսութեան երկկողմանի ճանապարհ, եւ պահպանելով
ժուռնալիստական "անկողմնակալութիւնը" երեւան է հանում տարբեր ու երբեմն
իրարամերժ տեսակէտներ, ո-րից, բնականաբար, շահում է ընթերցողն ու
համայնքը:
Որոշ համարներում հանդիպում ենք մեծ թւով պատրաստի, դէսից-դէնից քաղւած
նիւթերի, որի պատճառով էլ, անկախ դրանց բովանդակութիւնից, համարը
կոր-ցնում է ինքնատիպութիւնը, եւ ընդհանրապէս, քիչ ենք հանդիպում
հեղինակային, ինքնուրոյն նիւթերի, գուցէ այն պատճառով, որ մեզ մօտ
նւազել է հայերէն իմացող՝ գրիչ շարժողների թիւը:
Երկշաբաթաթերթի մարզական լուրերը ժամանակավրէպ են ու չեն
համապատասխանում ընթացիկ իրադարձութիւններին, ու եթէ խմբագրութիւնը
պնդում է պահպանել այդ բաժինը, հարկաւոր է վերանայել ու նոր մօտեցում
ցուցաբերել:
Նաեւ ցանկալի է չհանդիպել աղբիւրը չնշւած, անստորագիր յօդւածների:
"Յոյս"-ի 100-րդ համարը ընթերցողի սեղանին է:
Թող օրըստօրէ բարելաւման եւ ոչ միայն Ֆիզիկապէս լինելու յոյսով՝ 100-ը
բազմապատկւի 100-ով: Ամէն:
«Յոյս»
թիւ 100
15 Յունիս 2011
|