Posts Tagged ‘ Համայնք ’

Ի՞նչ է անցնում Րաֆֆի համալիրում

Ի՞նչ է անցնում Րաֆֆի համալիրում

    Իրանում ապրող հայերից նրանք, ովքեր դեռ հետաքրքրւած են և հետևում են համայնքի հասարակական անցուդարձին, յատկապէս Նարմաք, Զարքեշ և Վահիդիէ քաղաքամասերի հայ բնակչութիւնը, արդէն տեղեակ են Րաֆֆի մարզամշակութային համալիրի սեփականութեան դժւարին հարցի մասին: Նրանք գիտեն, որ այն հողամասի սեփականատէրերը, որի վրայ կառուցւած է այդ միութեան շէնքը, պահանջում են և դատ են բացել միութեան դէմ, որի  արդիւնքում իրանահայ ամենաաշխոյժ միութիւններից մէկը, կարող է զրկւել իր հաւաքատեղիից, մարզադաշտից և այլ յարմարութիւններից: Դա ինչ խօսք, մեծ հարւած կը լինի թաղի հայ բնակչութեանը և ընդհանրապէս իրանահայութեանը: Սակայն ցաւալին այն է, որ այս դժւարին հարցը դեռ չլուծւած, տեղեկանում ենք, որ միութիւնը տառապում է նաև…

Read more »

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

  Ստորև վերատպում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովի դիւանի հաղորդագրութիւնը այդ ժողովի յունիսի 23-ի նիստի մասին: հաղորդագրութիւնը հրապարակւել է առաջնորդարանի կայքում, յուլիսի 13-ին, 20 օր նիստից յետոյ:   Այս հաղորդագրութիւնը լաւագոյն նմուշն է մեր համայնքային կեանքում տարածւած տեղեկատւութեան ոճի, ուր հաղորդագրում ես  ո‘չ թէ ընթերցողին բան ասելու ժողովում խօսւած նիւթերի մասին, այլ դրանց ծածկելու և թաքցնելու համար: Թեմական խորհուրդը ՙծրագիր է ներկայացնում՚, պատգամաւորները  ՙմանրամասն անդրադառնում են ներկայացւած նիւթերին՚, վերջում  ՙհաստատում են բանաձևերը ամբողջութեամբ՚, խօսւում է ՙմասնաւորաբար առք ու վաճառքի  բնոյթ ունեցող ծրագրերի՚  մասին … և այսպէս: Իսկ թէ ի՞նչ էին ծրագրերի բովանդակութիւնը, որոնք պատգամաւորները  ՙմանրամասնօրէն՚  քննարկեցին և որոնք էին այդ  ՙառք ու…

Read more »

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

  Պատասխանում է «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը»     "Յոյս"-ի անցեալ համարում տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ հարցեր ենք ուղղել մեր համայնքում ակտիւ այն կառոյցներին, որոնք երկրորդ մի յանձնախումբ են կեանքի կոչել Եղեռնի 100-ամեակի ոգեկոչման համար եւ աւելացրել էինք, որ չենք ստացել որեւէ պատասխան: Այժմ վերոյիշեալ ուժերը «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմին» անւան ներքոյ պատասխանել են մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները ամբողջութեամբ:   Յայտարարել էք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցական» է, մինչդեռ նրանում անդամակցում են անձնաւորութիւններ, որոնք պարզապէս դաշնակացականներ չեն: Օրինակի համար Անդրանիկ Սիմոնեանը, Ռոզիկ Աւանէսեանը եւ Վարուժ Սուրէնեանը: Ի՞նչ պայմաններ պիտի ունենար այդ յանձնախումբը,…

Read more »

Սուլթանաբադցիները եւ Քեազազցիները ուշադիր կարդան

Սուլթանաբադցիները եւ Քեազազցիները ուշադիր կարդան

    Վերջին տարիներին աճել է եւ աճում է հետաքրքութիւնը իրանահայ պատմութեան նկատմամբ` թէ’ հայերի եւ թէ’ ընդհանրապէս իրանցիների մօտ: Սակայն գոյութիւն չունի մի համակողմանի պատմութիւն այս մասին: Այս ոլորտը ուսումնասիրել են մի շարք գրողներ, որոնք իրենց հետազօտութիւնների արդիւնքը հրատարակել էն իրանի զանազան շրջանների մասին հատորներով: Սակայն այս գրքերը, համարեա բոլորը, զուրկ են գիտական ստանդարդներից, եւ կարող են միայն հիմք ծառայել ապագային ուսումնասիրութիւնների համար: Մինչ այժմ կատարւած ուսումնասիրութիւնների մի այլ թերութիւնն այն է, որ յաճախ սահմանափակւում են իրանահայերի համայնքային կեանքի մշակութային եւ ազգագրական կողմերով եւ չեն զբաղւում իրանահայութեան տնտեսական եւ քաղաքական կեանքի ուսումնասիրութեամբ: Ինչ որ է, հետաքրքրութիւնը շարունակւում է, եւ…

Read more »

Արաքի Հայ համայնքը

Արաքի Հայ համայնքը

  ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ     Արաքը, նախկին անունով՝ Սուլթանաբադ, Թեհրանի հայոց թեմի հայաշատ համայնքներից մէկն է համարւում: Հայերը քաղաքի հիմնադրութեան սկզբնական շրջաններից (19-րդ դարի սկիզբ) բնակւել են այնտեղ, սակայն հայ համայնքն իրականում իր կազմաւորումը այդտեղ սկսել է 1903 թւականից: Հետագայում նրանք հիմնել են իրենց մշակութային ու կրօնական կառոյցները, ինչպէս՝ «Շարաֆ» դպրոցը՝ 1908 թւականին, Ս. Մեսրոպ եկեղեցին (1914 թ.), «Արեգ» մանկապարտէզը (1931 թ.), մի շարք մարզա-մշակութային միութիւններ եւ գերեզմանատունը: Գալով Արաքի հայ համայնքի կազմաւորման պատմականին, նշենք, որ 1894 թւականին Արաքում հաստատւում է մի նորջուղայեցի անհատ՝ Աւետիս Թորոսեան անունով, որը որպէս պաշտօնեայ՝ աշխատանքի է անցնում «Հադսըն» ընկերութեան մէջ: Հայ ժողովուրդը, ուր որ…

Read more »