Posts Tagged ‘ Հայաստան ’

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

  ՏԱԹԵՒԻԿ ԼԱԶԱՐԵԱՆ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ամենամյա ցուցանիշը: Ընդհանուր առմամբ նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության ազատության առումով իրավիճակը բավական մռայլ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով զեկույցը` այսպիսի կարծիք է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիխրը, հավելելով, թե ցավոք սրտի տարեցտարի այն ավելի ու ավելի է վատթարանում: Հարավային Կովկասում Հայաստանը ամենալավ ցուցանիշն ունի, թեև նախորդ զեկույցի համեմատությամբ Հայաստանի ցուցանիշը մի քանի կետով վատթարացել է: Եթե նախորդ զեկույցում Հայաստանը 74-րդ տեղն էր զբաղեցնում, ապա արդեն այսօր հրապարակված զեկույցում 78-րդում է: Հարևան Վրաստանը նախորդ զեկույցի համեմատ հսկայական առաջընթաց է…

Read more »

Նամակ Ռուսաց թագաւորին

Նամակ Ռուսաց թագաւորին

  ԶՕրի Բալայեանի նամակը Պուտինին, Հայերի ռուսամէտութիւնը եւ Արթին պապի պատմութիւնը     Հայերի ռուսամէտութիւնը,ի հարկէ, նոր բան չէ:Սկըսած Իսրայէլ Օրիից, հայ զանազան քաղաքական գործիչներ մտածել են Հայաստանը ազատագրել ռուս ցարի օգնութեամբ: Հայերի կամաւոր գնդերը առաջին համաշխարհային պատերազմի օրերին, որոնք կռւում էին ռուս զօրքերի կողքին եւս արդէն ծանօթ պատմութիւն է: Նոյնն է մեր օրերին «Ռուսաստանի դաշնութեան հետ ռազմավարական դաշինքը»: Եւ այս բոլորը դիմագրաւելու համար պանթուրքիզմի եւ թրքական ծաւալապաշտութեան վտանգը: Այս բոլորով հանդերձ, Զօրի Բալայեանի կոչը Վլադիմիր Պուտինին է` եկ տէր կանգնի Գիւլիստան պայմանագրով յաւերժ քեզ տրւած երկրամասին, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է, բոլորի ձայնը հանել է: Այս նամակի մասին գործ…

Read more »

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

    Ա‘յ ճիշտ անցեալ ամիս էր, որ տօնեցինք Հայաստանի անկախութեան 22- ամեակը, որի առիթով բնականաբար մեծ-մեծ խօսքեր հնչեցին հայ ժողովրդի «դարաւոր երազի իրականացման» մասին: Միաժամանակ մամուլը եւ կայքերը լիքն են արտագաղթի աննախադէպ ծաւալների մասին վերնագրերով: Ասւում է, որ արտագաղթը արդէն պիտի համարել ազգային անվըտանգութեան խնդիր: Այս 22 տարիներում  Հայաստանից ընդմիշտ հեռացել են 1.1 միլիոն հոգի: Սա ի՞նչ է նշանակում` դարաւոր երազի իրականացու՞մ եւ բնակչութեան այսպի՞սի արտահոսք: Արդեօք սա չի նշանակում, որ անկախութիւնը ինքնին բաւական չէ մի ժողովուրդի իր ծննդավայրում պահելու համար, որ «հայրենիք» հասկացողութիւնը այնքան հզօր չէ, որ կարողանայ մարդկանց գայթակղել, որ անտեսեն այլ երկրներում իրական կամ թւացեալ աւելի…

Read more »

Երազներ ու հույսեր արեվմտյան Հայաստանի ու Հայ դատի մասին

Երազներ ու հույսեր արեվմտյան Հայաստանի ու Հայ դատի մասին

  ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ     Հայ ազգայնականների ճառերում հաճախ ենք լսում «մեր երազները կիրականանան Արևմտյան Հայաստանի հողերը հետ վերցնելու կապակցությամբ», «մի օր կիրականանա հայ ժողովրդի արդար դատը» և նման արտահայտություններ: Սրանք կարող ենք  երազանք համարել: Կան մարդիկ, ովքեր որոշ գործունեության մասին հույս են հայտնում կամ ասում են, որ կաշխատենք այս գործը անել և այլն: Սրանք արդեն երազանք չեն, այլ  հույսեր են, որոնք գործ ու աշխատանք են ընդգրկում իրենց մեջ: Հիմա տեսնենք երազի ու հույսի տարբերությունները: Երազներով ապրելը մարդու գործունեությունը չէ, այս դեպքում հույսը դրվում է ավելի շուտ գերբնական կամ անտեսանելի ուժերի ու հավանական պատահականությունների և երևույթների վրա: Սակայն հույսը կարող…

Read more »

Ճոռոմաբանութիւն

Ճոռոմաբանութիւն

  ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ   Հայերենի խեղաթյուրումը հայկական հեռուստատեսության հաղորդումներում     Հայաստանյան հեռուստատեսության հաղորդումներին հետևելով, ի շարս լեզվական  այլ խեղաթյուրումների,  նկատելի է պարզ բառերից հրաժարվելու և դրանք բարդ կամ ածանցավոր բառերով  փոխարինելու համաճարակը: Ստորև բերված օրինակները առնված են տարբեր մարդկանց, ինչպես նաև տարբեր բնույթի հաղորդումների բառապաշարից, որը նշանակում է, թե մենք գործ ունենք, ո՛չ թե պատահական վրիպումների, այլ ընդհանրացած  երևույթի հետ: Ահա և օրինակները. Ժամանակ-ժամանակահատված,- ինչքա՞ն ժամանակահատված է հարկավոր…,կգա ժամանակահատված, երբ…,խորհրդային ժամանակահատվածից հետո…գոնե երեք տարի ժամանակահատվածով… Օրինակել-կրկնօրինակել,- երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողներին: Լուրջ-լրջագույն,-դա շատ  լըր-ջագույն խնդիր է: Դա ամենալըրջագույն խնդիրներից մեկն է: Վատ- վատթարագույն,- այդքան էլ վատթարագույն սցենար…: Վերը բերված օրինակների…

Read more »