Posts Tagged ‘ Համայնք ’

«Հայ դպրոց» հիմնադրամին կատարած նւիրատուների անւանացանկը

«Հայ դպրոց» հիմնադրամին կատարած նւիրատուների անւանացանկը

    «Հայ դպրոց» հիմնադրամը  իր երախտագիտութիւնն ու բիւր շնորհակալութիւնն է յայտնում  ներքոյիշեալ  ազգային-կրօնական  հաստատութիւններին, միութիւններին եւ հայրենակիցներին, որոնք բարի գտնւեցին  մասնակցելու  Նոր տարւայ առթիւ կազմակերպւած Հայաստանի սահմանամերձ շրջանի գիւղական դպրոցների աշակերտութեան նւիրահաւաքին:   1.ԹՀԹ Ազգային Առաջնորդարան – 50,000,000 ռիալ(յիսուն միլիոն)   2. Հայ Կաթողիկէ Եկեղեցի -30 հատ քափշէն -10 ,,   շալւար -10 ,,   բաճկոն -20 ,,   ձեռնոց -23 ,,   գլխարկ -20 ,,   աղջկայ մանթօ -10 ,,      ,,    շալւար -9   ,,   ներքնաշոր    3. Հայ Աւետարանական եկեղեցի -24 հատ քափշէն   4.Հայ ակումբ -50,000,000 ռիալ(յիսուն միլիոն)   5.Փերիոյ Կրթասիրաց միութիւն -47 հատ տղայի շալւար -47 ,, աղջկայ        ,, -3   ,,…

Read more »

Սասունի պատգամավորները պատասխանում են

  Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 18.00-ին «Րաֆֆի» ՄՄ Համալիրում տեղի ունեցավ Նարմաք-Սասուն քաղաքամասի պատգամավորների հանդիպումը հայ բնակչության հետ: Հանդիպմանը ներկա էին ԹՀԹ-ի Պատգամավորական ժողովի անդամներ Ժոզեֆ Մեհրաբյանը, Գուրգեն Քեշիշ Հարությունը, Ալվարդ Այդինյանը, Հրաչ Մարգոսյանը, Ռուբինա Մարգոսյանը, Խաչիկ Քեշիշյանը, Էդիկ Մեհրաբյանը, Վահիկ Ռաթևոսյանը և Վահիկ Աղաջանյանը: Ինչ-ինչ պատճառներով հանդիպմանը չէին մասնակցում պատգամավորներ Արմեն Հայրապետյանը, Արին Միրզոյանը, Հրաչ Իսախանյանը և Վահե Բաբայանը: Հրավիրված էին նաև իրանահայ լրատվամիջոցները` «Ալիք» օրաթերթը, «Հույս» երկշաբաթաթերթը, «Արաքս» շաբաթաթերթը, «Հայելի»  ու  «Համայնք» կայքէջերը: Ներկաներին նախ` ողջունեցին և շնորհակալական խոսքեր ասացին «Րաֆֆի» համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանին, «Աշխարհատեսների» հայկական կենտրոն Նարմաքի նախագահ տիկ. Ալվարդ Աբրահամյանը և «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր…

Read more »

Հարցազրոյց Արտակ Մանուկեանի անւան թանգարանի վարիչ` Շեռլի Աւետեանի հետ

Հարցազրոյց Արտակ Մանուկեանի անւան թանգարանի վարիչ` Շեռլի Աւետեանի հետ

    Նոյեմբերին լրացաւ Թեհրանի «Արտակ Արք. Մանուկեան թանգարանի» հիմնադրման հնգամեակը: Այս հինգ տարիները կարելի է նախաբանը համարել այն վիթխարի աշխատանքի, որ կանգնած է թանգարանի առջեւ, եթէ այն ուզում է իրօք ներկայացնել իրանահայերի պատմութիւնը, անցեալից մեզ ժառանգութիւն հասած գործածական իրերի, արւեստի գործերի, գրքերի, ձեռագրերի ու փաստաթղթերի, լուսանկարների եւ տեսանիւթերի հաւաքման, պահպանման ու ցուցադրման միջոցով: Թանգարանի վարիչ` Շեռլի Աւետեանի հետ զրուցել ենք թանգարանի անցած ճանապարհի եւ յառաջիկայ ծրագրերի մասին:   Քանի տարի է, որ աշխատում է Արտակ Մանուկեանի անւան թանգարանը Թանգարանը որպէս թանգարան իր աշխատանքն սկսել է 2008 թւականի նոյերմբերին, իսկ դրանից առաջ երկու-երեք տարի աշխատում էր որպէս «Իրանի պատմական եկեղեցիների…

Read more »

«ՐԱՖՖԻ» Համալիրի Սկաուտները ղարաբաղի Շուշի քաղաքում

«ՐԱՖՖԻ» Համալիրի Սկաուտները ղարաբաղի Շուշի քաղաքում

    ՀՄՄ «ՐԱՖՖԻ» Համալիրի Սկաուտական բաժանմունքը Օգոստոսի 9-ից 18-ը մասնակցեց «Հայկի Սերունդ» Երիդասարտական կազմակերպութեան 5-րդ բանակումին ԼՂՀ-ի Շուշի քաղաքի Գագարինի անւան Պիոներների ճամբարում: Բանակումին մասնակցեցին թւով 30 սկաուտներ: Բանակումին մասնակցել էին Ղարաբաղի բոլոր շրժաններից՝ Երևանից և Թեհրանից սկաուտներ: Ընդհանուր բանակումի բացման արողութիւնը  տեղի ունեցաւ Օգոստոսի 10–ին  Ստեփանակերտի հրապարակում. փակման արողութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս-ի 17-ին բանակավտեղում, հիւրերի  և ծնողների ներկայութեամբ: Բանակումի ընթաքում եղան տարբեր ըսկաուտական աշխատանքներ: Երևանի և Թեհրանի Խմբերի կողմից կազմակերպւեց սկաուտական կապերի յատուկ դասընթացներ կրտսերների համար: ԼՂՀ-ի հրշէջ ծառայութեան կողմից կազմակերպւեց յատուկ դասընթացներ սկաուտների համար: Բանակատեղի  այցելեց ԼՂՀ-ի Մշակոյթի նախարարը և  բարի գալուստ մաղթելով բոլորին տեղեկութիւներ տւեց Ղարաբաղի մշակոյթի և…

Read more »

Ալբերտ Քոչարեանը որպէս մարդ եւ որպէս հասարակական գործիչ

Ալբերտ Քոչարեանը որպէս մարդ եւ որպէս հասարակական գործիչ

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին այս աշխարհից առյաւէտ հեռացաւ Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասի տարիների պատգամաւոր Ալբերտ Քոչարեանը: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ կիրակի, հոկտեմբերի 13-ին նոյն թաղամասի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում, որից յետոյ հանգուցեալի դին փոխադրւեց Բուրաստան գերեզմանատուն եւ յանձնւեց հողին: Ալբերթ Քոչարեանի մահը մեծ կորուստ էր թեհրանահայութեան համար:   Պաշտօնական Ալբերտ Քոչարեանի կենսագրական տւեալներն ըստ անկախ պատգամաւորների ընտրական կայքի. «Ծնւել է 1967 թւին Զէյթուն քաղաքամասում և կրտսերագոյն զաւակն է թաղի առաջին բնակիչներից՝ Թևան Քոչարեանի: Բարձրագոյն կրթութիւնը շարունակել է Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրաէներգիա ճիւղի լիսանս : 5 տարի աշխատել է գիտութեան նախարարութեան Էներգիայի եւ նիւթերի…

Read more »