Posts Tagged ‘ Ռոբերթ Սաֆարեան ’

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Օգոստոսի 14-16-ին, երեք գիշեր Թեհրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միութեան» Ն. Աղբալեան սրահում բեմադրւեց Սեդրակ Գոջամանեանի հեղինակած «Համայակ ջան» ներկայացումը: Եթէ առիթն ունեցել էք ներկայ լինելու թատրոնին, այսուհետեւ, երբ լսելու լինէք եղեռնի (ներողութիւն` ցեղասպանութեան) կամ   ազգային որեւէ ամեակին վերաբերող վերամբարձ ճառերից մէկը, կարող էք երեւակայել, թէ դա հաւանաբար ինչ պայմաններում է գրւել: Ի հարկէ, նպատակս ճիշտ, հարիւրին հարիւր տոկոս այն պայմանները չեն, որ նկարագրւել են «Համայակ ջան»-ում: Կարէնը կամ Վարուժը, Սեպուհը կամ Էդւարդը, Անդրանիկը կամ Ժոզէֆը, ով կարդում է բանաձեւը կամ արտասանում ճառը, դժւար թէ Համայակի նման ծուղակն ընկած լինի եւ իր «ներքին գործերի նախարարութիւն»-ում լինելու մասին…

Read more »

Ո՞վ է խախտել Մաջիդիէ թաղամասի անդորրը

Ո՞վ է խախտել Մաջիդիէ թաղամասի անդորրը

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Սրանից աւելի քան տաս տարի առաջ, Պատգամաւորական ժողովը վաւերացրել է գնել Մաջիդիէ (Զէյթուն) թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից տարածքները, դրանք միացնել եկեղեցուն եւ ստեղծել նոր յարմարութիւններ թաղի ժողովրդի համար: Այդ որոշման մէջ նկատի էին առնւել նաեւ այդ գործարքի համար հարկաւոր ֆինանսական աղբիւրները: Զանազան, յարգելի եւ անյարգի, պատճառներով այդ տարածքները մինչեւ օրս չեն գնւել: Այդ ընթացքում հարցը բազմիցս արծարծւել է Պատգամաւորական ժողովում եւ Թեմական խորհրդում: Այժմ, վերջին օրերին, քաղաքամասի մի խումբ բնակիչներ ստորագրութիւններ են հաւաքել թաղի բնակիչներից եւ դրանք ներկայացրել Թեմական խորհրդին: Թեմական խորհրդին ներկայացւած նամակի մէջ, որը ստորագրել են թաղի մեծ թւով բնակիչներ, խորհրդից պահանջւում…

Read more »

Մի քանի բառ յառաջիկայ նախագահից իրանահայութեան պահանջների մասին

Մի քանի բառ յառաջիկայ նախագահից իրանահայութեան պահանջների մասին

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     Իրանահայ թեմերը, պատգամաւորները, մամուլը եւ միութիւնները իրենց պահանջները ձեւաւորել եւ յանձնել են երկրի նախագահի պաշտօնի համար մրցակցող թեկնածուներին` 4 պահանջ ազգային (ասել է` իրանական) եւ միջազգային մակարդակում, իսկ 6 պահանջ իրանահայութեան հարցերին վերաբերող: Այս պահանջները որպէս համայնքի խնդիրների խտացւած բանաձեւ հետաքրքիր են եւ արժանի աւելի մանրամասն, կէտ առ կէտ ուսումնասիրութեան, բայց ըստ իս, ինքը պահանջների հասցէատիրոջ հարցն է, որ աւելի կարեւոր է: Ու՞մ է ուղղւած պահանջները: Ում, որ նախագահ դառնայ: Բայց ընտրութիւններ է, ո՞վ նախագահ դառնայ աւելի հաւանական է մեր պահանջներին պատասխանի: Մի խօսքով, ես, որպէս իրանահայ, իմ ձայնը ու՞մ տամ, որ մեր պահանջների իրականացումը աւելի…

Read more »

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

  Ռ. Ս.     Իրանահայերի 1946-1948 թւականների մեծ գաղթը դէպի Հայաստան, որը համառօտ  կոչւում է «Ներգաղթ», իրանահայութեան ժամանակակից պատմութեան կարեւորագոյն էջերից է, որի զանազան կողմերը արժանացել են անհամապատասխան սակաւ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան: Կատակ բան չէ: Երկու տարւայ ընթացքում  մօտ 20 հազար հայեր, մեծամասնաբար Իրանի գիւղերից, տեղափոխւեցին Սովետական Հայաստան` հայրենիք: Ներգաղթը կոչւում էր նաեւ «հայրենադարձութիւն»: Բայց արդեօք դա իրօք հայրենադարձութիւ՞ն էր: Գաղթողների համար հիմնականում` այո: Նրանք թէեւ կապւած էին իրենց ծննդավայրին, այսինքն Իրանի այս կամ այն շրջանի բնութեանը, միջավայրին եւ բարքերին, բայց եւ կարծես դարեր առաջ տեղի ունեցած բռնագաղթը եւ տարիներ Իրանի գիւղացու կողքին ապրելը, նրանց մէջ չէր ո-չընչացրել հեռու…

Read more »

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

  Ռ. Ս.     Թեհրանի ապրիլի 24-ի քայլարշաւին քայլարշաւի մասնակիցները  մեծ թւով կրում էին Հրանտ Դինքի պատկերները: Ինչպէս գիտենք բոլորս, Դինքը Թուրքիայում հրատարակւող «Ակօս» թրքալեզու թերթի խմբագիրն էր, որը քաջօրէն խօսեց հայերի ցեղասպանութեան մասին, եւ այդ ճանապարհին էլ զոհւեց՝ 2007 թւականի յունւարին  թուրք ցեղապաշտ երիտասարդի ձեռքով: Սակայն, ինչ չգիտեն շատերը, եւ գիտեն ու լռութեան են մատնում շատ ուրիշները, այն է, որ Դինքի մտածելակերպը ցեղասպանութեան մասին բոլորովին տարբեր էր, Թեհրանի քայլարշաւը կազմակերպողների տեսակէտներից: Միայն կարդացէք այս մի քանի տողը.     «Իհարկէ ես լաւ գիտեմ ինչ է անցել իմ նախնիներին: Ոմանք դա անւանում են «սպանդ», ոմանք «ցեղասպանութիւն», ոմանք «բռնագաղթ», միւսները…

Read more »