Posts Tagged ‘ Պատմւածք ’

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

   ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ     Բանդար Մաշուրը, այժմ Մահշահր, Պարսից ծոցի բանուկ նավահանգիսներից մեկն է, ու թե ինչքա՞ն նավթ էր արտահանվում այնտեղից, ու ի՞նչ էր փոխարենը ներկրվում Իրան, ինձ՝ չնչին մահկանացուիս, ոչ հիմա է հայտնի, և ոչ էլ մանավանդ այն օրերին, երբ նավթային ընկերության մեջ աշխատանքի անցնելու հույսով հայրս հասել ու մեզ իր հետ քարշ էր տվել այս դժոխային սահմանը. ձեռքս չի գնում ասել քաղաքը կամ որևէ նման բառ, որը կհիշեցներ մարդկային քաղաքակրթության հետ կապ ունեցող ինչ-որ բնակատեղի, այն էլ քսաներորդ դարակեսին: Հաճախ մտածել եմ, որ դժվար է նկարագրել և իմ պատկերացրած հավանական ընթերցողների համար շոշափելի դարձնել այն միջավայրը, որում հայտնվեց…

Read more »

Նոր տարվա առաջին օրը

Նոր տարվա առաջին օրը

  Խաչիկ խաչեր     Չգիտեմ…Արդեն քանիերորդ անգամ եմ ժամացույցիս նայում… Ժամանակը քարշ է գալիս, չի անցնում. վաղը չէ մյուս օրը Նոր տարի է:  Աշխատակիցներիս մի խոշոր մասն արդեն մի քանի օր է, որ աշխատանքի չի գալիս: Եկողներն էլ մի կարգին գործ չեն անում: Մի քիչ քսըսում են, դես ընկնոմ, դեն ընկնում, զրուցում, սուրճ խմում, Քրիսմասի տոնակատարությունից ու ճամբորդությունից պատմում, ստացած ու բաժանած նվերներից խոսում… եւ այնուամենայնիվ պատրաստվում նաև Նոր տարի տոնելու… Ես արդեն երեք ամիս է Անգլիայում եմ՝ Լոնդոնում, Վեմբլի մարզադաշտի մոտ մի փոքրիկ սենյակ եմ վարձել և ամեն առավոտ ժամը վեցին դուրս եմ գալիս տնից: Նախ ավտոբուսով ինձ…

Read more »

Մխոն

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   -Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու: Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի: Հարազատները գիտեին իր նստելու մասին, բայց աղոտ պատկերացում ունեին իր կյանքի մանրամասներից: Հեռախոսով կապվելիս՝ միշտ լավն էր ասել: Գուցե վերցներ գրե՞ր դառը ճշմարտությունը. գրելը ավելի հեշտ էր  խոսելուց… Բայց այդ ճշմարտությունը մեծ վիշտ կպատճառեր ծնողներին… Չէ, ճիշտը չի գրի, բարեկամները կտխրեն, չարակամները…

Read more »

Մեռնել թափուրութեան ցաւից

Մեռնել թափուրութեան ցաւից

  ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆ     Յասմիկը հրճւանքով նայեց իր ամուսնուն: Ինչպէս միշտ կոկիկ էր: Սպիտակ շապիկն էր հագել, մուգ կապոյտ փողկապով: Դպրոց էր գնում: 40 տարի հպարտացել էր իր ամուսնով՝ կիրթ, զգայուն ու հայկական դպրոցի տեսուչ: Մօտեցան իրար, համբուրւեցին՝  ինչպէս 40 տարի համբուրւել էին, երբ Աւետիսը տնից դուրս էր գալիս: -Աւետիս, զգոյշ եղի’ր: Տեսուչը Ժպտաց,-զգոյշ եմ:    * * * -Պապա՜ … Աւետ պապը,  էլի  դուրս ա եկել… Արամը դժգոհ նայում է դիմացը խեղճ  կանգնած՝ Արամիկին: Աչքերը մեղաւոր մարդու արտայայտութիւն են ստացել: Արամը դժգոհ է, բայց  ինչպէ՞ս մեղադրի երեխային, խեղճը ի՞նչ էր կարող անել: – Նանան գալու՞ ա: – Հա’ պապ:…

Read more »