Posts Tagged ‘ Գրականութիւն ’

Բրթել են ու…

Բրթել են ու…

    Բարաջողում բարեկամներ թանկագին, how are you Խնամի ու սանահեր ու քավորկին, how are you Հաստատ գիտեմ, որ կարոտով ասծի օր, Սպասում եք Ծատուրօղլուս նամակին:   Թե ցանկանաք, որ իմանաք մեր հալը, Կամ հարցնեք ձեր գալը, թե չգալը, Մեր կյանքն ըստի թամամ ծափ ու ծիծաղ է, Ջաներսուն սաղ, դամաղներըսուն չաղ է:   Նոր ենք էկի, հալա գրին կարդ չունենք,  Ըտուց բացի ոչ մե ղամ ու դարդ չունենք, Փափուկ բարձ են դրի մեր գլխի տակը, Ամսագլխին ստանում ենք թոշակը:   Էլ հելթ քեր, էլ մեդի քեր, (health care, medicare) Էլ ինշորենս, էլ վելֆեր, (insurance, welfare) Դոկտոռ ունես ամիսը մեկ քեզ…

Read more »

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

Որքան հիշում եմ՝ Բանդար Մաշուր

   ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ     Բանդար Մաշուրը, այժմ Մահշահր, Պարսից ծոցի բանուկ նավահանգիսներից մեկն է, ու թե ինչքա՞ն նավթ էր արտահանվում այնտեղից, ու ի՞նչ էր փոխարենը ներկրվում Իրան, ինձ՝ չնչին մահկանացուիս, ոչ հիմա է հայտնի, և ոչ էլ մանավանդ այն օրերին, երբ նավթային ընկերության մեջ աշխատանքի անցնելու հույսով հայրս հասել ու մեզ իր հետ քարշ էր տվել այս դժոխային սահմանը. ձեռքս չի գնում ասել քաղաքը կամ որևէ նման բառ, որը կհիշեցներ մարդկային քաղաքակրթության հետ կապ ունեցող ինչ-որ բնակատեղի, այն էլ քսաներորդ դարակեսին: Հաճախ մտածել եմ, որ դժվար է նկարագրել և իմ պատկերացրած հավանական ընթերցողների համար շոշափելի դարձնել այն միջավայրը, որում հայտնվեց…

Read more »

Գարուն է գալիս

Գարուն է գալիս

  ՀԱՄՕ ՍԱՀՅԱՆ     Ձմեռը հալվել դարձել է առու, Դարձել է առու, դարձել է վտակ, Արաքսի հունով նա գնում է հեռու, Գնում է, լցվում է ծովը անհատակ: Հոգնած թևերը քսելով ամպին, Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա, Արագիլն իջել Արաքսի ափին՝ Հանգստանում է մի ոտքի վրա:   Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս: Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում, Իրար են փարվում հովերն արթնացած, Ծաղկունքից արբած բնությունն է շնչում, Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց: Հողն է մայրության հրճվանքից դողում, Թող որ հավիտյան միշտ ազատ մնա, Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում, Ոչ մի…

Read more »

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

  Ռ. Ս.     Վերջին տեղեկութիւնների համաձայն, Վիէննա է մեկնել իրանահայ անւանի աշուղ, ջուղայաբընակ, Ջուղայի պարծանք ու պատիւ՝ աշուղ Ծատուրօղլին: Վիէննա է մեկնել, պարզ է, այնտեղից Ամերիկա մեկնելու համար: Մի խօսքով նա էլ միացել է գաղթականների օրաւուր աճող մեր հայրենակիցներին: Գաղթելը մեր օրերում մեր համայնքում, իհարկէ, արտառոց բան չէ: Գաղթում են պատգամաւորներ, ազգային մարմինների անդամներ եւ նախագահներ, ուսուցիչներ եւ կուսակցական գործիչներ, գաղթում են իմպերիալիստներ եւ (նախկին) հակաիմպերիալիստներ, մի խօսքով, ամէն տեսակի մարդիկ, որ կարող են օրինակ հանդիսանալ հանրութեան համար, բայց եւ այս բոլորով հանդերձ, Ծատուրօղլու գաղթը օտար բան էր: Ասում են Ծատուրօղլին հէնց այն գրողն է, որ յեղափոխութիւնից մի…

Read more »

Ես էլ գնացական էլա

Ես էլ գնացական էլա

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ես էլ գնացական էլա, բարեկամներ, մնաք բարով, Իմ տեղիցը ջաքան էլա, բարեկամներ, մնաք բարով, Տուն ու տեղս քամուն տվի, ինչի՞ համար, միք հարցնի, Ետ, նորից գաղթական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Բոլ վախտ էր, օր ներս ինք տվի, վերջապես էկավ մեր թուղթը, Համա ձենը դեռ չինք հանում, թաքուն ինք պահում մեր ուխտը, Ու մեկ օր էլ մեր դռանը ծունկ չոքեց Հայազի ուղտը, Հոգով ձեզ պարտական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Ազիզներիս մոտ եմ էրթում, համա ձեզանից հեռանում եմ, Չեմ հասկանում, ավելի շատ տխրում, թե ուրախանում եմ, Հազար տարի մե աչքս լաց, մեկը ծիծաղ դեռ գնում եմ,…

Read more »