Posts Tagged ‘ Համայնք ’

Ալբերտ Քոչարեան. Ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում ունի

Ալբերտ Քոչարեան. Ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում  ունի

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրնահայ մարդու կեանքում:  Մեր համայնքի կառավարման գործում Պատգամա-ւորական Ժողովը կարեւոր դեր ունի: Այն նախեւառաջ մեր բարձրագոյն օրէնսդիր մարմինն է, բայց օրէնքներ մշակելուց բացի, ունի նաեւ երեք այլ պարտականութիւններ: Այն նաեւ ծրագրող մարմին է եւ որպէս այդ, պիտի մտածի համայնքի ապագայի մասին եւ ծրա-գրեր մշակի դրա բարգաւաճման համար: Բիւջէյի քըննարկումը այդ կարգի գործերից մէկն: Նոյնպէս ՊԺ-ն է որոշում Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ այլ մարմինների անդամակազմը: ՊԺ-ը նաեւ վերահսկիչ մարմին է: Այն վերահսկում է Թեմական խորհրդի, եւ նրա ենթակայ…

Read more »

Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր քառամեայ գործունէութեան շրջանում յաջողեց յանձնաժողովների դրւածք առաջացնելով, ստեղծել այն ենթակառոյցը, որով պէտք է հնարաւոր դառնայ կազմել հեռա-նկարային ծրագրեր համայնքի ղեկավարման համար և ազդեցիկ հսկողութիւն ունենալ նրանց գործադրութեան վրայ:  Սակայն նոր դրւածքի ձեւաչափում պահանջւում է աւելի աշխոյժ գործունէութիւն և աւելի բարձր ներդրում պատգամաւորների կողմից: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր լաւագոյնը փորձեց ներդնել, սակայն բարձրագոյն արդիւնքների հասնելու հեռանկարով է, որ կարևորութիւն է ստանում յառաջիկայ շրջանի ընտրութիւնները: Քւէարկութեան արդիւնքում, համայնքի լաւագոյն ուժերին Պ.Ժ.-ի կազմում ներգրաւելով …

Read more »

Ռուբիկ Սարդարեան. Առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելն է

Ռուբիկ Սարդարեան. Առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելն է

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Որն է այդ ընտրութիւնների կարորութիւնը: ՊԺ-ի որոշումներն ի՞նչ նշանակութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում: Համայնքի բարձրագոյն մարմնի ընտրութիւնները, կարծում եմ, ամենակարեւոր և դերակատար ընտրութիւններն են մեր համայնքի կեանքում: Իւրաքանչիւրիս պարտքն է լուրջ վերաբերւել եւ պահանջատէր լինել: Ազգային բոլոր գործադիր մարմինները ընտըրւում են Պատգամաւորական Ժողովում, կրթական և դպրոցների հարցերը քննարկման նիւթ են դառնում ՊԺ-ում: Համայնքի ներկայի և ապագայի մտահոգիչ հարցերը կարող են ՊԺ օրակարգում ընդգրկւել եւ որոշումներ կայացւեն այդ հարցերի շուրջ, որոնք մեծ ազդեցութիւն կարող են ունենալ մեր համայնքի կեանքում: Համայնքի ապագայի հարցերն ու ընդհանուր ռազմավարութիւնը իր վերջնական հաստատումն է…

Read more »

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

    Տասնիններորդ դարի առաջին տասնամեակներին տեղի ունեցած ռուս-իրանական կռիւները, որոնց արդիւնքում արեւելեան Հայաստանը անցաւ ռուսական կայսերու-թեան կազմի մէջ, մեծ կարեւորութիւն ունեն հայ ժողովրդի եւ յատկապէս իրանահայութեան պատմութեան մէջ: Իրանական դասագրքերի մէջ Թուրքմէնչայի պայմանագիրը կոչւում է ամօթալի (նանգին) պայմանագիր. ասւում է, որ դրանով Իրանը կորցրեց իր հողի մի մասը, սակայն, պատմական իրականութիւնն այն է, որ հայերը, Իրանում տիրող ֆէոդալական կարգերի ճնշման ներքոյ, իրենց փրկութիւնը տեսնում էին Ռուսաստանին միանալու մէջ: Դրան է վկայում Իրանի Ատրպատականից դէպի արեւելեան Հայաստան տեղի ունեցած գաղթը, որը շատ առումներով նմանում է երկրորդ աշխարհամարտից յետոյ դէպի սովետական Հայաստան կազմակերպւած գաղթին:  Հետեւեալ գրութիւնը, որը փոխ է առնւած Նազար…

Read more »

Գետ, որն աննկատ հոսում է մեր կողքին

Գետ, որն աննկատ հոսում է մեր կողքին

  ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐ ԳԵՏՆ ԱՅՍՕՐ ԼՔՒԱԾ ՈՒ ՄՈՌԱՑՒԱԾ   Քարմէն Ազարեան     Հայաշատ Սասուն թաղամասի միջով հոսող գետը՝ մեր գետը, Նարմաքի կամ Զարքէշի գետ կոչւածը, մի ժամանակ զուլալ էր ու խոխոջուն, որը հոսում էր Թեհրանի հիւսիսային լեռներից, իր հետ մեր խղճուկ թաղին բերում բազմապիսի բարիքներ։ Յիսունը բոլորած թաղեցիները երազանքով են յիշում իրենց խաղերը այդ պարզ ու մաքուր ջրերում, որը տեղ-տեղ աւազանի վերածւած երեխաների համար լողաւազան, իսկ մեծերի համար գորգ ու շորեր լւացելու յարմարանք էր ստեղծում։ Երանի էին այն օրերը… Ոչ շատ խորը հունով հոսող գետը մարդիկ անցնում էին քարերի վրայով, իսկ երբ անձրեւում ու հեղեղւում էր, մեծերն ստիպւած…

Read more »