Posts Tagged ‘ Կոլյա Տեր Հովհաննիսյան ’

Ֆեյսբուքյան «ստատուսներ»

  ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Համացանցի «ֆլեշկան» չէր միանում, զանգեցի տվյալ ընկերության օպերատորին: -Համարը ուզեց, տվեցի, ասաց, որ իրենց մոտ ամեն բան կարգին է և ավելացրեց. «Ստուգե՛ք ձեր պորտը»: «Պո՞րտս», հարցրեցի զարմացած… «Պորտը, համակարգչի պորտը, կրկնեց, ինքն էլ երևի զարմացած իմ անգիտության վրա: Պարզվեց, որ «փորթը» նկատի ունի… Իսկ գուցե անգլիացիները port բառը վերցրել են հայերեն պորտ բառից (կամ ընդհակառակը), չէ՞ որ պորտն էլ կցումի կամ միացումի յուրօրինակ խորհրդանիշ է*:     «Պան Արմենիա, մեր տունը ԱՄՆ-ում…»: Այսպես են գովազդում հայկական նոր հեռուստաալիքը, որ աշխատում է ԱՄՆ-ում: Հայաստան-ԱՄՆ, բայց արի ու տես, որ ռուսերենը այստեղ էլ խցկվել է, մի՞թե հայոց Այբուբենում Փ…

Read more »

Տարեմուտի սեմին

Տարեմուտի սեմին

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Բարեկամիս  հետ զրուցում էինք Ամանորի, դիմավորման երեկոյի, նվերների, թանկության և այլ հարցերի մասին: -Անցյալ տարի կնոջս հետ գնացինք Երևան,-ասաց ընկերս,-  հաճելի էր, բայց այնտեղ էլ թանկ էր մեր դոլարով: -Հա՛, մանավանդ եթե նկատի ունենանք նաև ճանապարhածախսը: -Իրենց համար էլ է թանկ, այդ օրերին աշխարհում ամեն տեղ զեղջեր են, էժանացում, Հայաստանում՝ թանկացում:  Բայց պիտի տեսնես, ի՜նչ սեղաններ են բացում… Սեղանը լցնում են աշխարհի բարիքներով: -Սովորույթ է, մենք մի՞թե քիչ ենք ծախսում, վերցնենք հենց դիմավորման երեկոյի թանկ խնջույքները: -Դրա փոխարեն մեզ մոտ ավելի սահմանափակ է հյուրընկալությունը տանը: -Դեռ հայտնի չի՝ այս տարի մեկ զույգի համար ինչ գին կուզեն:…

Read more »

Դժգոհ հայի մասին

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Վերջին տարիներին, թվում է՝ հայերի* մոտ սրվել է ամեն բանից դժգոհ լինելու հատկանիշը: Իրավացի են, թե ոչ, հակա են, թե իշխանամետ, կարևոր չէ, կարևորն այն է, որ մոտիկից շփվելիս՝ ստացվում է այն տպավորությունը, որ նրանք սիրում են դժգոհել կամ տրտնջալ: Չեղավ, որ Երևանի տաքսիների վարորդներից գոնե մեկը «սիրտը չբացեր» քիչ եկամուտի, թանկության, երեխաների անորոշ ապագայի, իշխանավորների «փող ուտելու», քաղաքացիների հաշվին օլիգարխների հարստանալու և նմանատիպ խնդիրների մասին: Չեղավ, որ մեր բակի բնակիչներից մեկը առանց հիմնավորումների և խորանալու պատճառների մեջ, չդժգոհեր անօրինականություններից, ցածր աշխատավարձերից, մարմնավաճառ հարևանուհու ուշ գիշերին հանած ձայներից, սոցիալական անապահովությունից և էլի բազմաթիվ խնդիրներից: Իմ այն առարկումին,…

Read more »

Երկկենցաղ հայեր

Երկկենցաղ հայեր

  ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Իրանահայի այս տեսակը գոյավորվել է Հայաստանի անկախացումից հետո ու թերևս իր նմանը չունի կամ քիչ ունի աշխարհում: Երբ Հայաստանը անկախացավ, իրանահայությունը անմաս չմնաց ընդհանուր ոգևորությունից ու խանդավառությունից. բոլորի հայացքն ուղղված էր դեպի Հայաստան. ընկերային բոլոր հավաքների գլխավոր թեման Հայաստանն էր, խոսում էին այնտեղ տուն գնելու, գործ դնելու մասին, ոմանք պատրաստվում էին ընտանիքներով ներգաղթել: Եվ մինչև անգամ խավարի ու ցրտի տարիներին չդադարեց իրանահայերի հոսքը դեպի Հայաստան. եկան, գնեցին բնակարաններ, առանձնատներ ու հողամասեր: Եղան նաև անհատ կամ խմբով գործարարներ, որ սկսեցին եռանդով ու մեծ հույսերով ֆինանսական ներդրումներ կատարել զանազան ոլորտներում: Անցան տարիներ: Գնալով խամրեց ոգևորությունն երկուստեք՝ թե ներսում…

Read more »

Մխոն

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   -Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու: Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի: Հարազատները գիտեին իր նստելու մասին, բայց աղոտ պատկերացում ունեին իր կյանքի մանրամասներից: Հեռախոսով կապվելիս՝ միշտ լավն էր ասել: Գուցե վերցներ գրե՞ր դառը ճշմարտությունը. գրելը ավելի հեշտ էր  խոսելուց… Բայց այդ ճշմարտությունը մեծ վիշտ կպատճառեր ծնողներին… Չէ, ճիշտը չի գրի, բարեկամները կտխրեն, չարակամները…

Read more »