Posts Tagged ‘ ՊԺ ’

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

  Ստորև վերատպում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովի դիւանի հաղորդագրութիւնը այդ ժողովի յունիսի 23-ի նիստի մասին: հաղորդագրութիւնը հրապարակւել է առաջնորդարանի կայքում, յուլիսի 13-ին, 20 օր նիստից յետոյ:   Այս հաղորդագրութիւնը լաւագոյն նմուշն է մեր համայնքային կեանքում տարածւած տեղեկատւութեան ոճի, ուր հաղորդագրում ես  ո‘չ թէ ընթերցողին բան ասելու ժողովում խօսւած նիւթերի մասին, այլ դրանց ծածկելու և թաքցնելու համար: Թեմական խորհուրդը ՙծրագիր է ներկայացնում՚, պատգամաւորները  ՙմանրամասն անդրադառնում են ներկայացւած նիւթերին՚, վերջում  ՙհաստատում են բանաձևերը ամբողջութեամբ՚, խօսւում է ՙմասնաւորաբար առք ու վաճառքի  բնոյթ ունեցող ծրագրերի՚  մասին … և այսպէս: Իսկ թէ ի՞նչ էին ծրագրերի բովանդակութիւնը, որոնք պատգամաւորները  ՙմանրամասնօրէն՚  քննարկեցին և որոնք էին այդ  ՙառք ու…

Read more »

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց  կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

  Ռոբերթ Սաֆարեան     Ճիշտ այսպէս: Առանց չափազանցութեան: Բիւջէի մասին հարցումների ժամանակ, ատենապետ Գէորգ Վարդանը  ի պատասխան պատգամաւոր Վալոդ Հախինեանի, ով առաջարկում էր վաւերացւելիք բիւջէի տեքստը նախօրօք ուղարկել բոլոր պատգամաւորներին, յայտարարեց, թէ քանի որ սրանից երեք տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած տեղեկութիւնները «հաւաքել են սայթերի վրայից»(գործ եմ ածում իր բառերը), պարտադրւած են եղել այլևս բիւջէի տեքստը չտրամադրել պատգամաւորներին: Բիւջէի (նախահաշւի) աղիւսակը ցուցադրւում էր մի պաստառի վրայ, որը համարեա անընթեռնելի էր: Թեմականի նիւթականի պատասխանատուն համառօտ տեղեկութիւններ տւեց (երեք րոպէի սահմաններում) նախահաշւի մասին` 2 միլիարդ և 159 միլիոն թուման բաց, որի պատճառներից նշեց ցեղասպանութեան 100-ամեակի և յառաջիկայ համահայկական խաղերին մասնակցելու ծախսերը, և…

Read more »

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

    Ես ուրախ եմ նման արտայայտութիւններ լսելով: Օրէնսդիր և գործադիր մարմնի լաւ յարաբերութիւնը միշտ գործը անչափ հեշտացնում է: Ես միշտ ասել եմ, որ մենք մէկ ընտանիք ենք. պատգամաւորական, կրօնական, թեմական, հաշւեքննիչ մարմին, նաև յարակից մարմիններ, բոլորը մէկ ամբողջութիւն են, և ինչպէս պարոն Կարապետեանը [Թեմական խորհրդի ատենապետը] գեղեցիկ կերպով ասաց, մեր նպատակը ծառայութիւնն է: Եւ դա մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի պատգամն է, որ ասաց` ես եկայ որպէսզի ծառայեմ: Երկրորդ. կուզեմ նաեւ ասել, որ ազգային մարմիններու կազմութիւնը բաւական ժամանակ խլող աշխատանք է, որովհետև մենք նաև մարդ գտնելու դժւարութիւն ունինք: Դժբախտաբար ամէն մարդ չէ, որ պատրաստ է գալու և աշխատելու: Ես կուզեմ…

Read more »

Նոր Թեմականի ընտրութիւնները յետաձգւեցին

Նոր Թեմականի ընտրութիւնները յետաձգւեցին

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     Չորեքշաբթի, փետրւարի 27-ից մինչեւ կիրակի, Մարտի 3-ը Թեհրանիհայոց թեմի Պատգամաւորական ժողովը իր հինգ նիստերի ընթացքում ունկնդրեց Կրօնականխորհրդի, Թեմականխորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի երկամեայ զեկոյցները եւ տւեց իր գնահատականը վերոյիշեալ մարմինների աշխատանքի մասին: Ինչպէս կարգն է, այսպիսի ժողովներում, շատ բաներ ընթանում են ըստսովորականի, առանց որեւէ անակնկալի կամ նոր կէտի: Ուստի ոչ ամէն բան, ինչանցնում է պատգամաւորական ժողովներում, լրատւական արժէք է ներկայացնում: Սակայն կան հարցեր, որ ինքնըստինքեան գալիս են առաջին պլան եւ գրաւում ժողովականների (եւ լրագրողների) ուշադրութիւնը: Բնականաբար հէնց դրանք կարող են հետաքրքրել մեր ընթերցողներին: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:   Կրթական խորհուրդը չպիտի խախտէր համայնքի անդորրը Այս մասին արտայայտւեցին…

Read more »

Լուրեր Պատգամաւորական ժողովից

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ   Չորեքշաբթի յունւար 23-ին տեղի ունեցաւ ԹՀԹ Պատգամաւորական ժողովի նիստը, որի միայն առաջին մասում էին ներկայ լրագրողները. Ժողովի երկրորդ մասը կայացաւ դռնփակ: 15-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը տեղի էր ունեցել անցեալ տարի, որի ընթացքում ընտրւել էր նոր ՊԺ-ի դիւանը: Ժողովի առաջին մասը վարում էր ՊԺ-ի նորընտիր առաջին ատենապետ Գէորգ Վարդանը:   Լրագրողներին մօռացել էին Նոր Պատգամաւորականը որոշել է ձայնագրել նիստերի բանակցութիւնները, որն անշուշտ լաւ միտք է, եւ զարմանալի, թէ ինչպէս մինչեւ հիմա դա չի կատարւել: Յամենայն դէպս, միկրոֆոնների տեղադրման եւ աթոռների նոր դասաւորութեան ժամանակ մօռացել էին լրագրողներին: Մեր մշտական տեղից ինձ առաջնորդեցին սրահի այն մասը, ուր գիտէի սովորաբար…

Read more »