Posts Tagged ‘ Նկարչութիւն ’

Սարգիս Համալբաշյան

Սարգիս Համալբաշյան

    Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվես-տի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Հա-մալբաշյանի աշխատանքներըցու-ցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պոր-տուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում: 2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:…

Read more »

Նկարիչ Սարգիս Մուրադեանի դուստրը իՐ հօր արւեստի եւ կեանքի մասին

Նկարիչ Սարգիս Մուրադեանի դուստրը իՐ հօր արւեստի եւ կեանքի մասին

  ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ     1965 թվականին ես դեռ շատ փոքր էի։ Հիշում եմ՝ գիշերներով մեզ մոտ հաճախ աղմկոտ էր լինում… Մենք արդեն քնած էինք լինում, և հանկարծ մարդիկ էին գալիս՝ Պարույր Սևակը, Ռաֆայել Ղազարյանը, Վարագ Առաքելյանը։ Մայրիկս ննջասենյակի դուռն ամուր փակում էր, քանի որ մինչև առավոտ կարող էին շարունակվել վիճաբանությունները, աղմկոտ բացականչությունները, երգերը, բանաստեղծությունների արտասանությունը… 70-ականների երկրորդ կեսին, երբ ես արդեն 17-18 տարեկան էի, երիտասարդ գիտնականների նախաձեռնող խումբը, ովքեր 65-ին Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին, մի քանի տարի շարունակ աշնանը մտավորականներին հավաքում էին Ծաղկաձորի Մերգելյանի ինստիտուտի պանսիոնատում։ Այնտեղ էին Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Հայկ Ղազարյանը, Եսայի Ստեփանյանը,…

Read more »

Արարատյան երփներգություն

Արարատյան երփներգություն

  Հարցազրոյց գեղանկարիչ շմավոն շմավոնեանի հետ Պոլսի հունական կենտրոնում նրա ցուցահանդեսի առիթով   ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼԵԱՆ     Պատմական հայրենիքի մշակութապաշտ քաղաքներից մեկում, ուր ժամանակին հայ արվեստագետների մի հիանալի փաղանգ է ապրել ու ստեղծագործել, առաջին անգամը չէ, որ ներկայացաք ձեր ստեղծագործություններով, ինչպիսին էր տպավորությունները հատկապես Թուրքիո արվեստասեր հասարակության կողմից  վերջերս թուրքահայ մամուլում բավականին հնչեղություն ստացած Ձեր երրորդ ցուցահանդեսի վերաբերյալ: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՙԱկոս՚ թերթի աշխատակից, այժմ ՙՓարոս՚ ամսագրի խմբագիր Մայդա Սարիսի կողմից, ով տարիներ է, ինչ ծանոթ է իմ ստեղծագործություններին  և բավականին բարձր է գնահատում իմ արվեստը: Հրավերքով մեկնեցինք ես և կինս, ներկա գտնվելու իմ ցուցահանդեսին, որը Պոլսի Թաքսիմ հրապարակին կից գլխավոր…

Read more »

Իրանական ժամանակակից արւեստագէտներ՝ Մանուչեհր Մոթաբար

Իրանական ժամանակակից արւեստագէտներ՝ Մանուչեհր Մոթաբար

    Նրա  գործերը ո‘չ գծագրութիւններ են եւ ո‘չ էլ նկարչութիւններ, այլ դրանց միջեւ մի բան: Գըծերի արտայայտիչ նկարագիրը նրա կարեւորագոյն միջոցն է եւ ներկը օգտագործւում է աւելի սակաւ, ասես իր գունաւորութեամբ աւելի շեշտակի դարձնելու համար նրա գծագրութիւնների սեւ ու մութ ընդհանուր մթնոլորտը: Նրա գործերի նիւթը հիմնականում իր արհեստանոցը եւ դրանում գըտ-նըւող իրերն են` երկաթէ աթոռը, աւարտւած եւ կիսաւարտ կտաւները, այդ թւում հէնց իր դիմանըկարները, գոյների տուփերը, զանազան շիշերը եւ ամանները, վրձինները, պատուհանները, կատուն եւ ինքը, որ յաճախ նստած աթոռին նայում է նկարչին (իրեն): Դրանք նկարւած են ուժեղ գծերով եւ վրձնի արտայայտիչ շարժումներով, իսկ յետոյ մասամբ, ոնց որ կիսատ-պռատ ներկւած…

Read more »