Posts Tagged ‘ ՊԺ 15 ’

ԹՀԹ 15-րդ Պատգամաւորական ժողովի դիւանի առաջին հաղորդագրութիւնը

ԹՀԹ 15-րդ Պատգամաւորական ժողովի դիւանի առաջին հաղորդագրութիւնը

    Այսու համայնքիս յարգելի Ժողովրդին յայտնում ենք, որ Թեհրանի հայոց թեմի նորընտիր 15-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը գումարւեց ուրբաթ օրը, թւականիս 14 դեկտեմբերին՝ Ազգային Առաջնորդանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով ու նախագահութեամբ: Պատգամաւորները առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցում ներկայ եղան Ս. Պատարագին եւ հաղորդութիւն ստանալուց յետոյ սրահ բարձացան քրիստոնէական զօրութեամբ լիցքաւորւած սկսելու համայնքիս կողմից իրենց վստահւած նւիրական ու պատասխանատու ծառայութիւնը: Ժողովն սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Սրբազան Հօր կողմից որպէս առժամեայ դիւան հրաւիրւեցին ժողովականներից երիցագոյն եւ կրտսերագոյն անդամներ՝ պրն. պրն. Վարդան Վարդանեանն ու Սեդրակ Գոջամանեանը: Նորընտիր Պատգամաւորները իրենց մանդատներն ստացան մէկ առ մէկ, որից յետոյ հաստատւելով ժողովի…

Read more »

Ինչ դասեր կարող ենք քաղել ՊԺ-ի ընտրութիւններից

Ինչ դասեր կարող ենք քաղել ՊԺ-ի ընտրութիւններից

  Ռուբիկ Սարդարեան     Աւարտւեցին Թեհրանի Հայոց թեմի 15-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները: Ժողովրդի մասնակցութիւնը համեմատաբար վատ չէր և դա շնորհիւ երկու հայկական թաղամասերի՝ Նարմաքի և Մաջիդիէի բնակչութեան  ակտիւ մասնակցութեան: Նարմաքում մասնակցեց 1918, իսկ Մաջիդիէում աւելի քան 2000 մարդ:   Ստորև ներկայացնում ենք ընտրութիւնների ընթացքում աչքի ընկած որոշ բնութագրական   երևոյթներ, որոնցից կարելի է դասեր քաղել ապագայում: 1.Ընտրութիւններն աստիճանաբար բևեռանում են, այսինքն՝ քւէարկողների աւելի քան 80 տոկոսը մէկ ցուցակում առաջադրւած թեկնածուներին էր  ձայն տալիս, ժողովրդի միայն 10 տոկոսն ընտրում էր իր թեկնածուին ընդհանուր ցուցակից, միւս 10 տոկոսն ընդհանրապէս գաղափար չունէր, թէ ինչ ընտրութիւններ են տեղի ունենում ու չգիտէր թէ ու՞մ պէտք…

Read more »

ԹՀԹ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների վերջնական արդիւնքները

ԹՀԹ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների վերջնական արդիւնքները

    Այսու յայտարարում ենք, որ ուրբաթ Նոյեմբերի 16-ին տեղի ունեցան Թեհրանի հայոց թեմի 15-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները: Ընտրութիւնների արդիւնքները պարզ էին շաբաթ,Նոյեմբերի 17-ի վաղ առաւօտից, բայց եւ ընտրութիւններին առնչւող բողոքներին ընթացք տալով՝ չորեքշաբթի, նոյեմբերի 21-ին վերջնականացաւ ընտրութիւնների ամբողջական արդիւնքը, որը հրապարակում ենք ստորեւ: Առ ի տեղեկութիւն՝ վերահաշւարկման ենթակայ եւ դարձեալ միայն մէկ ընտրատարածքին պատկանող մէկ ընտրատեղամաս, որի մասին լուսաբանական տեղեկութիւններ կը փոխանցւեն յանձնախմբիս յաջորդ հաղորդագրութեամբ: Յիշեալ ընտրատեղամասի վերահաշւարկը ոչ մի ազդեցութիւն չի ունեցել նախնական հաշւարկման վրայ: Ստորեւ համայնքիս սեփականութիւնն ենք դարձնում ընտրութիւնների պաշտօնական եւ վերազննական արդիւնքները:   Կենտրոն Ս. Սարգիս եկեղեցու ընտրատարածք   1-Գէորգ Վարդան                             1081 քւէ 2-Վարդան Վարդանեան…

Read more »

Նոյեմբերի 16-ին կայացան Թեհրանի պատգամաւորական ժողովի ընտրութիւնները

Նոյեմբերի 16-ին կայացան Թեհրանի պատգամաւորական ժողովի ընտրութիւնները

    Ուրբաթ նոյեմբերի 16-ին կայացան Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւնները: Նախնական արդիւնքների համաձայն, ընտրութիւններին մասնակցեցին 57000 մարդ: Թեհրանի ՊԺ-ի տեղերը ձեռք բերելու համար մրցակցում էին հիմնականում  երէք ցանկ` Դաշնակցութեան համակրող միութիւնների ցանկը «Նոր հայեացք, կայուն համայնք» լոզունգով,  «Րաֆֆի» համալիրի, «Արաքս» շաբաթաթերթի եւ «Աշխարհատեսների հայկական կենտրոն»-ի ցանկը, եւ «Անկախ թեկնախուների միասնական ցանկը»: Վերջիններս, կարողացել են Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասում ձեռք բերել 6 տեղ: Սասուն քաղաքամասի նախնական արդիւնքների համաձայն «Րաֆֆի-Արաքս»-ի թեկնածուներից երեքից վեցը մուտք կը գործեն Պատգամաւորական ժողով: Միւս ընտրատարածքներում յաղթել են Դաշնակցական ցանկի թեկնածուները: մատնանշելի է, որ շրջաններում եւ որոշ քաղաքամասերում գոյութիւն չունի լուրջ մրցակցութիւն եւ թեկնածուները պատգամաւոր են դառնում…

Read more »

Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին

Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին

    «Յոյս» երկշաբաթաթերթի արտօնատէր` Լեւոն Ահարոնեանը, Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակից յետոյ մօտ երկու տասնամեակ ակտիւ մասնակցութիւն է ունեցել իրանահայութեան ազգային իշխանութիւններում որպէս պատգամաւոր, Թեմական խորհրդի անդամ եւ նախագահ, ինչպէս նաեւ որպէս կալւածային մարմնի նախագահ եւ  10 տարի ազգային բուժարանի վարչութեան նախագահ: Դա Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 10-րդ եւ 11-րդ շրջաններն էին: Ինչպէս գիտենք, մեր ազգային իշխանութիւնների իրաւական կարգավիճակի անորոշութեան պատճառով` 11-րդ շրջանը տեւեց 14 տարի: Յեղափոխութեան յաղթանակին յաջորդող երկու տասնամեակները ճակատագրական տարիներ էին երկրի, ինչպէս նաեւ իրանահայութեան համար: Այս տարիներին Պատգամաւորական ժողովում Լեւոն Ահարոնեանի գործունէութեան հետ աւելի ծանօթանալու համար դիմեցինք նրան հետեւեալ հարցերով:   Պարոն Ահարոնեան, տարիներ շարունակ…

Read more »