Posts Tagged ‘ Զանազան ’

Մեղուների խորհրդաւոր անհետացումը

Մեղուների խորհրդաւոր անհետացումը

  Մեր առօրեայ կեանքում հազիւ թէ նկատենք մեղուների ներկայութիւնը, սակայն նրանք մեծ դեր են խաղում մարդու կեանքում եւ նրանց սպառնացող վտանգն սպառնում է ողջ մարդկութեանը: Ամերիկեան Թայմ շաբաթաթերթը ընդարձակ յօդւածով անդրադարձել է մեղուների աննախադէպ ոչնչացման երեւոյթին, որը Ամերիկայում անել վիճակի մէջ է դրել գիտնականներին: Թարգմանաբար «Յոյս»-ի մի քանի համարում կը ներկայացնենք այս յօդւածը փոքր յապաւումներով:   Առանց մեղրամեղուի, աշխարհը շատ բան կը կորցնի   ԲՐԱՅԱՆ ՎԱԼՇ     Ապիս մելիֆերա կամ ինչպէս աւելի յայտնի է` արեւմտեան մեղրամեղու. ահա նրանից պիտի շնորհակալ լինենք մեր օրական կերակրելի պատառներից մէկի համար: Սկսած կենտրոնական Կալիֆոռնիայի նուշի այգիներից, ուր ամէն գարուն բիլիոնաւոր մեղուներ ողջ Միացեալ Նահանագների տարածքից…

Read more »

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

    Ապրիլի 15-ին Միացեալ նահանգների Բոստոն քաղաքում կազմակերպւած էր միջազգային մարաթոն վազքի մրցութիւն, որին մասնակցում էին հազարաւոր մարդիկ` սկսնակներ (ամաթորներ), ինչպէս նաեւ պրոֆեսիոնալ (արհեստավարժ) մարզիկներ: Սակայն մասնակիցներից շատերի համար մրցութիւնը աւարտի չհասաւ: Երկու ահարկու պայթիւններից դղրդաց քաղաքը, սպանւեցին 3 մարդ, իսկ վիրաւորւեցին հարիւրաւորներ: Յառաջիկայ օրերում ոստիկանութիւնը պաշտօնապէս յայտարարում է ահաբեկչութիւնն իրականացնող կասկածեալների անունները` ազգութեամբ չեչեն երկու եղբայրներ` Թամերլան եւ Ջոհար Ցառնաեւները, որոնցից առաջինը` Թամերլանը մահացաւ ոստիկանութեան հետ փոխհրաձգութեան ժամանակ, իսկ Ջոհարը կալանաւորւել ու պարանոցի հրազէնային վնասւածքով հիւանդանոցում է գըտ-նըւում: Կրտսեր եղբայրը չի կարողանում խօսել եւ գիտակցութեան գալուց յետոյ գրաւոր ձեւով պատասխանել է ոստիկանութեան հարցերին: Ոստիկանութիւնը նրան հարցաքննում է, համագործակցողների,…

Read more »