Posts Tagged ‘ Սփիւռք ’

Հայկական լաբին Ամերիկայում

Հայկական լաբին Ամերիկայում

    Վերջին տարիներին արևմըտեան մամուլում հնչել եւ այլուր արձագանք է գտել այն յայտարարութիւնը, որ հայկական լաբին (lobby) Միացեալ նահանգների երկրորդ ուժեղ լաբին է: Այս յայտարարութիւնը ուրախացրել է հայերին, յատկապէս իսկական լաբիինգի խմբերի վարիչներին եւ համակիրներին, բայց նաեւ թրքական մամուլին, որը հայկական լաբիի ազդեցութեան մասին հաւաստացիութիւնները ծառայեցրել է, ուղղակի թէ անուղղակի ապացուցելու, որ մի էթնիկ փոքրամասնութիւն յաջողել է Ամերիկայի արտաքին քաղաքականութիւնը առաջնորդել այնպիսի ուղղութեամբ, որը վնասում է հէնց իր ազգային շահերին (տես էջ 11): Որոնք են հայկական լաբիի հիմնական կազմակերպութիւնները: 1. Ամերիկայի Հայ դատի յանձնախումբ ( The Armenian National committee of America, ANCA) 2. Ամերիկայի Հայկական համագումար ( Armenian Assembly of…

Read more »

Մտորումներ Հրանտ Դինքի տեսակետների շուրջ ԻԱՄՄ-ում

Մտորումներ Հրանտ Դինքի տեսակետների շուրջ ԻԱՄՄ-ում

  ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ     2013 Թվականի ապրիլի 25-ի երեկոյան ժամը 7.30-ին Իրանահայ ազգային և մշակութային միությունում (ԻԱՄՄ) տեղի ունեցավ դասախոսություն նվիրված Հրանտ Դինքի տեսակետներին, որը ներկայացնում էր դոկտ. Ռուբիկ Սարդարյանը: Նրա զեկույցից հետո տրվեցին հարցեր, տեղի ունեցավ երկխոսություն: Ստորև ներկայացնում ենք դասախոսության նյութը և դրանից բխած տարբեր տեսակետները, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության և դրա հետ կապված տարբեր հարցերին:   Բոլորս լավ ճանաչում ենք Հըրանտ Դինքին՝ որպես ազգի հերոսի, տեղեկություններ են տըր-վում նաև նրա սպանության դատավարության ու նման հարցերի շուրջ, սակայն ընդհանրապես ու հատկապես մեր համայնքում չի ներկայացվում նրա տեսակետներն ու գաղափարները: Հրանտ Դինքը Թուրքիայում և թուրք հասարակության մեջ…

Read more »

Իրավիճակը Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքի հայերը

Իրավիճակը Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքի հայերը

  Ռ.Ս.   Աւերւած շէնքեր Սիրիայի Հոմս քաղաքի «Ալ Խալիդիա» թաղամասում (7 հոկտեմբեր 2012)   Ինչպէս վկայում են այս էջերում տպագրւած լուսանըկարները, իրավիճակը Սիրիայում օր-օրի աւելի  է մօտենում կատարեալ աղէտի: Սիրիան կարելի է համաշխարհային տագնապի կիզակէտը համարել: Սիրիայի հակամարտութեան ճակատագիրը հետաքրքրում է տարածաշրջանի բոլոր երկրներին եւ դրա վերջը ազդեցութիւն կունենայ մի կողմից Թուրքիայի, Սաուդական Արաբիայի, Էմիրութիւնների եւ Պարսից ծոցի միւս երկըրների վրայ, որոնք ներդրումներ են կատարում Բաշար Ասադի վարչակարգը տապալելու համար, իսկ միւս կողմից Իրանի վրայ, որը Սիրիայի տագնապը համարում է հիմնականում արտաքին միջամտութիւնների արդիւնք եւ տարածաշրջանում հակասիոնիստական ճակատը թուլացնելու նպատակով կազմակերպւած դաւադրութիւն: Շահագրգռւած են նաեւ Նատոն, Միացեալ Նահանգները եւ…

Read more »