Posts Tagged ‘ Քաղխորհրդի ընտրութիւններ ’

Առաջին հայ թեկնածուն Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններում

Առաջին հայ թեկնածուն Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններում

     Առաջին անգամ մի հայ մասնակցել է Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւններին: Արմէն Նազարեանը քաղաքական գիտութիւնների փորձագէտ է եւ միջազգային յարաբերութիւնների ուսանող: Նրա մասնկացութիւնը գրաւել է նաեւ իրանական մամուլի ուշադրութիւնը, քանի որ սա առաջին անգամն է երկրի կրօնական փոքրամասնութիւնների մի անդամ փորձում է մուտք գործել Թեհրանի քաղաքային խորհուրդ: Արմէն Նազարեանը Բահար օրաթերթին տւած հարցազրոյցում ասել է, որ եթէ մինչեւ այսօր փոքրամասնութիւնները չեն մասնակցել Թեհրանի քաղխորհրդին, դա հաւանաբար այն պատճառով է, որ մտածել են երկրի պատասխանատու մարմինները նման բան չեն ցանկանում,  մինչդեռ հակառակ այս սխալ մտածելակերպի, ոչ մի արգելք չկայ  այդպիսի մասնակցութեան համար: Արմէն Նազարեանն  ասել է, թէ կրօնական փոքրամասնութիւնների եւ յատկապէս…

Read more »

Ալբերտ Քոչարեան՝ Թեհրանի դժւարութիւնների 80 տոկոսը քաղաքային (եւ ոչ քաղաքական) բնոյթ ունեն

Ալբերտ Քոչարեան՝ Թեհրանի դժւարութիւնների 80 տոկոսը քաղաքային (եւ ոչ քաղաքական) բնոյթ ունեն

    Թեհրանի մի խումբ հայ հասարակական եւ մշակութային գործիչներ առաջադրել են թեկնածուների ցանկ Թեհրանի քաղաքային խորհրդի 4-րդ շրջանի ընտրութիւնների համար: Որպէս այդ գործիչներից մէկը, խնդրում ենք պատասխանել հետեւեալ հարցերին:   Ի՞նչ նպատակ էք հետապնդում նման ցանկ եւ առաջարկութիւններ ներկայացնելուց: Նախեւառաջ պիտի ասեմ, որ Իրանի ներկայ պայմաններում Տեղական  Ինքնակառավարման  Մարմինները օրէցօր աւելի մեծ կարեւորութիւն են ստանում: Թեհրանի քաղաքային խորհուրդը (շորայէ շահրը), որի չորրորդ շրջանի ընտրութիւնները վերջերս տեղի ունեցան, այսպիսի մարմին լինելով, մեծ դերակատարութիւն ունի թեհրանցիների, այդ թւում բնականաբար Թեհրանի հայ բնակիչների  կեանքում: Թեհրանի աւագանին, որը 31 անդամներից բաղկացած մայրաքաղաքի օրէնսդիր մարմինն (խորհրդարանն) է համարւում, վաւերացնում է քաղաքային օրէնքները, տարեկան բիւջէն,…

Read more »