Posts Tagged ‘ Գրականութիւն ’

Բանաստեղծութիւն՝ Մեվլանա

…   Տոն օրվա պես նորից եկա, որ բանտի դռները ջարդեմ, Այս մարդակեր տիեզերքի ժանիք-ճիրանները ջարդեմ,   Յոթը անջուր մոլորակի, որ խժռում են հողեղենին, Թե ջուր լցնեմ թեժ կրակին, թե գիժ քամիները ջարդեմ:   Ինձ պես հարբած խելագարին, թե ընդունես քո հարկի տակ, Ի՞նչ իմանաս, թե ոնց պիտի եղած-չեղածները ջարդեմ:   Դռնապանը թե արգիլի, գինի լցնեմ նրա գլխին, Պահակը թե ձեռքս բռնի, նրա զույգ ձեռները ջարդեմ:   Չարխն իմ սրտով թե չդառնա, ես կպոկեմ նրան հիմքից, Երկինքն եթե դավեր դնի, դավադիր թևերը ջարդեմ:   Առատաձեռն սեղան բացել, ինձ մոտիկ հյուր ես իմացել, Սրտիս գավաթն ի՞նչ ես ջարդում, թե գինու գավերը…

Read more »

Պոէզիա, պրոզա

Պոէզիա, պրոզա

  ՇԱՄԻՐԵԱՆ     Հէնց մակագրեց, դրեցի պայուսակիս մէջ, ու մինչեւ յաջորդ առաւօտ ժամանակ չեղաւ թերթելու: Ո՞ր յատկանիշներն են խօսքը դարձնում բանաստեղծութիւն, եւ որոնք են այն հեռացնում պոէզիայից: Յա՞նգը, երաժշտականութի՞ւնը, տաղաչափութի՞ւնը… Ինձ թւում է մի ուրիշ, անմեկնելի ու անանուն մի բան, որը երբեմն հոծ ու հաստատուն, երբեմն էլ աննշմարելի սահման է գծում պոէզիայի ու պրոզայի միջեւ: Ի՞նչի մասին է խօսքը. ի հարկէ ԳՐՔԻ… Թարմ հացի պէս անուշ բուրող մի գրքի. թէպէտ հայկական լաւաշի բոյրը չունի, այլ իրանական սանգաքի անկրկնելի համն ու հոտը, քանի որ պարսկերէն է գրւած …, բայց գրւած է սրտով, բխած է սրտից, եւ բանաստեղծի գիտակցականի ու ենթագիտակցականի,…

Read more »

Բարձիդ տակին ի՞նչ կայ

Բարձիդ տակին ի՞նչ կայ

  ՇԱՄԻՐԵԱՆ     Խնձո՞ր, թաշկինա՞կ, թէ՞… Խնձորը շատ լաւ է. ասում են ով ամէն գիշեր խնձոր ուտի, բժշկի չի գնայ: Առասպելը, սակայն ասում է, որ մարդկութեան մահկանացու դառնալու մեղքը Եւա մայրիկի` Ադամ պապիկին տւած խնձորի, Աստծու պատւիրանը մոռացած՝ խնձորը ագահօրէն խժռելու, սատանայից գայթակղւած լինելու եւ… , դրախտից վտարւելու  պատճառ է եղել, այնպէս որ չարժէ խնձորը դնել բարձի տակ. կերէք եւ ձեր ամուսիններին այլ բան առաջարկէք: Խնձորը համով միրգ է՝ մարմնական սնունդ, իսկ մենք եւ դուք մտածում ե՞նք հոգեւոր սննդի մասին: Հաւանաբար մտածում ենք, քանի որ ընթերցում ենք այս տողերը: Հին ժամանակներում, երբ դեռ չկային այսօրւայ համակարգչային ու համացանցային հնարաւորութիւնները,…

Read more »

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

    Խտուտիկ   Հըմ, խտուտիկ, ասա թէ ի՞նչ լուր ես բերել, ումի՞ց, ինչի՞ց ու որտեղի՞ց ես լուր բերել, միշտ էլ լինես աւետաբեր, սակայն զուր ես շրջում իմ տան ու կտրի շուրջ, ես վաղուց է, որ չեմ հայցում եւ ոչ մի լուր, ոչ մի եարից, ոչ ոքուց ու ոչ մի տեղից, գնա այնտեղ, ուր քեզ արդէն սպասում են խտուտիկ, իմ սրտի մէջ խլութիւն է ու կուրութիւն…   Ձեռք քաշիր այս իր իսկ տանը, հայրենիքում՝ օտար մարդուց դառն օրերի ու փորձերի դու լրաբեր, սիրտս ասում է, որ սուտ ես, սուտ…   Խտուտիկ, հըմ… բայց… ախր… Ճի՞շտ որ քամու հետ հեռացար, Քեզ…

Read more »

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

  ՆՈՐՎԱՆ     Փետրւարի 7-ին Երւեանում մահացաւ անւանի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանը: Նա ծնւել է 1945 թւականին Գիւմրիում եւ համարւում  է ժամանակակից հայ բանաստեղծութեան մէջ նոր արիւն ու աշխուժութիւն մտցնող գրողներից ամենանշանաւորը: Այս առիթով նրան ենք յատկացնում «Յոյս»-ի այս համարի գլխաւոր նիւթը:   Յովհաննէս Գրիգորեանն ու իր տաղանդաւոր սերնդակիցները (Հ. Էդոյեան, Արմէն Մարտիրոսեան, Դաւիթ Յովհաննէս, Արտեմ Յարութիւնեան, Միշէլ Փուլադեան, Ալեքսանդր Թոփչեան եւ ուրիշներ) համախմբւելով «Գարուն» ամսագրի շուրջ` նոր շունչ եւ եռանդ պարգեւեցին հայ բանաստեղծութեանը: «Գարուն» ամսագրում լոյս տեսած նրա «Աշուն» բանաստեղծութիւնը`(«Փողոցում»/ Ծառերից կախւած/ Օրօրւում են բանաստեղծները/: Դեղին ժպիտ կայ դէմքերին նրանց/ Ձեռքերին`հանգած ծխախոտ»), այնպիսի ուշադրութեան արժանացաւ, որ երկար ժամանակ քննարկւեց …

Read more »