ՀԱՄԱՅՆՔ

 

ՏՊԱՔԱՆԱԿ՝ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆԸ 5000
 

Կլոր սեղան հայ մամուլի մասին

 

Չորեքշաբթի, Նոյեմբերի 16-ին, "Ալիք" օրաթերթի 80-ամեակը մեծարող յանձնախմբի նախաձեռնութեամբ "Հայ Ակումբ"-ի փոքր սրահում տեղի ունեցաւ կլոր սեղան նւիրւած Հայերէն մամուլին առնչւող հարցերին ու դժւարութիւններին: Կլոր սեղանին մասնակցում էին "Ալիք" օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանը, "Դրօշակ" թերթի խմբագիր Կարէն Խանլարեանը, "Հայելի" կայքի վարիչ Սեւան Պետրոսեանը, Հայերէն ռադիօժամի աշխատակից Ռոբերթ Մարգարեանը եւ "Յոյս" երկշաբաթաթերթի խմբագիր Ռոբերթ Սաֆարեանը: Կլոր սեղանը վարում էր Րաֆֆի Փիրումեանը: Ելոյթների ընթացքում հեռախօսային եւ ինտերնետային կապ հաստատւեց Հայաստանի եւ սփիւռքի մի քանի լրագրողների հետ, որոնք իրենց տեսակէտները յայտնեցին հայ մամուլի հարցերի մասին:
Կլոր սեղանը ուղղակի դէմ առ դէմ վիճաբանութեան չվերածւեց, թէեւ նկատելի էր կարծիքների զանազանութիւնը: Նաեւ հնարաւոր չդարձաւ խօսակցութիւնը առաջնորդել դէպի նախատեսւած հարցերը: Յամենայն դէպս, հնչեցին հետաքրքիր տեսակէտներ, որոնց ընտրանին ներկայացնում ենք ստորեւ:

 


"Ալիք"-ը`

80

տարեկան

Տօնական առիթ է, "Ալիք"-ի 80-րդ տարեդարձը, եւ չգիտես ինչ գրել, որ թէ համապատասխանի տօնական տրամադրութեանը եւ միաժամանակ, կոպիտ ասած, չդաւաճանես ճշմարտութեանը, կամ առնւազն ինքդ քեզ եւ այն տեսակէտներին, որ ունես օրւայ "հերոսի" մասին: Տօնական առիթները, թէեւ հարկաւոր են մարդկանց եւ հաստատութիւնների ձեռքբերումներն ու արժանիքները գնահատելու համար, սակայն ունեն գովասանքների վերածւելու պոտենցիալը, ինչը դէմ է այն քննադատական ոգուն, որն սպասւում է մամուլից...

 

 

Նոր Ջուղայի

թատրոնի

125-ամեակի առթիւ

Նիկիտ Միրզայեանց

"Նոր Ջուղայի Թատրոնի պատմութիւնը" գիրքը, պատկանում է պրն. Յ.Գ.Մինասեանի գրչին(1):
Ուսումնասիրելով սոյն գիրքը նկատւում է որոշ բացթողումներ եւ նոյնիսկ զեղչեր, երեւի թէ հեղինակի հնարաւորութիւնները եղել են սահմանափակ, որ չի կարողացել համապարփակ ձեւով ընդգրկել բոլոր մանրամասնութիւնները, եւ գուցէ էլ Սուրբ Ամենափրկիչ Վանքի արխիւային անմխիթար եւ ոչ բարւօք վիճակն է, որ հեղինակին զրկել է կատարեալ աշխատանքից...

 

 

Թունեան դպրոցի նորակառոյց աղմկահարոյց շէնքը

Քարմէն Ազարեան

Երկար չտեւեց "Սասուն" թաղամասի ժողովրդի աննկարագրելի ուրախութիւնը՝ "Թունեան" օրդ. տարրական դպրոցը նորակառոյց շէնք տեղափոխելու կապակցութեամբ: Իրօք, որ բացման արարողութեանը ներկայ իւրաքանչիւրի սիրտն ու հոգին համակել էր մի մեծ ոգեւորութիւն, ասես թէ դա մի նոր յոյսի դուռ էր բացում՝ արտագաղթի ու այլ պատճառներով յուսալքւած համայնքի համար: Սակայն, դա, ինչպէս ասւեց երկար չտեւեց, քանի որ առաջին իսկ թափւող անձրեւաջրի հետ յօդս ցնդեց...