Posts Tagged ‘ Գրականութիւն ’

Մեռնել թափուրութեան ցաւից

Մեռնել թափուրութեան ցաւից

  ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆ     Յասմիկը հրճւանքով նայեց իր ամուսնուն: Ինչպէս միշտ կոկիկ էր: Սպիտակ շապիկն էր հագել, մուգ կապոյտ փողկապով: Դպրոց էր գնում: 40 տարի հպարտացել էր իր ամուսնով՝ կիրթ, զգայուն ու հայկական դպրոցի տեսուչ: Մօտեցան իրար, համբուրւեցին՝  ինչպէս 40 տարի համբուրւել էին, երբ Աւետիսը տնից դուրս էր գալիս: -Աւետիս, զգոյշ եղի’ր: Տեսուչը Ժպտաց,-զգոյշ եմ:    * * * -Պապա՜ … Աւետ պապը,  էլի  դուրս ա եկել… Արամը դժգոհ նայում է դիմացը խեղճ  կանգնած՝ Արամիկին: Աչքերը մեղաւոր մարդու արտայայտութիւն են ստացել: Արամը դժգոհ է, բայց  ինչպէ՞ս մեղադրի երեխային, խեղճը ի՞նչ էր կարող անել: – Նանան գալու՞ ա: – Հա’ պապ:…

Read more »

Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

  ԾՆՆԴԵԱՆ 70- ԱՄԵԱԿԻ ԵՒ ՆՈՐ ԳՐՔԵՐՒ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ  ԱՌԻԹՈՎ     ՄԱՆԿՈՒԹԻՒՆ Ծնւել եմ 1942 թւին, կամ  ինչպէս մայրս էր ասում, պատերազմի տարին: Ծնւել եմ Թեհրանում, որտեղ ճակատագրի բերումով յայտնւել էին ծնողներս՝ Ծատուր եւ Սապետ Մաթեանները, Իրանի Չարմահալ գաւառի Վերին Քոնարք գիւղից: Ես հաշւով նրանց ութերորդ զաւակն եմ: Ինձանից առաջ ծնւած եօթից մինչեւ իմ ծնւելը, պատահաբար կենդանի էր մնացել միայն մէկը՝ Ասքանազը, իսկ նրանից յետոյ ծնւած երեքից նորից պատահաբար կենդանի մնաց էլի մէկը՝ Մասիսը: Անձամբ իմ փրկութիւնը ես չգիտեմ նոյնպէս վերագըրեմ պատահականութեան, թէ՞ այն քրիստոնեայ, թէ մուսուլման սրբերին, ինչու չէ նաեւ գրբացներին ու թուղթ ու գիր անողներին, որոնց դիմել էր…

Read more »