Posts Tagged ‘ Որքան հիշում եմ ’

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

   ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ     Բանդար Մաշուրը, այժմ Մահշահր, Պարսից ծոցի բանուկ նավահանգիսներից մեկն է, ու թե ինչքա՞ն նավթ էր արտահանվում այնտեղից, ու ի՞նչ էր փոխարենը ներկրվում Իրան, ինձ՝ չնչին մահկանացուիս, ոչ հիմա է հայտնի, և ոչ էլ մանավանդ այն օրերին, երբ նավթային ընկերության մեջ աշխատանքի անցնելու հույսով հայրս հասել ու մեզ իր հետ քարշ էր տվել այս դժոխային սահմանը. ձեռքս չի գնում ասել քաղաքը կամ որևէ նման բառ, որը կհիշեցներ մարդկային քաղաքակրթության հետ կապ ունեցող ինչ-որ բնակատեղի, այն էլ քսաներորդ դարակեսին: Հաճախ մտածել եմ, որ դժվար է նկարագրել և իմ պատկերացրած հավանական ընթերցողների համար շոշափելի դարձնել այն միջավայրը, որում հայտնվեց…

Read more »