Posts Tagged ‘ Ռոբերթ Սաֆարեան ’

«Յոյս»-ի համար 200-ը եւ խմբագրի հրաժեշտի խոսքը

«Յոյս»-ի համար 200-ը եւ խմբագրի հրաժեշտի խոսքը

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     ՙՅոյս՚-ի 200-րդ համարի հրատարակութիւնը զուգադիպել է նւաստիս թերթի խմբագրութիւնից հրաժարականին: Պատահական է այդ զուգադիպութիւնը թէ՞ դասաւորւած, թող մնայ, բայց պարտք եմ համարում ընթերցողին նոյնիսկ համառօտ կերպով բացատրել հրաժարականիս պատճառները: Պատճառը կարճ ասած մի բան է. յոգնել եմ: Դա մի առումով անձնական պատճառ է. տարիքը բարձրացել է, գործը կրկնողական է դարձել, զանազան մարդկանց հետ գլուխ գլխի դնելու, վիճաբանելու, համոզելու եւ սակարկելու տարողութիւնն ու կարողութիւնը պակասել է, կրկնւելու հետեւանքով աշխատանքը ռութին է դարձել եւ կորցրել է իր թարմութիւնն ու հետաքրքրութիւնը. դա այդպէս է, ճիշտ է, բայց այս բոլորը իրենք նաեւ մեր համայնքին տիրող ընդհանուր պայմաններից են բխում: Մշակութային…

Read more »

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

  Ստորև վերատպում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովի դիւանի հաղորդագրութիւնը այդ ժողովի յունիսի 23-ի նիստի մասին: հաղորդագրութիւնը հրապարակւել է առաջնորդարանի կայքում, յուլիսի 13-ին, 20 օր նիստից յետոյ:   Այս հաղորդագրութիւնը լաւագոյն նմուշն է մեր համայնքային կեանքում տարածւած տեղեկատւութեան ոճի, ուր հաղորդագրում ես  ո‘չ թէ ընթերցողին բան ասելու ժողովում խօսւած նիւթերի մասին, այլ դրանց ծածկելու և թաքցնելու համար: Թեմական խորհուրդը ՙծրագիր է ներկայացնում՚, պատգամաւորները  ՙմանրամասն անդրադառնում են ներկայացւած նիւթերին՚, վերջում  ՙհաստատում են բանաձևերը ամբողջութեամբ՚, խօսւում է ՙմասնաւորաբար առք ու վաճառքի  բնոյթ ունեցող ծրագրերի՚  մասին … և այսպէս: Իսկ թէ ի՞նչ էին ծրագրերի բովանդակութիւնը, որոնք պատգամաւորները  ՙմանրամասնօրէն՚  քննարկեցին և որոնք էին այդ  ՙառք ու…

Read more »

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց  կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

  Ռոբերթ Սաֆարեան     Ճիշտ այսպէս: Առանց չափազանցութեան: Բիւջէի մասին հարցումների ժամանակ, ատենապետ Գէորգ Վարդանը  ի պատասխան պատգամաւոր Վալոդ Հախինեանի, ով առաջարկում էր վաւերացւելիք բիւջէի տեքստը նախօրօք ուղարկել բոլոր պատգամաւորներին, յայտարարեց, թէ քանի որ սրանից երեք տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած տեղեկութիւնները «հաւաքել են սայթերի վրայից»(գործ եմ ածում իր բառերը), պարտադրւած են եղել այլևս բիւջէի տեքստը չտրամադրել պատգամաւորներին: Բիւջէի (նախահաշւի) աղիւսակը ցուցադրւում էր մի պաստառի վրայ, որը համարեա անընթեռնելի էր: Թեմականի նիւթականի պատասխանատուն համառօտ տեղեկութիւններ տւեց (երեք րոպէի սահմաններում) նախահաշւի մասին` 2 միլիարդ և 159 միլիոն թուման բաց, որի պատճառներից նշեց ցեղասպանութեան 100-ամեակի և յառաջիկայ համահայկական խաղերին մասնակցելու ծախսերը, և…

Read more »

Ալբերտ Քոչարեանը որպէս մարդ եւ որպէս հասարակական գործիչ

Ալբերտ Քոչարեանը որպէս մարդ եւ որպէս հասարակական գործիչ

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին այս աշխարհից առյաւէտ հեռացաւ Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասի տարիների պատգամաւոր Ալբերտ Քոչարեանը: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ կիրակի, հոկտեմբերի 13-ին նոյն թաղամասի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում, որից յետոյ հանգուցեալի դին փոխադրւեց Բուրաստան գերեզմանատուն եւ յանձնւեց հողին: Ալբերթ Քոչարեանի մահը մեծ կորուստ էր թեհրանահայութեան համար:   Պաշտօնական Ալբերտ Քոչարեանի կենսագրական տւեալներն ըստ անկախ պատգամաւորների ընտրական կայքի. «Ծնւել է 1967 թւին Զէյթուն քաղաքամասում և կրտսերագոյն զաւակն է թաղի առաջին բնակիչներից՝ Թևան Քոչարեանի: Բարձրագոյն կրթութիւնը շարունակել է Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրաէներգիա ճիւղի լիսանս : 5 տարի աշխատել է գիտութեան նախարարութեան Էներգիայի եւ նիւթերի…

Read more »

Ժամանակակից լրատւամիջոցները եւ համաշխարհային տագնապը

Ժամանակակից լրատւամիջոցները եւ համաշխարհային տագնապը

  Ռ. ՍԱՖԱՐԵԱՆ     Վերջին տարիներին, ամէն օր, աշխարհի զանազան շրջաններում, ականատես ենք եղել քաղաքային ցոյցերի, պատերազմների, պայթիւնների եւ մարտական գործողութիւնների: Ականատես ենք լինում բառիս բուն իմաստով, քանի որ ժամանակակից լրատւամիջոցները այս դէպքերի պատկերները ցուցադրում են ողջ աշխարհի համար: Աշխարհի սովորական մարդը, երբէք այսօրւայ չափ, ձեռնհասութիւն չի ունեցել հազարաւոր կիլոմետրեր հեռու վայրերում տեղի ունեցող իրադարձութիւնների պատկերներին: Մի կողմից լուսանկարիչները մօտիկից հետեւում են հասարակական բողոքների դէպքերը ողջ աշխարհում, միւս կողմից  ռազմական գօտիներում տեղի ունեցող բռնութիւնները, որոնք մինչեւ վերջերս կատարւում էին թաքուն հասարակութիւնից, այժմ հէնց դրանց գործադրողների կողմից ցուցադրւում են «Իւթուպ»-ում եւ այլ սոցիալական ցանցերում: Արդիւնքում, հասարակ քաղաքացին, այսօր կարողանում է…

Read more »