Posts Tagged ‘ Թատրոն ’

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Օգոստոսի 14-16-ին, երեք գիշեր Թեհրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միութեան» Ն. Աղբալեան սրահում բեմադրւեց Սեդրակ Գոջամանեանի հեղինակած «Համայակ ջան» ներկայացումը: Եթէ առիթն ունեցել էք ներկայ լինելու թատրոնին, այսուհետեւ, երբ լսելու լինէք եղեռնի (ներողութիւն` ցեղասպանութեան) կամ   ազգային որեւէ ամեակին վերաբերող վերամբարձ ճառերից մէկը, կարող էք երեւակայել, թէ դա հաւանաբար ինչ պայմաններում է գրւել: Ի հարկէ, նպատակս ճիշտ, հարիւրին հարիւր տոկոս այն պայմանները չեն, որ նկարագրւել են «Համայակ ջան»-ում: Կարէնը կամ Վարուժը, Սեպուհը կամ Էդւարդը, Անդրանիկը կամ Ժոզէֆը, ով կարդում է բանաձեւը կամ արտասանում ճառը, դժւար թէ Համայակի նման ծուղակն ընկած լինի եւ իր «ներքին գործերի նախարարութիւն»-ում լինելու մասին…

Read more »

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

  Գրիգոր Յ. Դաւթեան  (1924-1955)   Նիկիտ Միրզայեանց     Գրիգոր Դաւթեանի հայրը՝ Յովսէփը, եղել է Ն. Ջուղայի ազնւական տոհմից սերած, Դաւիթ Քալանթար (Քադխուդա)-ի տղան, իսկ ինքը զաւակն է Յովսէփի, երբ նա իր պատկառելի տարիքում պսակւում է իր երկրորդ կնոջ` Հայքնուշի հետ: Գրիգորի խորթ եղբայրները եղել են՝ Դաւիթը (բժիշկ Վիենայում), Եղիան(1), Գեւորգը եւ դոկտ. Հարմիկ Դաւթեանը(2) : Գրիգորը ծնւել է Ն.Ջուղայում 1924 թ., հէնց փոքր տարիքից սիրել է դերասանական արւեստը եւ երաժշտութիւնը, տաղանդաշատ այս տղան ծնւած օրից տառապել է սիրտանօթային հիւանդութիւնից, բայց այնուամենայնիւ իր տաղանդով եւ ինքնաշխատութեամբ սովորել է նւագել բանջօ, մանդոլին եւ քլառինեթ: Աշխատել է որպէս ոսկերիչի աշակերտ եւ…

Read more »