Posts Tagged ‘ Իրան ’

Իրան-արեւմուտք միջուկային համաձայնութիւնը` կայունութեան յուսալի հեռանկարներ

Իրան-արեւմուտք միջուկային համաձայնութիւնը` կայունութեան յուսալի հեռանկարներ

  Ռոբերտ Սաֆարեան     Իրանի եւ Արեւմտեան վեց պետութիւնների միջեւ կայացած համաձայնութիւնը Իրանի միջուկային ծրագրի եւ արեւմտեան պատժամիջոցների վերաբերեալ յիրաւի անւանւել է «պատմական գործարք» (համաձայնութեան մանրամասների մասին կարդայ յաջորդ էջում տպագրւած յօդւածում): Դրանով Իրանը եւ Արեւ-մըտեան գերպետութիինները երկու տասնամեակ բանակցութիւններից յետոյ համաձայնութեան են եկել կարեւոր հարցերի շուրջ: Արեւմուտքը ճանաչել է Իրանի իրաւունքը խաղաղ նպատակների համար զարգացնել իր միջուկային ծրագիրը, ներառեալ ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացման հնարաւորութիւնը, իսկ Իրանը յանձն է առել դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման ծրա-գիրը: Սակայն ինչը խիստ կարեւոր է իրանցիների համար, արեւ-մըտեան պատժամիջոցների մեղմացումն է եւ դրա ազդեցութիւնը երկրի տնտեսական բարելաւման, գների աճի կանխման եւ դոլարի…

Read more »

Տիկնիկների շքերթ դսեղում ժողովրդական եւ ծիսական ներկայացումների փառատօն` Թեհրանում

Տիկնիկների շքերթ դսեղում ժողովրդական եւ ծիսական ներկայացումների փառատօն` Թեհրանում

  ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ     Ամառ-աշուն` տիկնիկներին չի խանգարում պար գալու, խաղալու եւ հեքիաթներ պատմելու մեծին ու փոքրին: Երբ Ալբերտ Բեգիջանեանը իր հերթական ներկայացումն էր տարել Հայաստան`  “Հայ ԻՒՆԻՄԱ” Տիկնիկային թատրոնի փառատօնին ցուցադրելու, իրանական մի այլ խմբի “Վատ ու հսկայ գայլն ու կարմիր գոգնոց” տիկնիկների հետ Դսեղում հիւրընկալւելով Թումանեանին, այստեղ Թեհրանում, Սեպտեմբեր 15-ից 20-ը ընթանում էր Թեհրանի ժողովրդական ու ծիսական թատրոնի 16-րդ փառատօնը,  Թէաթրէ Շահրի դահլիճներում, Սանգելաջում եւ իհարկէ, բացօթեայ` Քաղաքային թատրոնի շրջափակում: Փառատօնին կից, Սեպտ. 13-15-ը տեղի ունեցաւ նոյն թեմայով միջազգային 4-րդ սեմինարը, Քաղաքային թատրոնի համագումարների դահլիճում: Մասնակիցնրը աշխարհի 4 ծագերից էին, հեռաւոր Կուբայից ու Սիբիրից, Իտալիայից, Աւստրիայից…

Read more »

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

    Նովռուզ Նովռուզը իրանցիների Նոր տարին է եւ իր մէջ է պարունակում մի շարք ծէսեր եւ սովորոյթներ, այդ թւում իրանական յայտնի հաֆթսինի սփռոցը: Սակայն Նովռուզը տօնում են  ոչ անպայման որպէս Նոր տարի Միջին Ասիայի պարսկախօս եւ թրքախօս ժողովուրդները: Հին ժամանակներից արիական ցեղերին հասած ժառանգութիւն է:   Իրանական ռադիֆ երաժշտութիւն Ռադիֆ-ը իրանական դասական երաժշտութեան յօրինման եւ կատարման համակարգ է, որի օգնութեամբ Իրանի երաժշտութեան գեղարւեստական կառոյցները  սերնդէսերունդ եւ վարպետից աշակերտ փոխանցւում է: Դա հիմնականում ձեւաւորւել է Ղաջարների թագաւորութեան օրօք, սակայն դրա ակունքները հասնում է Սաֆաւիների շրջանին:   Ֆարս նահանգի գորգագործութիւն Իրանական Ֆարս նահանգի մեծ տարածքներում բնակւում են զանազան քոչւոր ցեղախըմբեր, որոնցից…

Read more »