Posts Tagged ‘ Սինեմա ’

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը՝ Remember

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը՝ Remember

    Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգո-յանի վերջին ֆիլմը, կոչվում է Remember (ՙՀիշիր՚), նկարահանված 2015 թվականին: Ֆիլմը մի դրամա-թրիլեր է Աուշվիցի   համակենտրոնացման ճամբարում ապրած ծերունի Մաքսի մասին, որը չի ձերբազատվել այստեղ կրած իր ապրած տառապանքների և նացիների ձեռքով ոչնչացված իր ընտանիքի կորստյան ցավից: Նշենք, որ Էգոյանը ծագումով եգիպտահայ է` Մեծ Եղեռնի հուշերը կրող արևմտահայ ընտանիքի զավակ, Ժառանգորդը այդ հուշերի: Նախապես, 2002 թվականին, նա նկարահանել է ՙԱրարատ՚ Ֆիլմը` հայոց ցեղասպանութիւնից վերապրածների հետ-նորդ սփյուռքահայ սերունդների մասին: ՙՀիշիր՚ ֆիլմը դարձյալ ցեղասպանություն վերապրածների մասին է, միայն թէ այս անգամ Էգոյանն անդրադարձել է հիտլերական նացիների կատարած ցեղասպանության հետևանքներին: «Կարծում եմ որ հայերը համանման եզրեր կգտնեն իրենց…

Read more »

Էդւարդ Աւագեան՝ Իրանի առաջին սինէման

Էդւարդ Աւագեան՝ Իրանի առաջին սինէման

    1900 թւականին (1279 թ.), Իրանի առաջին կինոն այսօրւայ (արդիական) ձե- ւով, «Սինեմա Սոլի» անւամբ կառուցւեց Թաւրիզի «Փասաժ» թաղամասում, կաթոլիկների միջոցով: Սոյն սինեման 100 հոգանոց էր, որտեղ օրւայ ընթացքին մէկ անգամ ֆիլմ էր ցուցադրւում, բայց դժբախտաբար նոր Ֆիլմերի հասանելի չլինելու պատճառով, բացումից 16 տարի յետոյ փակւեց: Ապա Էմիլ Սորքոֆը եւ Առնոլդ ժաքոբսոնը, որոնք Ռուսաստանի մեծահարուստնե¬րից էին համարւում, Ռուսաստանի կառավարութեան փոփոխութիւնից յետոյ ժամանեցին Իրան եւ հիմնեցին «Սինեմա Մայաք»-ը: Իրականութեան մէջ, հայերը մեծ դեր են ունեցել Իրանի մանաւանդ Թաւրիզի կինօարւեստում ինչպէս «Ասիա» եւ «Քրիսթալ» սինեմաների հիմնւելը յաջորդ տա-րիներում: Սկզբում սինե-ման շատ ընդունւած չէր, բայց Թաւրիզում սինեմաների թիւը շատանալով սոյն արւեստը իր…

Read more »

Հարցազրոյց «Փարւիզ» ֆիլմի դերասան Լեւոն Հաֆթվանի հետ

Հարցազրոյց  «Փարւիզ»  ֆիլմի  դերասան Լեւոն Հաֆթվանի հետ

     Այս օրերին Իրանում էկրան է բարձրացւած  եւ լաւ ընդունելութեան է արժանացել իրանցի երիտասարդ կինոռեժիսոր` Մաջիդ Բարզեգարի Փարւիզ ֆիլմը, որի գլխաւոր դերը կատարում է իրանահայ կանադայաբնակ դերասան եւ թարտրոնի բեմադրիչ Լեւոն Հաֆթվան Խանգեալդեանը: Այս առիթով հարցազրոյցի հրաւիրեցինք Լեւոնին եւ Յոյսի գրասենեակում նրա հետ երկար զրուցեցինք Իրանի եւ Կանադայի հայկական միջավայրում իր թատերական աշխատանքների, Տորոնտոյում անգլիացի դերասանների հետ իր բեմադրողական փորձառութեան եւ վերջին տարիներին իրանական ֆիլմերում իր դերասանական ներկայութեան մասին: Ռոբերթ Սաֆարեան     Սկսենք սկզբից: Որտեղ ե՞ս ծնւել, մանկութիւնդ եւ պատանեկութիւնդ ինչպէ՞ս է անցել եւ ի վերջոյ ինչպէ՞ս ես քաշւել թատրոնի եւ կինոյի ասպարէզ: Ծնւել եմ 1966 թւականի մարտին…

Read more »

Սամւէլ Խաչիկեանի մեծարումը «Թեհրանի Արդի արւեստների թանգարան»-ում

Սամւէլ Խաչիկեանի մեծարումը «Թեհրանի Արդի արւեստների թանգարան»-ում

    Շաբաթ հոկտեմբերի 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտեմբերի 31-ը Թեհրանի արդի արւեստների թանգարանի (Մուզէյէ հոնարհայէ մոասերէ Թեհրան) Սինեմաթեքում կայացաւ իրանահայ անւանի կինոռեժիսոր` Սամւէլ Խաչիկեանի մեծարումի շաբաթ, որի ընթացքին ցուցադրւեցին նրա կարեւորագոյն ֆիլմերը, այդ թւում`  Մի քայլ մինչեւ մահ, Սարսափ, Հարւած  եւ Ցտեսութիւն Թեհրան -ը: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցաւ փակման երեկոն, որին ներկայ էին Իրանի սինեմայի մեծ թւով դերասաններ, ռեժիսորներ եւ ֆիլմ-քննադատներ: Ելոյթ ունեցան կինոռեժիսոր եւ քննադատ` Ֆերէյդուն Ջէյրանին, ֆիլմ-քննադատ` Ջաւադ Թուսին, Խաչիկեանի հին գործակիցներից ֆիլմերի հնչիւնային ձեւաւորման պատասխանատու` Նեզամ Քիային եւ ուրիշները: Նըրանք բարձր գնահատեցին Խաչիկեանի դերը իր ժամանակի իրանական սինեմայի մակարդակը բարձրացնելու գործում: Վերջում երգեց «Անահիտ» կանանց միութեան «Զւարթնոց»…

Read more »

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը եւ այսքան խօսք ու զրոյց

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը եւ այսքան խօսք ու զրոյց

    Փետրւարի 27-ին Երեւանի կինօ Մոսկւայում տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհ ֆիլմի առաջին ցուցադրութիւնը: Սակայն սա սովորական պրեմիերա չէր: Ներկայ էին երկրի նախագահը, վաչապետը եւ այլ պետայրեր: Ֆիլմը դեռ չցուցադրւած քննադատւել էր որպէս նախագահական քարոզարշաւի մաս, եւ դաշնակցական անւանի Գարեգին Նժդեհի անունը նշւել որպէս Հանրապետական կուսակցութեան գաղափարախոօսութեան խորհրդանիշ: Բայց ո՞վ է Գարեգին Նժդեհը, ո՞վքեր են ֆիլմի բեմադրիչն ու ֆինանսաւորողները:   Ո՞Վ Է ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՙ168 ժամ՚ Թերթն անդրադառնում է ինտերնետային տիրույթում` “Գարեգին Նժդեհ” ֆիլմի շուրջ քննադատություններին եւ նկատում. “Քննադատության դոզան եւ այն լրջությունը, որով “Գարեգին Նժդեհ” հայրենակցական միությունը կամ շատ այլ քաղաքացիներ խոստանում են բոյկոտել ֆիլմը, նույնքան համոզիչ…

Read more »