Posts Tagged ‘ Պատգամաւորական ժողով ’

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

  Ռոբերթ Սաֆարեան     ԹՀԹ պատգամաւորական ժողովի Յուլիսի 11-ի նիստի ընդմիջումն յայտարարելիս, ՊԺ-ի ատենապետ Գէորգ Աբուլեանը ժողովականներից խնդրեց, ընդմիջումի ընթացքում ոչ մի գնով չթողնել ժողովը, քանի որ եթէ ներկաների թիւը պակասէր նոյնիսկ մէկ հոգով, ժողովը քւորումից ընկնելու էր, եւ չէր կարող շարունակւել: Իսկ Յուլիսի 17-ի նիստը, Սրբազան հօր արտօնութեամբ գումարւեց 25 հոգով, այսինքն՝ անդամների կէսից պակաս ներկայութեամբ: Սրանք օրինակներ են մի երեւոյթի, որը գալիս է խանգարելու ՊԺ-ի նիստերի նորմալ գումարումը եւ կարող է խաթարել համայնքի կարեւոր հարցերի քննարկումն ու դրանց մասին հարկաւոր որոշումների կայացումը: Բացակայութիւնները մասամբ ունեն յարգելի պատճառներ: Յատկապէս ամռանը, սեզոնային արձակուրդները եւ արտերկրեայ ճամբորդութիւնները խիստ դժւարացնում են…

Read more »

Ինչ ասացին ժողովականները

Ինչ ասացին ժողովականները

      Մանկապարտէզների թոշակի շուրջ խորհրդակցութիւնների ընթացքում. Սրբազան Հայր. Այս օրերերի տնտեսական տագնապին մէջ, որքան ալ առաջնորդարանը տնտեսական դժւարութեան մէջ լինի, քանի որ մեր դպրոցները սրբութիւն սրբոց են, մենք պիտի մեր մանկապարտէզը լաւ վիճակի մէջ պահենք:Մանկապարտէզը առանցքն է մեր հայեցի դաստիարակութեան: … Տնտեսական տագնապին դիմաց մեր ժողովուրդին արտագաղթն է: Այս օրերուն դժբախտաբար նորից արտագաղթը թափ է ստացել: Ես օրական 15-20 հատ վկայագիր կը ստորագրեմ: Դրանք իհարկէ մասամբ նախկին տարիների վկայագրերի վերանորոգումներն են: Չենք գիտեր կերթան կամ ոչ: Բայց երեւոյթ է ասիկա: Սա բոլորիս տագնապն է: Եւ բոլորս ձեռք ձեռքի տւած պիտի պայքարինք: Բարի պատերազմ մը պիտի առաջ տանինք:  …

Read more »

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

      Յուլիսի 10-ին, 11-ին եւ 17-ին, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովը գումարեց երեք նիստ, որոնց ընթացքում պատգամաւորները ունկնդրեցին եւ քննարկեցին Թեմական Խորհրդի միամեայ զեկոյցը: Զեկոյցում հանագամանօրէն ներկայացւել էր Թեմական Խորհրդի աշխատանքները կրթական, շինարարական, եկեղեցիների, նիւթական եւ այլ բնագաւառներում: Այն ինչ բացատրւած էր այդ զեկոյցում, մեր համայնքի կառավարման համակողմանի պատկերն էր, որը կարելի է ամբողջութեամբ նաեւ ներկայացնել ժողովրդին: Այստեղ մենք կանդրադառնանք միայն մի քանի առաւել կարեւոր կէտերի, սակայն առաջարկում ենք Թեմական Խորհուրդը այն հրատարակի ամբողջութեամբ (երեւի չնչին յապաւումներով): Այն կարելի է տեղադրել Առաջնորդարանի կայքում: Մենք մեր հերթին պատրաստակամութիւն ենք յայտնում շարունակաբար, բաժին առ բաժին հրատարակել այն՝ «Յոյս»-ի համարներում: Այսպիսով…

Read more »