Posts Tagged ‘ Ցեղասպանութեան ճանաչում ’

Աղաւնու նման

  ՀՐԱՆՏ ԴԻՆՔ   Հրատարակւել է «Ակօս»-ում, 2007 թւականի Յունւարի 22-ին, նոյն օրն, ինչ Դինքն ահաբեկւեց:   Պարզ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին ինձ օտարացնել, թուլացնել եւ անպաշտպան դրութեան մատնել, հասել են իրենց նպատակին: Հէնց այս րոպէին նրանք ստեղծել են պատկառելի քանակութեամբ մարդկանցից կազմւած մի շրջանակ, որոնք, իրենց հրամցւած կեղտոտ եւ սուտ տեղեկութիւնների հիման վրայ, ինձ համարում են մէկը, «որ անարգել է թրքական ինքնութիւնը»: Համակարգչիս յիշողութիւնը լիքն է այս շրջանակի մարդկանց կատաղի եւ սպառնալի պատգամներով: (Թոյլ տւէք ասեմ, որ դրանցից մէկը, որ ուղարկւել էր Բուրսայից, համարեցի որպէս լուրջ սպառնալիք եւ յանձնեցի հանրային դատախազութեան գրասենեակ, սակայն ոչ մի արդիւնք): Այս սպառնալիքները ինչքանո՞վ…

Read more »

Հրանտ Դինքի ողբերգական մահը

  ՌՈՆԱԼԴ ԳՐԻԳՈՐ ՍԻՒՆԻ   … Տասնմէկ տարի Դինքը խմբագրել էր «Ակօս»-ը, փոքր տպաքանակով մի օրաթերթ, որը թէեւ ունէր միայն 6000 բաժանորդագիր, դրա արձագանքը նմանում էր զանգակի ձայնին լուռ գիշերում: 2006-ի Փետրւարին, «Լրագրողներին պաշտպանող յանձնախմբի» հետ հարցազրոյցի ժամանակ նա ասաց. «Հետապնդումները ինձ չեն զարմացնում: Նրանք ուզում են ինձ դաս տալ, քամի որ ես հայ եմ: Նրանք աշխատում են ինձ լուռ պահել»: Իսկ երբ նրան հարցրին, թէ «նրանք» ովքեր են, նա Թուրքիայի ընդդիմութեան անդամներից շատերի պէս պատասխանեց. «Թուրքիայի Խորը պետութիւնը», մատնանշելով այն խաւարամիտ ուժերին երկրի ռազմական ուժերի եւ … նախարարութիւնների մէջ, ինչպէս նաեւ ազգային տարրերի, որոնցից նոյնիսկ Էրդողանի մեղմ իսլամական կառավարութիւնը…

Read more »

Դինքի մօտեցումը ցեղասպանութեան հարցին տարբեր է

  Հայոց Մեծ Եղեռնի 94-ամեակի սեմին, երբ աշխարհի հայերը աչքներն յառել են Միացեալ Նահանգների նախագահի բերանին եւ սպասում են, թէ արդեօք նա գործ է ածելու «ցեղասպանութիւնե բառը թէ՝ ոչ, կրկին արծարծւում են ցեղասպանութեան ճանաչման արշաւին վերաբերող զանազան հարցեր: Արդեօ՞ք դա միակ հնարաւոր ռազմավարութիւնն է հայ ժողովրդի նկատմամբ կատարւած անարդարութիւնը, գոնէ մի քիչ, փոխարինելու, փոխհատուցելու համար: Որո՞նք են այդ ռազմավարութեան յառաջիկայ փուլերը. ենթադրենք վաղը Ամերիկայի կոնգրէսը Հայոց Եղեռը ճանաչեց որպէս ցեղասպանութիւն, ենթադրենք նոյնիսկ Թուրքիայի պետութիւնը միջազգային ճնշման ներքոյ ճանաչեց ցեղասպանութիւնը, ի՞նչ է լինելու այդպիսի պարտադրական ճանաչման արդիւնքը կամ հետեւանքը: Երբ մտածում ենք այսպիսի հարցերի մասին, ակամայ մտաբերում ենք թուրքահայ մտաւորական, «Ակօսե…

Read more »

Ցեղասպանութեան ճանաչման, Օբամայի եւ այլ «պետայրերի» մասին

Ցեղասպանութեան ճանաչման, Օբամայի եւ այլ «պետայրերի» մասին

  Հրաչ Ստեփանեան     «Յոյս»-ի խմբագիր Ռոբերթ Սաֆարեանը թերթի 121-րդ համարում տեսակէտ էր յայտնել թէ հայոց ցեղասպանութիւնը շահագործման նիւթի է վերածւել համաշխարահային քաղաքական շուկայում։ Թերթի 123-րդ համարում Ռուբէն Սաֆարեանը խիստ քննադատել էր Ռոբերթ Սաֆարեանին, արդարացնելով հայերի դիմումը Օբամային եւ այլ «պետայրերին» ցեղասպանութեան ճանաչման համար։ Թերթի յաջորդ համարում Քարմէն Ազարեանը իր հերթին քննադատել էր Ռուբէն Սաֆարեանի յօդւածը, առաջ քաշելով նոր հարցեր Մեծ Եղեռնի պատմութեան ուսումնասիրութեան եւ մեր հզօր ու թոյլ կողմերի յայտնաբերման մասին։ Այս երեք յօդւածներում արտայայտւած են մտքեր ցեղասպանութեան ճանաչման, հայ-թրքական յարաբերութիւնների, Հրանտ Դինքի գաղափարների եւ ընդհանրապէս հայկական հարցի վերաբերեալ, որոնք արժանի են ուշադրութեան եւ որոնց, թէկուզ ուշացումով, հարկ…

Read more »