Posts Tagged ‘ Նիկիտ Միրզայեանց ’

Դոկտ. Մեսրոպ Բալայանի (Տ.Մեսրոպյան) հիշատակին

Դոկտ. Մեսրոպ Բալայանի (Տ.Մեսրոպյան) հիշատակին

  ՆԻԿԻՏ ՄԻՐԶԱՅԱՆՑ     Դոկտ. Մեսրոպ Բալայանն իր մահկանացուն կնքեց ապրիլի 3-ին (2013) Սպահանում, պարսկական նորակառույց մի հեռավոր ծերանոցում, 88 տարեկան հասակում, երբ իր կողակիցը՝ տկն. Բելլան արդեն 24  ժամ էր,  ինչ մեկնել էր Փարիզ: Գույժը լսելիս՝ ակամայից հիշեցի Շահան Շահնուրի նահանջական գաղափարը….. Քանի-քանի հայ մտավորականներ ենք կորցրել և կորցնում սփյուռքի այս անապատային պայմաններում,անապատի ծաղիկներ, որ թոշնում են ու չորանում առանց մի նոր ծաղկումի հույսի: Իմ ծանոթությունը դոկտորի հետ եղավ Իրանի հեղափոխությունից հետո, այն ժամանակ, երբ Ն. Ջուղայում հասարակական մեծ եռ ու զեռ էր տիրում դոկտոր Հրաչ Խաչատրյանի խորհրդարանական ընտրության կապակցությամբ: Գիտեի, որ նա դասավանդել  էր Սպահանի համալսարանի հոգեբանության…

Read more »

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

  Գրիգոր Յ. Դաւթեան  (1924-1955)   Նիկիտ Միրզայեանց     Գրիգոր Դաւթեանի հայրը՝ Յովսէփը, եղել է Ն. Ջուղայի ազնւական տոհմից սերած, Դաւիթ Քալանթար (Քադխուդա)-ի տղան, իսկ ինքը զաւակն է Յովսէփի, երբ նա իր պատկառելի տարիքում պսակւում է իր երկրորդ կնոջ` Հայքնուշի հետ: Գրիգորի խորթ եղբայրները եղել են՝ Դաւիթը (բժիշկ Վիենայում), Եղիան(1), Գեւորգը եւ դոկտ. Հարմիկ Դաւթեանը(2) : Գրիգորը ծնւել է Ն.Ջուղայում 1924 թ., հէնց փոքր տարիքից սիրել է դերասանական արւեստը եւ երաժշտութիւնը, տաղանդաշատ այս տղան ծնւած օրից տառապել է սիրտանօթային հիւանդութիւնից, բայց այնուամենայնիւ իր տաղանդով եւ ինքնաշխատութեամբ սովորել է նւագել բանջօ, մանդոլին եւ քլառինեթ: Աշխատել է որպէս ոսկերիչի աշակերտ եւ…

Read more »

Հետախուզական արշաւ դէպի Քեամարա եւ Բուրւարի գաւառներ

Հետախուզական արշաւ դէպի Քեամարա եւ Բուրւարի գաւառներ

  Նիկիտ Միրզայեանց      Ես ու Աւօ Ամիրխանեանը, որը Ամիրխանեան տոհմի շառաւիղներից եւ նրանց միակ ժառանգն է Նոր Ջուղայում, կազմակերպեցինք մի հետախուզական արշաւ, նպատակ ունենալով գտնել պարսկահայ հռչակաւոր աշուղ Ամիրօղլու հօր Ամիրխանի տապանաքարը, որն ըստ իրենց տոհմին պատկանող ճիւղագրական մի ձեռագիր մատեանի` այսպէս է յիշատակւած` «1890 թւականներում դեռ եղած է եղել իրեն մահարձանը Բուրւարիում, որի վրայ քանդակած է եղել զինւորական զարդեր եւ քարին վրայ կիսով չափից որմ են եղած շինած»։(1) Ի դէպ Ամիրխանը եղել է ղարաբաղցի եւ Նադիրշահի ականաւոր զորավարներից մէկը եւ նոյնիսկ պատերազմական նախարար։ Որոշեցինք Խոմէյն քաղաքով ուղեւորւել դէպի Ալիգուդարզի Բուրւարի շրջանը, որտեղ առիթ կունենայինք Քեամարայի որոշ գիւղերն…

Read more »