Posts Tagged ‘ Իրանի ընտրութիւններ ’

Իրանական ընտրութիւնները եւ հայերը

Իրանական ընտրութիւնները եւ հայերը

    Յունիսի 14-ին կայացաւ Իրանի նախագահական եւ քաղաքային խորհուրդների ընտրութիւնները: Դոկտոր Հասան Ռոհանին, որ երկար տարիներ պաշտօնավարել է որպէս երկրի Անվտանգութեան խորհրդի նախագահ, ինչպէս նաեւ մի որոշ շրջան էլ արեւմըտեան երկրների հետ ատոմային բանակցութիւններում որպէս Իրանի ներկայացուցիչ, ընտրապայքարին մասնակցել էր ծայրայեղութիւնների դէմ բանախօսով: Նա իր կառավարութիւնը կոչել է «Յոյսի եւ խելամտութեան» կառավարութիւն եւ խոստացել է խելքի ու հնարամտութեան բանալիով լուծել երկրի տնտեսական դժւարութիւնները եւ չափաւոր մօտեցումներով բարելաւել երկրի միջազգային վարկը: Այս ուղղութեամբ կարեւոր տեղ են գրաւում ատոմային բանակցութիւնները, Իրանի դեմ արեւմըտեան պատժամիջոցների վերացումը կամ թեթեւացումը, որ ժողովուրդն յոյս ունի նորընտիր նախագահը, ելնելով իր փորձառութիւնից, կը կարողանայ  իրականացնել: Ընտրութիւններին մասնակցել…

Read more »

Մի քանի բառ յառաջիկայ նախագահից իրանահայութեան պահանջների մասին

Մի քանի բառ յառաջիկայ նախագահից իրանահայութեան պահանջների մասին

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     Իրանահայ թեմերը, պատգամաւորները, մամուլը եւ միութիւնները իրենց պահանջները ձեւաւորել եւ յանձնել են երկրի նախագահի պաշտօնի համար մրցակցող թեկնածուներին` 4 պահանջ ազգային (ասել է` իրանական) եւ միջազգային մակարդակում, իսկ 6 պահանջ իրանահայութեան հարցերին վերաբերող: Այս պահանջները որպէս համայնքի խնդիրների խտացւած բանաձեւ հետաքրքիր են եւ արժանի աւելի մանրամասն, կէտ առ կէտ ուսումնասիրութեան, բայց ըստ իս, ինքը պահանջների հասցէատիրոջ հարցն է, որ աւելի կարեւոր է: Ու՞մ է ուղղւած պահանջները: Ում, որ նախագահ դառնայ: Բայց ընտրութիւններ է, ո՞վ նախագահ դառնայ աւելի հաւանական է մեր պահանջներին պատասխանի: Մի խօսքով, ես, որպէս իրանահայ, իմ ձայնը ու՞մ տամ, որ մեր պահանջների իրականացումը աւելի…

Read more »

հարցեր կարէն Խանլարեանից «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները յառաջիկայ նախագահից» փաստաթղթի մասին

հարցեր կարէն Խանլարեանից «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները յառաջիկայ նախագահից» փաստաթղթի մասին

    Իրանի նախագահական ընտրութիւնների նախօրեակին, ԻԻՀ խորհրդարանի պատգամաւոր` Կարէն Խանլարեանի նախաձեռնութեամբ կայացան իրանահայ թեմերի, երկրի խորհրդարանում հայ պատգամաւորների, լրատւամիջոցների եւ միութիւնների մասնակցութեամբ երկու խորհրդակցական հանդիպումներ (2013 թ. մայիսի 29-ին եւ յունիսի 6-ին), որոնց վերջում կազմւեց եւ ստորագրւեց «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները յառաջիկայ նախագահից» խորագրով մի փաստաթուղթ: Այս փաստաթուղթը կարող էք կարդալ «Յոյս»-ի անցեալ եւ այս համարում: Դրան վերաբերող մի քանի հարցերով դիմեցինք պարոն Խանլարեանին: Ահա նրա պատասխանները:   Այս փաստաթուղթը պատրաստւելուց յետոյ  ու՞մ է ներկայցւել կամ ներկայացւելու: Փաստաթուղթը ներկայացւել է նախագահութեան հինգ թեկնածուներին` պարոնայք. Ռոհանիին, Ղալիբաֆին, Ջալիլիին, Ռեզայիին եւ Վելայաթիին։ Պրն. Ղարազին, ըստ երեւոյթին, նախընտրական շտաբի պատասխանատու չունէր։  …

Read more »

Իրանահայ համայքի պահանջները եւ ակնկալիքները յառաջիկայ նախագահից

Իրանահայ համայքի պահանջները եւ ակնկալիքները յառաջիկայ նախագահից

    Իրանահայ համայնքը որպէս երկրի ամենամեծ կրօնական փոքրամասնութիւն, սիրելի Իրանի պատմութեամ ելեւէջներում միշտ իր մահմեդական, զրադաշտական, հրեայ եւ ասորի եղբայրների կողքին պաշտպանել է այս երկրի սահմանները եւ երկրի յառաջադիմութեան համար ոչ մի ջանք չի խնայել: Իրանահայութիւնը բոլոր ասպարէզներում իր ակտիւ մասնակցութեամբ, կատարելով իր քաղաքացիական պարտքը, հիմնւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադըրական օրէնքի վրայ, եւ հոգեւոր առաջնորդի խօսքերով ոգեշընչւած` թէ «Մի մօռացէք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կողմնակից է զրկւած ազգերի եւ դիմադրում  ու  պայքարում է նրանց դէմ եւ ողջ էութեամբ դիմակայում նրանց զօրբայութեանն ու առաւելատենչութեանը». Երկրի  ընդհանուր զարգացման եւ վերելքի կապակցութեամբ իրանահայ համայնքը  հետեւեալ պահանջներն ու ակնկալիքներն ունի երկրի ապագայ նախագահից:…

Read more »

Ո՞վ է լինելու Իրանի յառաջիկայ նախագահը

Ո՞վ է լինելու Իրանի յառաջիկայ նախագահը

    ի վերջոյ շաբաթ մայիսի 11-ին, Իրանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրման վերջին ժամկէտին, երկրի կարեւորագոյն ընտրական մրցակցութեանը մասնակցելու համար արձանագրւեցին Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Էսֆանդիար Ռահիմ Մաշային. երկուսն էլ ծանօթ դէմքեր իրանի իւրաքանչիւր քաղաքացու համար: Ռաֆսանջանին Իսլամական յեղափոխութեան ղեկավարներից է, երկու շրջան երկրի նախագահ եւ երկար տարիներ խորհրդարանի նախագահ: Մաշային չի վարել այդքան կարեւոր պաշտօններ, սակայն ներկայ նախագահ` Ահմադինեժադի ամենամօտ խորհրդականն ու տեղակալն է եղել եւ համարւում է նրա քաղաքականութիւնը շարունակողը: Ահմադինեժադը իր բոլոր հնարաւորութիւններով հովանաորել եւ հովանաւորում է նրան: Ռաֆսանջանին եւ Մաշային լինելու են գալիք ընտրութիւնների գլխաւոր մրցակիցները: Նրանք ներկայացնում երկու քաղաքական ուղղութիւններ, որոնց ականատես ենք եղել որպէս…

Read more »