Posts Tagged ‘ ներգախտ ’

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

  Ռ. Ս.     Իրանահայերի 1946-1948 թւականների մեծ գաղթը դէպի Հայաստան, որը համառօտ  կոչւում է «Ներգաղթ», իրանահայութեան ժամանակակից պատմութեան կարեւորագոյն էջերից է, որի զանազան կողմերը արժանացել են անհամապատասխան սակաւ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան: Կատակ բան չէ: Երկու տարւայ ընթացքում  մօտ 20 հազար հայեր, մեծամասնաբար Իրանի գիւղերից, տեղափոխւեցին Սովետական Հայաստան` հայրենիք: Ներգաղթը կոչւում էր նաեւ «հայրենադարձութիւն»: Բայց արդեօք դա իրօք հայրենադարձութիւ՞ն էր: Գաղթողների համար հիմնականում` այո: Նրանք թէեւ կապւած էին իրենց ծննդավայրին, այսինքն Իրանի այս կամ այն շրջանի բնութեանը, միջավայրին եւ բարքերին, բայց եւ կարծես դարեր առաջ տեղի ունեցած բռնագաղթը եւ տարիներ Իրանի գիւղացու կողքին ապրելը, նրանց մէջ չէր ո-չընչացրել հեռու…

Read more »

Իրանահայերի ներգաղթը Բ. աշխարհամարտից յետոյ

Իրանահայերի ներգաղթը Բ. աշխարհամարտից յետոյ

  ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍԵԱՆ     XX դ. երկրորդ կեսի ներգաղթը Խորհրդային Հայաստան հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություն էր ինչպես ողջ Սփյուռքի, այնպես էլ իրանահայության համար: Սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձության պատճառների թվում կարևորվում էր մի շարք երկրներում հայերի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակը և դիմումներն ուղղված Հայաստանի կառավարությանը` վերսկսելու 1936 թ. ընդհատված հայրենադարձությունը: Իրանը այն երկիրն էր, որտեղից զանգվածային ամենամեծ ներգաղթը եղավ Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո և հետագա տարիներին: Իրանը հայկական հնագույն և մեծ գաղթօջախներից է: Այնտեղ հայ բնակչություն է եղել դեռևս մ. թ. ա. VI դարից: Որպես տեղաբնիկներ, հայերը վաղուց ի վեր ապրել են ներկայիս Իրանի հյուսիսային շրջաններում` Թավրիզ, Մարանդ, Ուրմիա (Կապուտան),Խոյ (Հեր),…

Read more »

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

    Տասնիններորդ դարի առաջին տասնամեակներին տեղի ունեցած ռուս-իրանական կռիւները, որոնց արդիւնքում արեւելեան Հայաստանը անցաւ ռուսական կայսերու-թեան կազմի մէջ, մեծ կարեւորութիւն ունեն հայ ժողովրդի եւ յատկապէս իրանահայութեան պատմութեան մէջ: Իրանական դասագրքերի մէջ Թուրքմէնչայի պայմանագիրը կոչւում է ամօթալի (նանգին) պայմանագիր. ասւում է, որ դրանով Իրանը կորցրեց իր հողի մի մասը, սակայն, պատմական իրականութիւնն այն է, որ հայերը, Իրանում տիրող ֆէոդալական կարգերի ճնշման ներքոյ, իրենց փրկութիւնը տեսնում էին Ռուսաստանին միանալու մէջ: Դրան է վկայում Իրանի Ատրպատականից դէպի արեւելեան Հայաստան տեղի ունեցած գաղթը, որը շատ առումներով նմանում է երկրորդ աշխարհամարտից յետոյ դէպի սովետական Հայաստան կազմակերպւած գաղթին:  Հետեւեալ գրութիւնը, որը փոխ է առնւած Նազար…

Read more »