Posts Tagged ‘ Բիւջէ ’

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց  կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

  Ռոբերթ Սաֆարեան     Ճիշտ այսպէս: Առանց չափազանցութեան: Բիւջէի մասին հարցումների ժամանակ, ատենապետ Գէորգ Վարդանը  ի պատասխան պատգամաւոր Վալոդ Հախինեանի, ով առաջարկում էր վաւերացւելիք բիւջէի տեքստը նախօրօք ուղարկել բոլոր պատգամաւորներին, յայտարարեց, թէ քանի որ սրանից երեք տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած տեղեկութիւնները «հաւաքել են սայթերի վրայից»(գործ եմ ածում իր բառերը), պարտադրւած են եղել այլևս բիւջէի տեքստը չտրամադրել պատգամաւորներին: Բիւջէի (նախահաշւի) աղիւսակը ցուցադրւում էր մի պաստառի վրայ, որը համարեա անընթեռնելի էր: Թեմականի նիւթականի պատասխանատուն համառօտ տեղեկութիւններ տւեց (երեք րոպէի սահմաններում) նախահաշւի մասին` 2 միլիարդ և 159 միլիոն թուման բաց, որի պատճառներից նշեց ցեղասպանութեան 100-ամեակի և յառաջիկայ համահայկական խաղերին մասնակցելու ծախսերը, և…

Read more »

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

    Ես ուրախ եմ նման արտայայտութիւններ լսելով: Օրէնսդիր և գործադիր մարմնի լաւ յարաբերութիւնը միշտ գործը անչափ հեշտացնում է: Ես միշտ ասել եմ, որ մենք մէկ ընտանիք ենք. պատգամաւորական, կրօնական, թեմական, հաշւեքննիչ մարմին, նաև յարակից մարմիններ, բոլորը մէկ ամբողջութիւն են, և ինչպէս պարոն Կարապետեանը [Թեմական խորհրդի ատենապետը] գեղեցիկ կերպով ասաց, մեր նպատակը ծառայութիւնն է: Եւ դա մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի պատգամն է, որ ասաց` ես եկայ որպէսզի ծառայեմ: Երկրորդ. կուզեմ նաեւ ասել, որ ազգային մարմիններու կազմութիւնը բաւական ժամանակ խլող աշխատանք է, որովհետև մենք նաև մարդ գտնելու դժւարութիւն ունինք: Դժբախտաբար ամէն մարդ չէ, որ պատրաստ է գալու և աշխատելու: Ես կուզեմ…

Read more »

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

      Յուլիսի 10-ին, 11-ին եւ 17-ին, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովը գումարեց երեք նիստ, որոնց ընթացքում պատգամաւորները ունկնդրեցին եւ քննարկեցին Թեմական Խորհրդի միամեայ զեկոյցը: Զեկոյցում հանագամանօրէն ներկայացւել էր Թեմական Խորհրդի աշխատանքները կրթական, շինարարական, եկեղեցիների, նիւթական եւ այլ բնագաւառներում: Այն ինչ բացատրւած էր այդ զեկոյցում, մեր համայնքի կառավարման համակողմանի պատկերն էր, որը կարելի է ամբողջութեամբ նաեւ ներկայացնել ժողովրդին: Այստեղ մենք կանդրադառնանք միայն մի քանի առաւել կարեւոր կէտերի, սակայն առաջարկում ենք Թեմական Խորհուրդը այն հրատարակի ամբողջութեամբ (երեւի չնչին յապաւումներով): Այն կարելի է տեղադրել Առաջնորդարանի կայքում: Մենք մեր հերթին պատրաստակամութիւն ենք յայտնում շարունակաբար, բաժին առ բաժին հրատարակել այն՝ «Յոյս»-ի համարներում: Այսպիսով…

Read more »