Posts Tagged ‘ Իրանահայութիւն ’

Իրանահայութեան պատմութեան ուսումնասիրութիւնը եւ Լեւոն Մինասեանի «Պատմութիւն Փերիոյ հայերի» աշխատութիւնը

Իրանահայութեան պատմութեան ուսումնասիրութիւնը եւ Լեւոն Մինասեանի «Պատմութիւն Փերիոյ հայերի» աշխատութիւնը

  ՆԵՐՍԷՍ Ծ. Վ. ԲԱԽՏԻԿԵԱՆ     2013 թւականի յունւարի 1-ին իր մահկանացուն կնքեց Նոր Ջուղայի անւանի բանասէր եւ հետազօտող Լեւոն Մինասեանը: Նա հանրայայտ դէմք էր Նոր Ջուղայի մշակութային կեանքում եւ տարիներ աշխատել էր որպէս ուսուցիչ, վանքի գրադարանի եւ տպարանի տնօրէն: Լ. Մինասեանը հրատարակել է տասեակ գրքեր եւ յօդւածներ, սակայն նրա ամենաաչքառու աշխատութիւնն է 1971 թւականին Լիբանանի Անթիլիասում Կիլիկիոյ կաթողիկոսաութեան միջողով հրատարակւած «Պատմութիւն Փերիոյ հայերի» աշխատութիւնը: Գիրքը ընդգրկում է Փերիա գաւառի հայ բնակչութեան պատմութիւնը 1606 թւականից մինչեւ 1956 թւականը: Գրքի նախաբանը գրել է Ներսէս Ծ. Վ. Բախտիկեանը, որն անդրադառնալով իրանահայութեան պատմութեան ուսումնասիրութեան անբաւարար վիճակին, դրական գնահատական է տւել Լ. Մինասեանի աշխատութեանը:…

Read more »

Հետախուզական արշաւ դէպի Քեամարա եւ Բուրւարի գաւառներ

Հետախուզական արշաւ դէպի Քեամարա եւ Բուրւարի գաւառներ

  Նիկիտ Միրզայեանց      Ես ու Աւօ Ամիրխանեանը, որը Ամիրխանեան տոհմի շառաւիղներից եւ նրանց միակ ժառանգն է Նոր Ջուղայում, կազմակերպեցինք մի հետախուզական արշաւ, նպատակ ունենալով գտնել պարսկահայ հռչակաւոր աշուղ Ամիրօղլու հօր Ամիրխանի տապանաքարը, որն ըստ իրենց տոհմին պատկանող ճիւղագրական մի ձեռագիր մատեանի` այսպէս է յիշատակւած` «1890 թւականներում դեռ եղած է եղել իրեն մահարձանը Բուրւարիում, որի վրայ քանդակած է եղել զինւորական զարդեր եւ քարին վրայ կիսով չափից որմ են եղած շինած»։(1) Ի դէպ Ամիրխանը եղել է ղարաբաղցի եւ Նադիրշահի ականաւոր զորավարներից մէկը եւ նոյնիսկ պատերազմական նախարար։ Որոշեցինք Խոմէյն քաղաքով ուղեւորւել դէպի Ալիգուդարզի Բուրւարի շրջանը, որտեղ առիթ կունենայինք Քեամարայի որոշ գիւղերն…

Read more »