Posts Tagged ‘ Ցեղասպանութեան ճանաչում ’

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

  Պատասխանում է «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը»     "Յոյս"-ի անցեալ համարում տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ հարցեր ենք ուղղել մեր համայնքում ակտիւ այն կառոյցներին, որոնք երկրորդ մի յանձնախումբ են կեանքի կոչել Եղեռնի 100-ամեակի ոգեկոչման համար եւ աւելացրել էինք, որ չենք ստացել որեւէ պատասխան: Այժմ վերոյիշեալ ուժերը «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմին» անւան ներքոյ պատասխանել են մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները ամբողջութեամբ:   Յայտարարել էք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցական» է, մինչդեռ նրանում անդամակցում են անձնաւորութիւններ, որոնք պարզապէս դաշնակացականներ չեն: Օրինակի համար Անդրանիկ Սիմոնեանը, Ռոզիկ Աւանէսեանը եւ Վարուժ Սուրէնեանը: Ի՞նչ պայմաններ պիտի ունենար այդ յանձնախումբը,…

Read more »

Ցեղասպանութիւնը թուրք գրականութեան թեմա կամ Ստամբուլի բիճը

Ցեղասպանութիւնը թուրք գրականութեան թեմա կամ Ստամբուլի բիճը

  ՇԱՄԻՐԱԵԱՆ     Դժւար, համարեա անհնարին է կսկծացող ցաւի մասին խօսել հէնց մահացու վիրաւորման պահին, յայտկապէս եթէ վէրքը միայն քոնդ չէ, այլ հազարաւորների,  եթէ ցաւը համազգային է… Հայոց Մեծ Եղեռնի մասին հայ գրողները երկար լռեցին.  խօսելն անգամ ցաւ էր պատճառում: Մարդկային գիտակցութիւնը մթագնող, ոչ մի բանականութեան չենթարկւող արարքին անուն տալն անգամ անհնարին էր, որը  շատ յետոյ միջազգային իրաւական լեզւով կոչւեց ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ կատարւած ոճիր: Եղեռնի յիսուն ամեակ  պիտի նշէինք, որպէսզի գրականութիւն բերւէր ծանր այդ բեռը, փորձ արւէր նկարագրել աննկարագրելին, պատմել` անպատմելին: Դահիճների իրաւական-իշխանական ժառանգները, ժխտումը դարձնելով իրենց  արտաքին քաղաքականութեան զէնքը, պատրաստւում են մեծամասշտաբ քարոզչական հնարանքներով, կեղտոտ փողերի…

Read more »

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

  Ռ. Ս.     Թեհրանի ապրիլի 24-ի քայլարշաւին քայլարշաւի մասնակիցները  մեծ թւով կրում էին Հրանտ Դինքի պատկերները: Ինչպէս գիտենք բոլորս, Դինքը Թուրքիայում հրատարակւող «Ակօս» թրքալեզու թերթի խմբագիրն էր, որը քաջօրէն խօսեց հայերի ցեղասպանութեան մասին, եւ այդ ճանապարհին էլ զոհւեց՝ 2007 թւականի յունւարին  թուրք ցեղապաշտ երիտասարդի ձեռքով: Սակայն, ինչ չգիտեն շատերը, եւ գիտեն ու լռութեան են մատնում շատ ուրիշները, այն է, որ Դինքի մտածելակերպը ցեղասպանութեան մասին բոլորովին տարբեր էր, Թեհրանի քայլարշաւը կազմակերպողների տեսակէտներից: Միայն կարդացէք այս մի քանի տողը.     «Իհարկէ ես լաւ գիտեմ ինչ է անցել իմ նախնիներին: Ոմանք դա անւանում են «սպանդ», ոմանք «ցեղասպանութիւն», ոմանք «բռնագաղթ», միւսները…

Read more »

Ապրիլի 24-ի քայլարշաւ Թեհրանում

Ապրիլի 24-ի քայլարշաւ Թեհրանում

    Այս տարի ապրիլի 24-ին ի վերջոյ իրանահայութիւնը թոյլտւութիւն ստացաւ քայլարշաւել Թեհրանի փողոցներով, Ս. Սարգիս եկեղեցուց մինչեւ Թուրքիայի դեսպանատուն: Ստամբոլ քառուղուց քիչ ներքեւ, Թուրքիայի դեսպանատան առջեւ ելոյթ ունեցան Սրբազան հայրը եւ երկրի խորհրդարանում Թեհրանի ու հիւսիսային Իրանի հայութեան ներկայացուցիչ` Կարէն Խանլարեանը: ԹՀԹ առաջնորդը իր ելոյթում ասաց, որ շուտով Կիլիկիայում, Վանում եւ Մուշում Թուրքիայի կարմիր դրօշի փոխարէն ծածանւելու է հայկական եռագոյնը:   Լուսանկարները` Քաջիկ Սաֆարեան         «Յոյս» թիւ 145 4 Մայիս 2013

Read more »

Խոհեր 90 -ամեակի առիթով

  ՀՐԱՆՏ ԴԻՆՔ   Ես Թուրքիայի քաղաքացի եմ … Ես հայ եմ … եւ մինչեւ ոսկորներիս խորքը, անատոլցի: Երբեւէ, անգամ մի օր, չեմ մտածել այն մասին, որ թողնեմ երկիրս ու ապագաս կերտել այն «պատրաստի ազատութիւնների դրախտ»-ում, որը կոչւում է «արեւմուտք», եւ ինձ մի տզրուկի նման պարտադրել այն ժողովրդական կարգերին, որոնք ստեղծւել են ուրիշների միջոցով, ովքեր ժամանակին վճարել են դրանց համար: Բայց իմ մտազբաղումն է եղել իմ երկիրը վերածել ազատութիւնների նման մի դրախտի: Երկրիս հետ լացեցի Սիւասի համար: Երբ ժողովուրդս պայքարում էր աւազակախմբերի դէմ, ես էլ նրանց կողքին պայքարեցի: Ճակատագիրս կապեցի երկրիս ճակատագրի հետ, երբ այն քայլում էր ստեղծելու համար իր…

Read more »