Posts Tagged ‘ Ռոբերթ Սաֆարեան ’

Պատգամաւորները պատասխանում են “Յոյս”-ի հարցերին

  ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի 15-րդ նստաշրջանի ընտրութիւնների սեմին, նախորդ համարում հրատարակեցինք ԻԻՀ խորհրդարնում Թեհրանի եւ երկրի հիւսիսային շաջանների պատգամաւոր` Կարէն խանլարեանի, “Արաքս” շաբաթաթերթի խմբագիր` Մովսէս Քէշիշեանի եւ 14-րդ Պատգամաւորական Ժողովի դիւանի անդամ` Ռոբերտ Մարգարեանի պատասխանները: Հարցերը վերաբերում էին ՊԺ-ի կարեւորութեան, Կուսակցականութեան եւ ՊԺ-ի որոշումների միջեւ յարաբերութեան եւ Մամուլի դերին: Այս համարում դիմել ենք առանձնապէս ՊԺ-ի մի քանի աւելի ակտիւ պատգամաւորներին: Նրանց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ եւ կրկին հրաւիրում ենք բոլոր ազգային գործիչներին եւ բոլոր նրանց, ովքեր գործնական փորձառութիւն կամ տեսական մասնագիտութիւն ունեն իրենց տեսակէտները յղեն մեզ, հարցը աւելի լուսաբանելու նպատակով: Նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի 15-րդ շրջանի…

Read more »

Փոքրամասնութիւնը ինչու պիտի մասնակցի պատգամաւորական ժողովին

Փոքրամասնութիւնը ինչու պիտի մասնակցի պատգամաւորական ժողովին

    ԹՀԹ պատգամաւորական ժողովի ընտրութիւնները եւ դրա նիստերում հարցերի քննարկումն ու վաւերոցումը բնականաբար կապւած են պատգամաւորների կուսակցական պատկանելութեան հարցին: Յաճախ են հնչում քննադատութիւններ ուղղւած Դաշնակցութեանը համակրող պատգամաւորներին. նրանք մեղադրւում են, որ կուսակցական շահերը գերադասում են ազգային կամ համայնքային ընդհանուր շահերին: Արդեօք կուսակցականութիւնը հակաժողովրդավարական գործոն է, թէ ընդհակառակը ժողովրդավարական համակարգի անհրաժեշտ մաս: Գուցէ կուսկացական պատկանելութեան հարցը միակուսակցական պայմաններում է, որ վերածւում է մենաշնորհի եւ միապետութեան: Կամ հարցը •ուցէ այն է, որ երբ մի կուսակցութեան յաջողում է ձեռք բերել մեծամասնութիւնը, ինչ մեխանիզմներ պիտի գործեն, որ փոքրամասնութեան մասնակցութիւնը չվերածւի անիմաստ ներկայութեան: Ո±րն է փոքրամասնութեան իրաւունքների տեղը մի ժողովրդավարական համակարգի մէջ եւ դրանք…

Read more »

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

  Ռոբերթ Սաֆարեան     ԹՀԹ պատգամաւորական ժողովի Յուլիսի 11-ի նիստի ընդմիջումն յայտարարելիս, ՊԺ-ի ատենապետ Գէորգ Աբուլեանը ժողովականներից խնդրեց, ընդմիջումի ընթացքում ոչ մի գնով չթողնել ժողովը, քանի որ եթէ ներկաների թիւը պակասէր նոյնիսկ մէկ հոգով, ժողովը քւորումից ընկնելու էր, եւ չէր կարող շարունակւել: Իսկ Յուլիսի 17-ի նիստը, Սրբազան հօր արտօնութեամբ գումարւեց 25 հոգով, այսինքն՝ անդամների կէսից պակաս ներկայութեամբ: Սրանք օրինակներ են մի երեւոյթի, որը գալիս է խանգարելու ՊԺ-ի նիստերի նորմալ գումարումը եւ կարող է խաթարել համայնքի կարեւոր հարցերի քննարկումն ու դրանց մասին հարկաւոր որոշումների կայացումը: Բացակայութիւնները մասամբ ունեն յարգելի պատճառներ: Յատկապէս ամռանը, սեզոնային արձակուրդները եւ արտերկրեայ ճամբորդութիւնները խիստ դժւարացնում են…

Read more »