|
Վաւերագրական
ֆիլմ System of a Down ռոք խմբի մասին

«Ցեղասպանութեան
դէպքում խնդիրն այն է, որ հնարաւոր չէ սպանել բոլորին. միշտ լինում են
վերապրողներ: Ու այդ վերապրողները դառնում են «ճչացողներ»՝ մարդիկ,
ովքեր չեն հանգստանայ, մինչեւ աշխարհը չիմանայ, թէ ինչ է կատարւել»,-
ասում է Պուլիտցերեան մրցանակակիր, Հարուարդի համալսարանի դասախօս
Սամանթա Փաուերը «Ճչացողները» փաստագրական ֆիլմում: Ամերիկահայ ռեժիսոր
Կարլա Կարապետեանի «Ճչացողները» ֆիլմը Հայոց ցեղասպանութեան մասին
հերթական ֆիլմ չէ: Այստեղ Հայոց ցեղասպանութիւնը կապւում է 20-րդ դարի
այլ ոճրագործութիւնների՝ յատկապէս Դարֆուրում առայսօր տեղի ունեցող
կոտորածների հետ: «Քանի դեռ չի դատապարտւել 20-րդ դարի առաջին
ոճրագործութիւնը, ցեղասպանութիւններն անընդ-հատ կը շարունակւեն»,-
ասւում է ֆիլմում: Կինօխցիկը հետեւում է ամերիկեան «System Of A Down»
ռոք խմբի շրջագայութիւններին ԱՄՆ-ով եւ Եւրոպայով: Խմբի անդամները՝
Եղեռնը վերապ-րածների սերունդները, խօսում են ցեղասպա-նութիւնից:
Ֆիլմում ընդգրկւած են հարցազրոյցներ Պուլիտցերեան մրցանակակիր Սամանթա
Փաուերի, ՀԴԲ-ի նախկին թարգմանչուհի Սիբիլ Էդմոնդսի, «Ակօս»
շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ այլոց հետ, ներկայացւած են խմբի
առաջնորդ Սերժ Թանգեանի պապի եւ կոտորածը վերապրած այլ մարդկանց
պատմութիւնները: Յիշողութիւններն ընդմիջւում են «System of a Down»-ի
երաժըշ-տութեամբ: Ֆիլմում ներկայացւած են նաեւ Հոլոքոստը, Ռուանդայի,
Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանութիւնները: 6 000 000 զոհ
Հոլոքոստին, 2 000 000՝ Կամբոջայում, 200 000՝ Բոսնիայում, 800 000՝
Ռուանդայում, 400 000՝ Դարֆուրում, որտեղ կոտորածները դեռ շարունակւում
են: Եւ ամէն ցեղասպանութիւնից յետոյ ԱՄՆ նախագահը կամ Մեծ Բրիտանիայի
վարչապետն ասում են. «Մենք չգիտէինք», «Այլեւս չի կրկնւի»: Մինչդեռ
բոլորն ամէն ինչ գիտէին ու փակել էին աչքերը, որովհետեւ պետական եւ
անձնական շահերը վեր էին մարդկային կեանքից: Բիլ Քլինթոնը գիտէր
Ռուանդայի դէպքերի մասին, Ջորջ Բուշը Հարաւային Սուդանի դէպքերը որակեց
«ցեղա-սպանութիւն», սակայն դարձեալ ոչինչ չձեռ-նարկեց՝ երեւի
համարե-լով, որ «ցեղասպանու-թիւն» բառն արտասա-նելն արդէն ինչ-որ բան
անել էր: Ֆիլմում Սերժ Թանգ-եանն ու խմբի թմբկահար Ջոն Դոլմաեանը
Վաշինգ-տոնի Կապիտոլիումի շէնքի մօտ բախւում են դեմոկրատ Դենիս
Հաս-թերթին, ում յանձնում են նամակ եւ խնդրանք ԱՄՆ Կոնգրեսում հայոց
ցեղա-սպանութեան ճանաչ-ման գործընթացն արա-գացնելու վերաբերեալ: Ըստ
«Vanity Fair» ամսա-գըրի՝ կոնգրեսմենին կասկածում էին թուրքե-րից կէս
միլիոն դոլար վերցնելու մէջ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցե-ղասպանութեան
ճանաչ-ման բանաձեւը տապա-լելու համար: «Այս խումբը չի ստեղծւել աշխարհը
փոխելու համար: Այն չի ստեղծւել ձեզ մտափոխելու համար: Այն ստեղծւել է՝
ստիպելու ձեզ հարցեր տալ»,- ասում է Սերժ Թանգեանը: «Սա մի փոքր
փաստագրական ֆիլմ է, ու չենք կարող ակնկալել հրաշքներ: Մենք ընդամենը
փորձում ենք մարդկանց քաջալերել խօսել ու հարցեր տալ,- ասում է Կլարա
Կարապետեանը:- Երբ առաջին անգամ գնացի Թուրքիա որպէս լրագրող, սպասում
էի, որ վիզա ստանալիս ազգանունս կը կարդան ու բոլորը կը սկսեն ցոյց տալ
վրաս, բացականչել՝ հայ է: Մինչդեռ իմիգրացիոն ծառայութիւնում ոչինչ
չասացին: Նրանք ուղղակի անտարբեր էին: Իսկ ես կարծում էի, որ մենք
աւելի հզօր ենք: Երբ շարժումը սկսւում է, երբ մարդիկ սկսում են հարցեր
տալ, այլեւս ետդարձի ճանապարհ չկայ: Ինչպէս ասում են չինացիները՝
պատուհանը բացում ես, ու ճանճերը գալիս են: Չգիտեմ՝ այս ամէնն ինչպէս
կաւարտւի, սակայն Թուրքիայում մարդիկ սկսում են հարցեր տալ, եւ
կառավարութիւնը պիտի պատասխանի դրանց»: Ֆիլմում հարցազրոյց կայ «Ակօս»
շաբաթա-թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ, ով կոչ է անում հանդուրժող
լինել: «Հանդուրժել չի նշա-նակում լռել կամ զիջել, կամ փոխզիջումների
գնալ պատմական ճշմարտու-թեան հարցում,- ասում է Կարլա Կարապետեանը,-
այլ հասկանալ, որ ժամա-նակ է պէտք: Թուրքերը ողջ կեանքն ապրել են
հակահայկական պրոպա-գանդայով դպրոցներից, համալսարանից,
լրատւա-միջոցներից: Թուրք պատ-մաբան Թաներ Աքչամն իր նոր գրքում խօսում
է այն մասին, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1919 թւականին աջակցել է
ռազմական հանցագոր-ծութեան դատավարու-թեանը մինչեւ Սեւրի պայմանագրի
կնքումը (1920 թւականի Օգոստոսի 10-ին Առաջին աշխարհա-մարտի
Դաշնակիցների, ԱՄՆ-ի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ կնքւած Սեւրի
պայմանագրով ճանաչւում էր Հայաստանի ժողովրդավարական հանրապետութիւնը
եւ մշակ-ւում էին 20-րդ դարասկզբի ոճրագործութեան համար
պատասխանատուների դատավարութեան մեխա-նիզմները): «Լոս Անջելես Հերալդ»
ամերիկեան թերթի 1922 թւականի համարում կայ Աթաթուրքի մէջբերումը. «Մարդիկ,
ովքեր բնաջնջել են քրիստոնեայ փոքրամասնութիւններին»: «Թուրք ազգի
հայրն» է ընդունել, որ կատարւածը ցեղասպանութիւն է: Սակայն Թուրքիայում
այս գիրքը չեն կարող ազատօրէն քննարկել: Աքչամը լքել է Թուրքիան,
որովհետեւ նրան սպառնում էին մահով, Օրհան Փամուկը նոյնպէս չի կարող
ապրել Թուրքիայում, որովհետեւ արտասանել է «ցեղասպանութիւն» բառը: Հիմա
մենք ունենք նման դաշնակիցներ, որ առաջ չունէինք»: Ռեժիսորն ասում է,
որ շատ կարեւոր էր ֆիլմում «System of a Down»-ի երաժշտութեան
օգտագոր-ծումը: Խումբը յայտնի է իր երգերի քաղաքական եւ սոցիալական
թեմաներով եւ ցեղասպանութեան ճանաչման ակտիւ պրոպագանդայով: Տղաներն
ունեն մեծաթիւ երիտասարդ երկրպագուներ ողջ աշխարհում, նաեւ՝
Թուրքիայում, ովքեր լսում են նրանց, մտածում են նրանց ասածի մասին: «Ճչացողները»
ֆիլմը ցուցադրւել է Միացեալ Նահանգներում, Բրիտանիայում, Կանադայում,
պատրաստւում է ցուցադրւել Ֆրանսիայում: AFI ֆիլմերի փառատօնում
արժանացել է հանդիսատեսի մրցանակին: Հայաստանում ֆիլմի
ցուցադրու-թիւնները կը տեւեն մինչեւ Ապրիլի 24-ը:
«Յոյս» թիւ 5
27 Յունիս 2007
|