Posts Tagged ‘ Պատգամաւորական ժողով ’

Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին

Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին

    «Յոյս» երկշաբաթաթերթի արտօնատէր` Լեւոն Ահարոնեանը, Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակից յետոյ մօտ երկու տասնամեակ ակտիւ մասնակցութիւն է ունեցել իրանահայութեան ազգային իշխանութիւններում որպէս պատգամաւոր, Թեմական խորհրդի անդամ եւ նախագահ, ինչպէս նաեւ որպէս կալւածային մարմնի նախագահ եւ  10 տարի ազգային բուժարանի վարչութեան նախագահ: Դա Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 10-րդ եւ 11-րդ շրջաններն էին: Ինչպէս գիտենք, մեր ազգային իշխանութիւնների իրաւական կարգավիճակի անորոշութեան պատճառով` 11-րդ շրջանը տեւեց 14 տարի: Յեղափոխութեան յաղթանակին յաջորդող երկու տասնամեակները ճակատագրական տարիներ էին երկրի, ինչպէս նաեւ իրանահայութեան համար: Այս տարիներին Պատգամաւորական ժողովում Լեւոն Ահարոնեանի գործունէութեան հետ աւելի ծանօթանալու համար դիմեցինք նրան հետեւեալ հարցերով:   Պարոն Ահարոնեան, տարիներ շարունակ…

Read more »

Պատգամաւորները պատասխանում են “Յոյս”-ի հարցերին

  ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի 15-րդ նստաշրջանի ընտրութիւնների սեմին, նախորդ համարում հրատարակեցինք ԻԻՀ խորհրդարնում Թեհրանի եւ երկրի հիւսիսային շաջանների պատգամաւոր` Կարէն խանլարեանի, “Արաքս” շաբաթաթերթի խմբագիր` Մովսէս Քէշիշեանի եւ 14-րդ Պատգամաւորական Ժողովի դիւանի անդամ` Ռոբերտ Մարգարեանի պատասխանները: Հարցերը վերաբերում էին ՊԺ-ի կարեւորութեան, Կուսակցականութեան եւ ՊԺ-ի որոշումների միջեւ յարաբերութեան եւ Մամուլի դերին: Այս համարում դիմել ենք առանձնապէս ՊԺ-ի մի քանի աւելի ակտիւ պատգամաւորներին: Նրանց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ եւ կրկին հրաւիրում ենք բոլոր ազգային գործիչներին եւ բոլոր նրանց, ովքեր գործնական փորձառութիւն կամ տեսական մասնագիտութիւն ունեն իրենց տեսակէտները յղեն մեզ, հարցը աւելի լուսաբանելու նպատակով: Նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի 15-րդ շրջանի…

Read more »

Ժոզէֆ Մեհրաբեան. Արդեօք “ՐԱՖՖԻ”, “ՍԻՓԱՆ”, եւ “Ի.Ա.Մ.Մ.”… սրանք խմբակցութիւննե՞ր են, թէ՞ մարզամշակութային միութիւններ

Ժոզէֆ Մեհրաբեան. Արդեօք “ՐԱՖՖԻ”, “ՍԻՓԱՆ”, եւ “Ի.Ա.Մ.Մ.”… սրանք խմբակցութիւննե՞ր են, թէ՞ մարզամշակութային միութիւններ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրնահայ մարդու կեանքում: Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովը համայնքի ղեկավարման բարձրագոյն կառոյցն է եւ հէնց դրանից ելնելով կարեւորւում է՛ պատկան ընտրութիւնը: Բնականաբար ժողովի որոշումները՛ երբեմն ուղղակի եւ կարճաժամկէտ, երբեմն էլ՛ երկարաժամկէտ ազդեցութիւն են թողնում: Բայց կայ կարեւոր մի հանգամանք եւ դա ժողովի մակարդակն է: Ինչքան մեծ որոշումներ, այնքան ազդեցիկ:   Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ…

Read more »

Ալբերտ Քոչարեան. Ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում ունի

Ալբերտ Քոչարեան. Ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում  ունի

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրնահայ մարդու կեանքում:  Մեր համայնքի կառավարման գործում Պատգամա-ւորական Ժողովը կարեւոր դեր ունի: Այն նախեւառաջ մեր բարձրագոյն օրէնսդիր մարմինն է, բայց օրէնքներ մշակելուց բացի, ունի նաեւ երեք այլ պարտականութիւններ: Այն նաեւ ծրագրող մարմին է եւ որպէս այդ, պիտի մտածի համայնքի ապագայի մասին եւ ծրա-գրեր մշակի դրա բարգաւաճման համար: Բիւջէյի քըննարկումը այդ կարգի գործերից մէկն: Նոյնպէս ՊԺ-ն է որոշում Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ այլ մարմինների անդամակազմը: ՊԺ-ը նաեւ վերահսկիչ մարմին է: Այն վերահսկում է Թեմական խորհրդի, եւ նրա ենթակայ…

Read more »

Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր քառամեայ գործունէութեան շրջանում յաջողեց յանձնաժողովների դրւածք առաջացնելով, ստեղծել այն ենթակառոյցը, որով պէտք է հնարաւոր դառնայ կազմել հեռա-նկարային ծրագրեր համայնքի ղեկավարման համար և ազդեցիկ հսկողութիւն ունենալ նրանց գործադրութեան վրայ:  Սակայն նոր դրւածքի ձեւաչափում պահանջւում է աւելի աշխոյժ գործունէութիւն և աւելի բարձր ներդրում պատգամաւորների կողմից: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր լաւագոյնը փորձեց ներդնել, սակայն բարձրագոյն արդիւնքների հասնելու հեռանկարով է, որ կարևորութիւն է ստանում յառաջիկայ շրջանի ընտրութիւնները: Քւէարկութեան արդիւնքում, համայնքի լաւագոյն ուժերին Պ.Ժ.-ի կազմում ներգրաւելով …

Read more »