Posts Tagged ‘ Իրանահայութիւն ’

Հարցազրոյց «Փարւիզ» ֆիլմի դերասան Լեւոն Հաֆթվանի հետ

Հարցազրոյց  «Փարւիզ»  ֆիլմի  դերասան Լեւոն Հաֆթվանի հետ

     Այս օրերին Իրանում էկրան է բարձրացւած  եւ լաւ ընդունելութեան է արժանացել իրանցի երիտասարդ կինոռեժիսոր` Մաջիդ Բարզեգարի Փարւիզ ֆիլմը, որի գլխաւոր դերը կատարում է իրանահայ կանադայաբնակ դերասան եւ թարտրոնի բեմադրիչ Լեւոն Հաֆթվան Խանգեալդեանը: Այս առիթով հարցազրոյցի հրաւիրեցինք Լեւոնին եւ Յոյսի գրասենեակում նրա հետ երկար զրուցեցինք Իրանի եւ Կանադայի հայկական միջավայրում իր թատերական աշխատանքների, Տորոնտոյում անգլիացի դերասանների հետ իր բեմադրողական փորձառութեան եւ վերջին տարիներին իրանական ֆիլմերում իր դերասանական ներկայութեան մասին: Ռոբերթ Սաֆարեան     Սկսենք սկզբից: Որտեղ ե՞ս ծնւել, մանկութիւնդ եւ պատանեկութիւնդ ինչպէ՞ս է անցել եւ ի վերջոյ ինչպէ՞ս ես քաշւել թատրոնի եւ կինոյի ասպարէզ: Ծնւել եմ 1966 թւականի մարտին…

Read more »

Իրանահայ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը վախճանւեց

Իրանահայ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը վախճանւեց

    Ամերիկայի Լոս Անջելէսում իր մահկանացուն կնքեց իրանահայ անւանի ճարտարապետ, նկարիչ եւ քանդակագործ Ռոստոմ Ոսկանեանը: Նա ծնւել է 1932 թւականին Թաւրիզում: Սովորել է Թեհրանի Ալբորզ միջնակարգ դպրոցում, յետոյ Թեհրանի Համալսարանի գեղարւեստից բաժնում: Ապա մեկնել է Ֆրանսիա, ուր շարունակել է իր ուսումը Բոզարում: 1964-ին վերադարձել է Թեհրան եւ նւիրւել ճարտարապետական լուրջ աշխատանքի: Գծել է Հայ ակումբի շէնքի նախագիծը, ապա Թաւրիզի հայկական մանկապարտէզ-նախակրթարանի շէնքը, եւ ի վերջոյ Արարատ մարզաւանի համալիրն  ու դրա շրջափակում գտնւող մատուռը: Նա գծագրել է նաեւ պարսկական Զուրխանէ, աւտոկայան եւ բազմաթիւ բնակարաններ: Ոսկանեանը միաժամանակ դասաւանդել է Թեհրանի համալսարանում, ուր նրան ուսանել են իրանցի ժամանակակից ճարտարապետներից շատերը: Ոսկանեանն իր…

Read more »

Ո՞վ է խախտել Մաջիդիէ թաղամասի անդորրը

Ո՞վ է խախտել Մաջիդիէ թաղամասի անդորրը

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Սրանից աւելի քան տաս տարի առաջ, Պատգամաւորական ժողովը վաւերացրել է գնել Մաջիդիէ (Զէյթուն) թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից տարածքները, դրանք միացնել եկեղեցուն եւ ստեղծել նոր յարմարութիւններ թաղի ժողովրդի համար: Այդ որոշման մէջ նկատի էին առնւել նաեւ այդ գործարքի համար հարկաւոր ֆինանսական աղբիւրները: Զանազան, յարգելի եւ անյարգի, պատճառներով այդ տարածքները մինչեւ օրս չեն գնւել: Այդ ընթացքում հարցը բազմիցս արծարծւել է Պատգամաւորական ժողովում եւ Թեմական խորհրդում: Այժմ, վերջին օրերին, քաղաքամասի մի խումբ բնակիչներ ստորագրութիւններ են հաւաքել թաղի բնակիչներից եւ դրանք ներկայացրել Թեմական խորհրդին: Թեմական խորհրդին ներկայացւած նամակի մէջ, որը ստորագրել են թաղի մեծ թւով բնակիչներ, խորհրդից պահանջւում…

Read more »

Սուքերեան սրահը Նայիրի միութեանը չի պատկանում

  «Աշխարհատեսների հայկական կենտոն»-ի պատասխանը Նայիրի միութեան նախագահին` Սուքերեան սրահի տնօրինման հարցերի շուրջ   Ներքոյ նամակը ուղղւած է «Ալիք» օրաթերթին` այդ թերթի յուլիսի 4-ի համարում տպագրւած մի հարցազրոյցում Մաջիդիէ թաղամասի Սուքերեան սրահի օգտագործման վերաբերեալ ծագած մի շարք հարցերի  շուրջ: Նամակի պատճէնը «Աշխարհատեսների հայկական կենտոն»-ի միջոցով տրամադրւել է նաեւ մեզ: Քանի որ ազգային միջոցների ու հնարաւորութիւնների օգտագործումը բոլոր միութիւնների կողմից կարեւոր եւ խնդրայարոյց հարց է եղել մեզ մօտ, տպագրում ենք այդ նամակը եւ դրա կողքին նաեւ Նայիրի միութեան նախագահի հետ հարցազրոյցի այն մասը, որ «Աշխարհատեսների միութեան» վարչութեանը մղել է գրել այս պատասխան-նամակը:   Յարգելի Ալիք օրաթերթի  խմբագրական կազմ Այսու Աշխարհատեսների հայկական կենտրոնի վարչութիւնը…

Read more »

Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանը ԵՒ իրանահայերի դերը

Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանը ԵՒ իրանահայերի դերը

  ԴՈԿՏՈՐ ՎԱՀԻԿ ՌԱԹԵՒՈՍՅԱՆ     1988 թւականին, երբ սկիզբ առաւ Ղարաբաղի շարժումւը եւ Երեւանում սկսեցին ժողովրդական մեծ հանրահաւաքները, այդ քաղաքում ապրում էին նաեւ մի խումբ իրանահայ ուսանողներ: Այս ուսանողները ակտիւ մասնակցում էին հանրահաւաքներին եւ այսօր մեծ խանդավառութեամբ են յիշում այն օրերը: Նրանցից մէկն էր Վահիկ Ռաթէոսեանը, որը մեր խնդրանքով գրի է առել իր յիշողութիւնները այն օրերից: «Յոյս»-ը սիրով կը հրատարակի  1988-ի շարժմանն ականատես միւս իրանահայերի յուշերը:   Ղարաբաղյան շարժումը երկու հազարամյա մեր պատմության ամենացնցող և ամենահիշարժան երևույթներից մեկն է: Շնորհիւ այդ  շարժման, հայ ժողովուրդը կարողացավ երկու հազար տարի շարունակ տրոհվող, բաժան-բաժան դարձող, ծվատվող նրա արդեն  իսկ շատ փոքրիկ քարտեզին ավելացնել 14…

Read more »