Posts Tagged ‘ Իրան-Հայաստան ’

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

    Երբ բարին դառնում է կենսակերպ, մարդն անկախ իրավիճակներից սկսում է գործել նրա տիրույթում: «Հայ դպրոց»-ի իրանահայ համայնքին ուղղված կոչը` օգնել Հայաստանի մարզային բնակավայրերում ապրող անապահով երեխաներին` անարձագանք չմնաց: Համայնքի կողմից մեծ քանակությամբ հագուստ, տաք բաճկոններ, վերնազգեստ, տաբատ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ հավաքվեցին: Նոր և բավականին սրտացավորեն ընտրված այս նվերները իրանահայ համայնքի հայրենիքին օգտակար լինելու, նրա խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու լավագույն վկայությունն են ու շնորհակալ նվիրաբերումը հայ մանուկին, ով այսօր հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում և ունի նման սրտացավ ուշադրության կարիքը:   ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազդ գյուղական համայնքները առաջինն էին, ուր ««Հայ դպրոց» հիմնադրամի…

Read more »

Իրանի գործարարների պատւիրակութեան այցը Հայաստան

Իրանի գործարարների պատւիրակութեան այցը Հայաստան

  ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆ     ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտօնական հրաւէրը Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ Էսհաղից հիմք հանդիսացաւ, որպէսզի վերոյիշեալ առեւտըրաարդիւնաբերական պալատն Իրան-Հայաստան Առեւտրական պալատի եւ Հայաստանի Զարգացման հայկական գործակալութեան համագործակցութեամբ՝ իրանական 60 գործարարների համար նախատեսի եւ կազմակերպի բիզնես-ֆորում, որտեղ պիտի քննարկւէին երկու երկրների առեւտրային եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները: Բիզնես-Ֆորումի բացման արարողութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Արա Պետրոսեանը, Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ-Էսհաղը, ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն՝ Արայիկ Վարդանեանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան՝ Մոհամմադ Ռայիսին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Գրիգոր Առաքելեանը, «Արաս» ազատ առեւտրի եւ արդիւնաբերու-թեան գօտու նախագահ՝ Սադեղ Նաջաֆի Խեզերլուն: Բացման արարողութեան…

Read more »

ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյան. Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները վնասում են Հայ-Իրանական նախագծերին

ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյան. Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները վնասում են Հայ-Իրանական նախագծերին

    «Իրանի դեմ կիրառւող միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ հարվածում են մեր տնտեսությանը, քանի որ մենք այսօր երկու ելք ունենք դեպի միջազգային շուկա` Վրաստանով ու Իրանով»,-«Ինտրֆաքս»- ին տված հարցազրույցում  ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խօսքերով, Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները զրոյացնում են Իրանի հետ աշխատելու Հայաստանի հնարավորությունները, այդ թվում բեռնափոխադրումների առումով: «Դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում, այդ իսկ պատճառով առեւտրաշրջանառության  ցուցանիշը Իրանով  եւ Իրանի հետ փոքր է: Խնդիրներ են առաջանում նաեւ Մերձավոր Արեւելք արտահանում իրականացնելու հարցում, ինչը կրճատում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը, բարդ մրցակցային պայմաններ է ստեղծում տրանսպորտային ծախսերի  ավելացման հաշվին: Իրանի կողմից ներդրվող սահմանափակումները, այդ թվում` արժույթային…

Read more »

«Հայաստանում Իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան առաջին բաժանետոմսը

«Հայաստանում Իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան առաջին բաժանետոմսը

    2012 թւականի օգոստոսի 21-ը պատմական օր էր «Հայաստանում իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան համար: ԻԻՀ առեւտրի պալատում տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, որի  ընթացքում ՀՀ դեսպան` Գրիգոր Արաքելեանի միջոցով վերոյիշեալ ընկերութեան առաջին բաժնետոմսը նւիրւեց Իրանի առեւտրի պալատի նախագահ՝ Մոհամադ Նահաւանդեանին:  Պարոնայք Արաքելեանը եւ Նահաւանդեանը առանձին խոսքերով գնահատեցին նորաստեղծ ընկերութեան դրական դերը երկու երկրների յարաբերութիւնների զարգացման գործում: Արտայայտւեցին նաեւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Լեւոն Ահարոնեանը, գործադիր տնօրէն՝ Շահռոխ Զահիրին, ու վերջինիս տեղակալ՝ Ռեզա Հէյդարին: Հանդիպման ներկայ էին նաեւ  «Հայաստանում իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան վարչութեան անդամներ` Մանուչեհր Սեփեհրին, Ասգարեանը եւ Փիրումեանը: Հանդիսութեան աւարտին ԻԻՀ առեւտրի պալատի նախագահ Մոհամադ Նահաւանդեանը պարգեւատրւեց…

Read more »