Posts Tagged ‘ Ռոբերտ Մարգարեան ’

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: Համաձայն Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան Պատգամաւորական ժողովը համարւում է թեմի բարձրագոյն մարմինը, որը ընտրում է Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին, հաստատում է դրանցից բխող տարբեր մարմինների ու յանձնախմբերի կազմերը, վաւերացնում է տարեկան բիւջէն և վերահսկում է իր ընտրած մարմինների գործունէութիւնը և իւրաքանչիւրի գործունէութեան շրջանի աւարտին իր գնահատականն է տալիս նրանց բարոյական ու նիւթական գործունէութեանը: Կանոնադրութեամբ Պատգամաւորական ժողովին վերապահւած այս պատասխանատւութիւնները բաւարար են ընդգծելու համար դրա նշանակութիւնը: Պատգամաւորական ժողովը համարւում է նաեւ Հայոց Առաքելական…

Read more »

Ինչ ասացին ժողովականները

Ինչ ասացին ժողովականները

      Մանկապարտէզների թոշակի շուրջ խորհրդակցութիւնների ընթացքում. Սրբազան Հայր. Այս օրերերի տնտեսական տագնապին մէջ, որքան ալ առաջնորդարանը տնտեսական դժւարութեան մէջ լինի, քանի որ մեր դպրոցները սրբութիւն սրբոց են, մենք պիտի մեր մանկապարտէզը լաւ վիճակի մէջ պահենք:Մանկապարտէզը առանցքն է մեր հայեցի դաստիարակութեան: … Տնտեսական տագնապին դիմաց մեր ժողովուրդին արտագաղթն է: Այս օրերուն դժբախտաբար նորից արտագաղթը թափ է ստացել: Ես օրական 15-20 հատ վկայագիր կը ստորագրեմ: Դրանք իհարկէ մասամբ նախկին տարիների վկայագրերի վերանորոգումներն են: Չենք գիտեր կերթան կամ ոչ: Բայց երեւոյթ է ասիկա: Սա բոլորիս տագնապն է: Եւ բոլորս ձեռք ձեռքի տւած պիտի պայքարինք: Բարի պատերազմ մը պիտի առաջ տանինք:  …

Read more »

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

      Յուլիսի 10-ին, 11-ին եւ 17-ին, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովը գումարեց երեք նիստ, որոնց ընթացքում պատգամաւորները ունկնդրեցին եւ քննարկեցին Թեմական Խորհրդի միամեայ զեկոյցը: Զեկոյցում հանագամանօրէն ներկայացւել էր Թեմական Խորհրդի աշխատանքները կրթական, շինարարական, եկեղեցիների, նիւթական եւ այլ բնագաւառներում: Այն ինչ բացատրւած էր այդ զեկոյցում, մեր համայնքի կառավարման համակողմանի պատկերն էր, որը կարելի է ամբողջութեամբ նաեւ ներկայացնել ժողովրդին: Այստեղ մենք կանդրադառնանք միայն մի քանի առաւել կարեւոր կէտերի, սակայն առաջարկում ենք Թեմական Խորհուրդը այն հրատարակի ամբողջութեամբ (երեւի չնչին յապաւումներով): Այն կարելի է տեղադրել Առաջնորդարանի կայքում: Մենք մեր հերթին պատրաստակամութիւն ենք յայտնում շարունակաբար, բաժին առ բաժին հրատարակել այն՝ «Յոյս»-ի համարներում: Այսպիսով…

Read more »