Posts Tagged ‘ Ռոբերթ Սաֆարեան ’

Դինքի մօտեցումը ցեղասպանութեան հարցին տարբեր է

  Հայոց Մեծ Եղեռնի 94-ամեակի սեմին, երբ աշխարհի հայերը աչքներն յառել են Միացեալ Նահանգների նախագահի բերանին եւ սպասում են, թէ արդեօք նա գործ է ածելու «ցեղասպանութիւնե բառը թէ՝ ոչ, կրկին արծարծւում են ցեղասպանութեան ճանաչման արշաւին վերաբերող զանազան հարցեր: Արդեօ՞ք դա միակ հնարաւոր ռազմավարութիւնն է հայ ժողովրդի նկատմամբ կատարւած անարդարութիւնը, գոնէ մի քիչ, փոխարինելու, փոխհատուցելու համար: Որո՞նք են այդ ռազմավարութեան յառաջիկայ փուլերը. ենթադրենք վաղը Ամերիկայի կոնգրէսը Հայոց Եղեռը ճանաչեց որպէս ցեղասպանութիւն, ենթադրենք նոյնիսկ Թուրքիայի պետութիւնը միջազգային ճնշման ներքոյ ճանաչեց ցեղասպանութիւնը, ի՞նչ է լինելու այդպիսի պարտադրական ճանաչման արդիւնքը կամ հետեւանքը: Երբ մտածում ենք այսպիսի հարցերի մասին, ակամայ մտաբերում ենք թուրքահայ մտաւորական, «Ակօսե…

Read more »

Գործող թեմական խորհրդի վերջին մամլոյ ասուլիսը

Գործող թեմական խորհրդի վերջին մամլոյ ասուլիսը

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     Չորեքշաբթի, փետրւարի 13-ին Թեհրանի Ազգային առաջնորդարանում տեղի ունեցաւ ԹՀԹ Թեմական խորհրդի 4-րդ եւ վերջին հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ: Բացի տպագիր մամուլից, ներկայ էին նաեւ կայքերի ներկայցուցիչները: Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝  Էդւարդ Բաբախանեանը համառօտ զեկոյց ներկայացրեց  անցեալ երկու տարիներում Թեմական խորհրդի գործունէութեան մասին` տեղի է  ունեցել երկու նւիրահաւաքներ` սիրիահայութեան եւ Ատրպատականի երկրաշարժի տուժածների համար, որոնց ընթացքին  ժողովուրդի  մասնակցութիւնը մեծ քաջալերանք է հանդիսացել ազգային մարմինների համար: Նայիրի դպրոցի շրջափակում  սկսել  է աշխատել համայնքի Ազգային գրադարանը, Երէցների հաւաքատեղին, Աշխարհասէրների միութիւնը: Իրանահայութեան թանգարանի աշխատանքները աշխուժացել են (կամ աւելի ճիշտ`  միտում  կայ, որ աշխուժանան), Սասուն մանկապարտէզի նոր  շէնքը շուտով սկսելու…

Read more »

Լուրեր Պատգամաւորական ժողովից

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ   Չորեքշաբթի յունւար 23-ին տեղի ունեցաւ ԹՀԹ Պատգամաւորական ժողովի նիստը, որի միայն առաջին մասում էին ներկայ լրագրողները. Ժողովի երկրորդ մասը կայացաւ դռնփակ: 15-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը տեղի էր ունեցել անցեալ տարի, որի ընթացքում ընտրւել էր նոր ՊԺ-ի դիւանը: Ժողովի առաջին մասը վարում էր ՊԺ-ի նորընտիր առաջին ատենապետ Գէորգ Վարդանը:   Լրագրողներին մօռացել էին Նոր Պատգամաւորականը որոշել է ձայնագրել նիստերի բանակցութիւնները, որն անշուշտ լաւ միտք է, եւ զարմանալի, թէ ինչպէս մինչեւ հիմա դա չի կատարւել: Յամենայն դէպս, միկրոֆոնների տեղադրման եւ աթոռների նոր դասաւորութեան ժամանակ մօռացել էին լրագրողներին: Մեր մշտական տեղից ինձ առաջնորդեցին սրահի այն մասը, ուր գիտէի սովորաբար…

Read more »

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

  Լրատւամիջոցների, յատկապէս հեռուստատեսութեան, կինոյի եւ նորերս ինտերնետի կապը հասարակութեան մէջ տեղի ունեցող բռնի յանցագործութիւնների հետ, միշտ էլ հետաքրքրել է հասարակագէտներին: Լրատւամիջոցները յաճախ մեղադրւել են, որ արձագանքելով քաղաքացիների բռնի արարքներին, օգնում են դրա տարածմանը: Իսկ կինօն, սերիալները եւ հանրամատչելի գրքերը քննադատւել են այն բանի համար, որ ոճրագործութիւնը ներկայացնում են հմայիչ կերպով եւ կամայ թէ ակամայ երիտասարդութեանը քաջալերում են յանցագործութեան ուղղութեամբ: Լրատւամիջոցների, ֆիլմերի ու սերիալների արտադրողները, իհարկէ, իրենց պաշտպանում են ասելով, որ իրենք միայն արտացոլում են հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող իրականութիւնը եւ ո’չ թէ ստեղծում այն: Վերջերս ինտերնետային կայքերը եւ սոցիալական ցանցերը եւս մեծ դեր են խաղում բռնի յանցագործական արարքների պատկերները…

Read more »

Մկրատել սովետական շրջանի պատմութիւնը հնարաւոր չէ

Մկրատել սովետական շրջանի պատմութիւնը հնարաւոր չէ

  Ռոբերթ Սաֆարեան     Շուտով նոյեմբերի 29-ն է` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հռչակման օրը: Հայաստանը Սովետական հռչակւեց 1920 թւականին եւ սովետական էր մինչեւ 1991 թւականը, այսինքն 71 տարի: ԹԷ ինչպէս սովետական դարձաւ Հայաստանը այս գրութեան նիւթը չէ: Դա, ոչ մի խօսք, հայոց պատմութիւնն ուսումնասիրողի համար կարեւոր հարց է: Յամենայն դէպս, դարձաւ: Այս գրութեամբ ուզում եմ առաջ քաշել մի այլ հարց, այն, որ մենք սփիւռքում ինչքան քիչ գիտենք այս Սովետական Հայաստանի մասին եւ դա ինչպէս է դժւարացնում սփիւռքահայի եւ Հայաստանի բնիկ հայի փոխյարաբերութիւնը: Նա, ով ինքը, կամ իր ծնողները ապրել են ստալինեան բռնութեան շրջանում եւ մենք, որ դա մեր անցեալի մասը…

Read more »