Posts Tagged ‘ Համայնք ’

Էլիպս Մասեհեանը Ալբերտի մասին

Էլիպս Մասեհեանը Ալբերտի մասին

  Նա ձգտում էր հաւասարութեան, հաւասարակշռութեան եւ օրէնքի հաստատման     Համոզւած լինելով, որ Ալբերտ Քոչարեանին ամէնից շատ ճանաչում էին նրա մօտ եւ համախոհ ընկերները, Ալբերտի մասին մի քանի հարցով դիմեցինք նրանց: Ստորեւ ներկայացնում ենք Էլիպս Մասեհեանի պատասխանը եւ Ալբերտի մասին նրա գրչին պատկանող բանաստեղծութիւնը, ուր նա նկարագրել է հանգուցեալի կերպարի հակասական գծերը:   ինչպէ՞ս ծանօթացաք Ալբերտի հետ: Երբւանի՞ց էիք ճանաչում նրան: Այնքան որ գիտեմ, մեր ընտանիքները շատ վաղ ժամանակներից, այսինքն մի քանի սերունդ, քաւոր-սանիկ և այլ բարեկամական կապերով հարազատ են եղել: Իսկ հետագային բնակւելով Մաջիդիէ քաղաքամասում՝ յարաբերութիւնը շարունակւել է նաև թաղամասի կրթական, մշակութային և համայնքային աշխատանքների ընթացքում: Անձամբ Ալբերտին ճանաչել…

Read more »

Լուսահոգի ճորտարապետ` Ռոստոմ Ոսկանեանի յուշերեկոյ

Լուսահոգի ճորտարապետ` Ռոստոմ Ոսկանեանի յուշերեկոյ

    Հինգշաբթի, հոկտեմբերի 3-ի երեկոյեան Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում կայացաւ հանգուցեալ Ճարտարապետ եւ նկարիչ` Ռոստոմ Ոսկանեանի մեծարման յուշերեկոն, որին ներկայ էին ԻԻՀ Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար` Ալի Ջաննաթին, երկրի Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորները եւ այլ պետական եւ ազգային այրեր: Ծրագիրն սկսեց  Ոսկանեանի կենսագրականի մասին տեսանիւթի ցուցադրութեամբ, յետոյ Լիդա Բերբերեանը խօսեց արւեստագէտի գործերի գեղարւեստական արժէքի մասին: Ծրագրի ընթացքում արտայայտւեցին ճարտարապետ Դկտ. Համեդ Մազահերեանը, ԻԻՀ Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր` Կարէն Խանլարեանը, Ոսկանեանի քրոջ որդի` Հրաչ Զարիֆեանը: Իսկ Մշակոյթի նախարար` Ջաննաթին իր խօսքերում խոստացաւ, որ իր պատկան նախարարութիւնը ոչ մի ջանք չի խնայի աջակցել իրանահայ արւեստի եւ արւեստագէտների զարգացմանը: Ծրագրին մաս…

Read more »

Երկկենցաղայինները` Ապրել «Թեհրան-Երեւան» վիրտուալ քաղաքում

Երկկենցաղայինները` Ապրել «Թեհրան-Երեւան» վիրտուալ քաղաքում

    Իրանի եւ իրանահայութեան յարաբերութիւնները Հայաստանի հետ տեղի է ունենում երկու մակարդակում: Վերեւում` պաշտօնական մակարդակի վրայ եւ ներքեւում` երկու երկրների հասարակ քաղաքացիների միջեւ: Վերեւում տեղի են ունենում հանդիսաւոր հանդիպումներ երկու երկրների պաշտօնեաների միջեւ, պատւիրակութիւնների այցելութիւն լի սիրալիր խօսքերով, ինչու չէ նաեւ հայ գրողների, հայ լրագրողների, հայ բժիշկների եւ … նման, այսպէս կոչւած, համազգային հանդիպումներ, որոնց մասնակցում են նաեւ իրանահայերը: Դրանք յաճախ կազմակերպւում են Հայաստանի պատկան միութիւնների միջոցով եւ իրանահայ այցելուները եւս ըն-տըրւում են Իրանի համապատասխան միութեան կողմից: Սակայն, արդէն քսան տարիներից աւելի է անցնում Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից եւ այս տարիներում ստեղծւել են շփումներ թէ’ Իրանի ոչ հայ քաղաքացիների ու…

Read more »

Երկկենցաղ հայեր

Երկկենցաղ հայեր

  ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Իրանահայի այս տեսակը գոյավորվել է Հայաստանի անկախացումից հետո ու թերևս իր նմանը չունի կամ քիչ ունի աշխարհում: Երբ Հայաստանը անկախացավ, իրանահայությունը անմաս չմնաց ընդհանուր ոգևորությունից ու խանդավառությունից. բոլորի հայացքն ուղղված էր դեպի Հայաստան. ընկերային բոլոր հավաքների գլխավոր թեման Հայաստանն էր, խոսում էին այնտեղ տուն գնելու, գործ դնելու մասին, ոմանք պատրաստվում էին ընտանիքներով ներգաղթել: Եվ մինչև անգամ խավարի ու ցրտի տարիներին չդադարեց իրանահայերի հոսքը դեպի Հայաստան. եկան, գնեցին բնակարաններ, առանձնատներ ու հողամասեր: Եղան նաև անհատ կամ խմբով գործարարներ, որ սկսեցին եռանդով ու մեծ հույսերով ֆինանսական ներդրումներ կատարել զանազան ոլորտներում: Անցան տարիներ: Գնալով խամրեց ոգևորությունն երկուստեք՝ թե ներսում…

Read more »

Զէյթուն (Մաջիդիէ) թաղամասի անկախ պատգամաւորների մամլոյ ասուլիս

Զէյթուն (Մաջիդիէ) թաղամասի անկախ պատգամաւորների մամլոյ ասուլիս

    Կիրակի, օգոստոսի 4-ին, Թեհրանի Մաջիդիէ թաղամասի Պատգամաւորական ժողովի անկախ պատգամաւորները մամուլի ներկայացուցիչներին հրաւիրել էին բացատրելու թաղի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցու յարակից կալւածների գնման պատմութիւնը եւ պարզաբանելու իրենց դիրքորոշումը որպէս թաղի ժողովրդի կողմից ընտրւած ներկայացուցիչներ: Նիւթը ներկայացնում էր Ալբերտ Քոչարեանը որպէս Մաջիդիէի «անկախ» ցանկի ընտրւած պատգամաւորների տեսակէտներ եւ մօտեցումներ: Ալբերտ Քոչարեանի բացատրութեամբ, Տէր Արտակ արք. Մանուկեանի օրօք Մաջիդիէ թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրութեան օրւանից, զգալի է եղել եկեղեցու տարածքի փոքրութիւնը (ընդամէնը 600 քառակուսի մետր) հարց է եղել՝ գնե՞լ եկեղեցու հարաւում ընկած չորս փոքրիկ տարածքները եւ դրանք միացնել եկեղեցուն: Տարածքի փոքրութեան պատճառով եկեղեցին չունի առանձին զանգակատուն, ու ճակատում տեղադրւած…

Read more »