Posts Tagged ‘ Ծատուրօղլի ’

Հայ մամուլի յույսն ու լույսը

Հայ մամուլի յույսն ու լույսը

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ժամանակով իրանահայ երկինքը մութ, խավար էր, Հայի միտքը ձախ ու աջից փչող քամուն ավար էր, Համայնքի մեջ խելքը գլխին խմբագիր ու թերթ չկար, Եղածների գրածներն էլ անհամ ջուր ու ձավար էր:   Այստեղ էր, որ մեյդան եկավ Լևոն Ահարոնյանը, Առյուծի պես ձեռքը տարավ իր սեփական գրպանը, -Ես ուզում եմ հիմնադրեմ դեմոկրատ իմ թերթը, Տեսնեմ, ով է խափանելու դեպի առաջ իմ երթը-:   Շուրջն հավաքեց ընդդիմադիր գրոց-բրոց տղերքին, Ասավ,- Ղուրբան դուս մնացած ձեր գրչին ու ձեր խելքին, Եկեք, ասավ, ո՛վ հայ մտքի ու դպրության ավարեք, Ինձ միացեք, թեկուզ ձախ ու թեկուզ համայնավար  եք,   -Ու՞ր են, ասավ…

Read more »

Բրթել են ու…

Բրթել են ու…

    Բարաջողում բարեկամներ թանկագին, how are you Խնամի ու սանահեր ու քավորկին, how are you Հաստատ գիտեմ, որ կարոտով ասծի օր, Սպասում եք Ծատուրօղլուս նամակին:   Թե ցանկանաք, որ իմանաք մեր հալը, Կամ հարցնեք ձեր գալը, թե չգալը, Մեր կյանքն ըստի թամամ ծափ ու ծիծաղ է, Ջաներսուն սաղ, դամաղներըսուն չաղ է:   Նոր ենք էկի, հալա գրին կարդ չունենք,  Ըտուց բացի ոչ մե ղամ ու դարդ չունենք, Փափուկ բարձ են դրի մեր գլխի տակը, Ամսագլխին ստանում ենք թոշակը:   Էլ հելթ քեր, էլ մեդի քեր, (health care, medicare) Էլ ինշորենս, էլ վելֆեր, (insurance, welfare) Դոկտոռ ունես ամիսը մեկ քեզ…

Read more »

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

  Ռ. Ս.     Վերջին տեղեկութիւնների համաձայն, Վիէննա է մեկնել իրանահայ անւանի աշուղ, ջուղայաբընակ, Ջուղայի պարծանք ու պատիւ՝ աշուղ Ծատուրօղլին: Վիէննա է մեկնել, պարզ է, այնտեղից Ամերիկա մեկնելու համար: Մի խօսքով նա էլ միացել է գաղթականների օրաւուր աճող մեր հայրենակիցներին: Գաղթելը մեր օրերում մեր համայնքում, իհարկէ, արտառոց բան չէ: Գաղթում են պատգամաւորներ, ազգային մարմինների անդամներ եւ նախագահներ, ուսուցիչներ եւ կուսակցական գործիչներ, գաղթում են իմպերիալիստներ եւ (նախկին) հակաիմպերիալիստներ, մի խօսքով, ամէն տեսակի մարդիկ, որ կարող են օրինակ հանդիսանալ հանրութեան համար, բայց եւ այս բոլորով հանդերձ, Ծատուրօղլու գաղթը օտար բան էր: Ասում են Ծատուրօղլին հէնց այն գրողն է, որ յեղափոխութիւնից մի…

Read more »

Ես էլ գնացական էլա

Ես էլ գնացական էլա

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ես էլ գնացական էլա, բարեկամներ, մնաք բարով, Իմ տեղիցը ջաքան էլա, բարեկամներ, մնաք բարով, Տուն ու տեղս քամուն տվի, ինչի՞ համար, միք հարցնի, Ետ, նորից գաղթական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Բոլ վախտ էր, օր ներս ինք տվի, վերջապես էկավ մեր թուղթը, Համա ձենը դեռ չինք հանում, թաքուն ինք պահում մեր ուխտը, Ու մեկ օր էլ մեր դռանը ծունկ չոքեց Հայազի ուղտը, Հոգով ձեզ պարտական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Ազիզներիս մոտ եմ էրթում, համա ձեզանից հեռանում եմ, Չեմ հասկանում, ավելի շատ տխրում, թե ուրախանում եմ, Հազար տարի մե աչքս լաց, մեկը ծիծաղ դեռ գնում եմ,…

Read more »

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ինչքան գիտենք, իրանահայ անւանի աշուղ` Ծատուրօղլին առնւազը յիսուն տարի է, որ ոտանաւորներ է յօրինում եւ առնւազն եօթանասունը պիտի անց կացրած լինի: Ուստի, բնականաբար զարմացանք, երբ մեր ձեռքը հասաւ նրա Նոր տարւայ առթիւ գրած բանաստեղծութիւնը, որում հռչակաւոր աշուղը գանգատւում է իր կեանքի յիսուն տարիները անցկացնելու մասին: Հեռախօսեցինք նրա բջջայինին եւ հետաքրքրւեցինք, թէ ի՞նչ է պատմութիւնը: Ասաց՝ ի՞նչ տարբերութիւն` յիսուն թէ՞ եօթանասուն: Հարցրեցինք չլինի՞ քսան տարի առաջ գրած բանաստեղծութիւնդ ես մեզ ուղարկել: Տպագրւած չլինի՞: Հաստատ տպագրւած չէ, ասաց Աշուղը ու կրկնեց, թէ ի՞նչ տարբերութիւն, երբ «հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս». քսան տարի էս կողմ…

Read more »