Posts Tagged ‘ Իրանահայութիւն ’

Իրանահայ համայքի պահանջները եւ ակնկալիքները յառաջիկայ նախագահից

Իրանահայ համայքի պահանջները եւ ակնկալիքները յառաջիկայ նախագահից

    Իրանահայ համայնքը որպէս երկրի ամենամեծ կրօնական փոքրամասնութիւն, սիրելի Իրանի պատմութեամ ելեւէջներում միշտ իր մահմեդական, զրադաշտական, հրեայ եւ ասորի եղբայրների կողքին պաշտպանել է այս երկրի սահմանները եւ երկրի յառաջադիմութեան համար ոչ մի ջանք չի խնայել: Իրանահայութիւնը բոլոր ասպարէզներում իր ակտիւ մասնակցութեամբ, կատարելով իր քաղաքացիական պարտքը, հիմնւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադըրական օրէնքի վրայ, եւ հոգեւոր առաջնորդի խօսքերով ոգեշընչւած` թէ «Մի մօռացէք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կողմնակից է զրկւած ազգերի եւ դիմադրում  ու  պայքարում է նրանց դէմ եւ ողջ էութեամբ դիմակայում նրանց զօրբայութեանն ու առաւելատենչութեանը». Երկրի  ընդհանուր զարգացման եւ վերելքի կապակցութեամբ իրանահայ համայնքը  հետեւեալ պահանջներն ու ակնկալիքներն ունի երկրի ապագայ նախագահից:…

Read more »

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

Ներգաղթ` Իրանահայութեան պատմութեան կարեւոր էջը

  Ռ. Ս.     Իրանահայերի 1946-1948 թւականների մեծ գաղթը դէպի Հայաստան, որը համառօտ  կոչւում է «Ներգաղթ», իրանահայութեան ժամանակակից պատմութեան կարեւորագոյն էջերից է, որի զանազան կողմերը արժանացել են անհամապատասխան սակաւ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան: Կատակ բան չէ: Երկու տարւայ ընթացքում  մօտ 20 հազար հայեր, մեծամասնաբար Իրանի գիւղերից, տեղափոխւեցին Սովետական Հայաստան` հայրենիք: Ներգաղթը կոչւում էր նաեւ «հայրենադարձութիւն»: Բայց արդեօք դա իրօք հայրենադարձութիւ՞ն էր: Գաղթողների համար հիմնականում` այո: Նրանք թէեւ կապւած էին իրենց ծննդավայրին, այսինքն Իրանի այս կամ այն շրջանի բնութեանը, միջավայրին եւ բարքերին, բայց եւ կարծես դարեր առաջ տեղի ունեցած բռնագաղթը եւ տարիներ Իրանի գիւղացու կողքին ապրելը, նրանց մէջ չէր ո-չընչացրել հեռու…

Read more »

Իրանահայերի ներգաղթը Բ. աշխարհամարտից յետոյ

Իրանահայերի ներգաղթը Բ. աշխարհամարտից յետոյ

  ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍԵԱՆ     XX դ. երկրորդ կեսի ներգաղթը Խորհրդային Հայաստան հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություն էր ինչպես ողջ Սփյուռքի, այնպես էլ իրանահայության համար: Սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձության պատճառների թվում կարևորվում էր մի շարք երկրներում հայերի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակը և դիմումներն ուղղված Հայաստանի կառավարությանը` վերսկսելու 1936 թ. ընդհատված հայրենադարձությունը: Իրանը այն երկիրն էր, որտեղից զանգվածային ամենամեծ ներգաղթը եղավ Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո և հետագա տարիներին: Իրանը հայկական հնագույն և մեծ գաղթօջախներից է: Այնտեղ հայ բնակչություն է եղել դեռևս մ. թ. ա. VI դարից: Որպես տեղաբնիկներ, հայերը վաղուց ի վեր ապրել են ներկայիս Իրանի հյուսիսային շրջաններում` Թավրիզ, Մարանդ, Ուրմիա (Կապուտան),Խոյ (Հեր),…

Read more »

«Իրանահայոց հանրագիտարան»-ի պարսկերէն թարգմանութիւնը լոյս է տեսել Հայաստանում

«Իրանահայոց հանրագիտարան»-ի պարսկերէն թարգմանութիւնը լոյս է տեսել Հայաստանում

    Հայաստանի գրատպութեան 500-ամեակի պետական յանձնաժողովը, ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան մշակութային կենտրոնի աջակցութեամբ հրարտարակել է Ժանէթ Լազարեանի  կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ի հայերէն թարգմանութիւնը: Ստորեւ մէջբերում ենք Ժանէթ Լազարեանի «երկու խօսք հայ ընթերցողին” նախաբանից հատւածներ.   «Իրանահայոց հանրագիտարան»-ն առաջին անգամ լոյս է տեսել 2002 թւին: 2001 թ ԻԻՀ նախագահ Խաթամիի` «Քաղաքակրթութիւնների երկխօսութիւն» նախաձեռնութեան շրջանակներում: Իրանի չորս կրօնական  ազգային փոքրամասնութիւնների` հայերի, ասորիների, հրեաների և զրադաշտականների ներկայացուցիչների կողմից պէտք է կազմւէին նման հանրագիտարաններ և հրատարակւէին «Քաղաքակրթութիւնների երկխօսութիւն» կենտրոնի կողմից` մէկական հատորով: Սակայն  պատրաստւեց և տպագրւեց միայն սոյն հատորը: Կենտրոնի անւանումը շատ յատկանշական է, քանի որ դարեր շարունակ երկխօսութիւնը, իրօք, եղել…

Read more »

Հարցազրոյց Իրանահայ շախմատիստ Համլետ Թումանեանի հետ

Հարցազրոյց Իրանահայ շախմատիստ Համլետ Թումանեանի հետ

  ԱՐՄԱՆ Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆ     Սրանից  մի քանի շաբաթ առաջ, Պրն. Սուրէն Խեչումեանի շնորհիւ առիթ ունեցայ մի հարցազրոյց կազմակերպել մեր համայնքի լաւագոյն շախմատիստներից մէկի `Համլետ Թումանեանի հետ:  Հարցազրոյցին ներկայ էր նաեւ Տիգրան Թումանեանը՝ Համլետ Թումանեանի հայրը, որը եւս շատ մեծ դեր է ունեցել նրա եւ մեր իրանահայ համայնքի շախմատի կեանքում: Նախքան հարցազրոյցը Սուրէն Խեչումեանը արտայայտւեց, թէ ինքն ուզում էր տեղի ունենայ այս հարցազրոյցը, քանի որ վերջերս տարբեր տեղերում միշտ ասւում եւ խօսւում էր Համլետ Թումանեանի մասին, սակայն այդ լուրերը շատ հին եւ ոչ ճշգրիտ էին:     Նախ կը խնդրեմ ներկայացրէք Ձեզ մեր ընթերցողներին եւ պատմեցէք Ձեր յաջողութիւնների եւ…

Read more »