Posts Tagged ‘ Բանաստեղծութիւն ’

Բանաստեղծութիւն՝ Մեվլանա

…   Տոն օրվա պես նորից եկա, որ բանտի դռները ջարդեմ, Այս մարդակեր տիեզերքի ժանիք-ճիրանները ջարդեմ,   Յոթը անջուր մոլորակի, որ խժռում են հողեղենին, Թե ջուր լցնեմ թեժ կրակին, թե գիժ քամիները ջարդեմ:   Ինձ պես հարբած խելագարին, թե ընդունես քո հարկի տակ, Ի՞նչ իմանաս, թե ոնց պիտի եղած-չեղածները ջարդեմ:   Դռնապանը թե արգիլի, գինի լցնեմ նրա գլխին, Պահակը թե ձեռքս բռնի, նրա զույգ ձեռները ջարդեմ:   Չարխն իմ սրտով թե չդառնա, ես կպոկեմ նրան հիմքից, Երկինքն եթե դավեր դնի, դավադիր թևերը ջարդեմ:   Առատաձեռն սեղան բացել, ինձ մոտիկ հյուր ես իմացել, Սրտիս գավաթն ի՞նչ ես ջարդում, թե գինու գավերը…

Read more »

Պոէզիա, պրոզա

Պոէզիա, պրոզա

  ՇԱՄԻՐԵԱՆ     Հէնց մակագրեց, դրեցի պայուսակիս մէջ, ու մինչեւ յաջորդ առաւօտ ժամանակ չեղաւ թերթելու: Ո՞ր յատկանիշներն են խօսքը դարձնում բանաստեղծութիւն, եւ որոնք են այն հեռացնում պոէզիայից: Յա՞նգը, երաժշտականութի՞ւնը, տաղաչափութի՞ւնը… Ինձ թւում է մի ուրիշ, անմեկնելի ու անանուն մի բան, որը երբեմն հոծ ու հաստատուն, երբեմն էլ աննշմարելի սահման է գծում պոէզիայի ու պրոզայի միջեւ: Ի՞նչի մասին է խօսքը. ի հարկէ ԳՐՔԻ… Թարմ հացի պէս անուշ բուրող մի գրքի. թէպէտ հայկական լաւաշի բոյրը չունի, այլ իրանական սանգաքի անկրկնելի համն ու հոտը, քանի որ պարսկերէն է գրւած …, բայց գրւած է սրտով, բխած է սրտից, եւ բանաստեղծի գիտակցականի ու ենթագիտակցականի,…

Read more »

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

    Խտուտիկ   Հըմ, խտուտիկ, ասա թէ ի՞նչ լուր ես բերել, ումի՞ց, ինչի՞ց ու որտեղի՞ց ես լուր բերել, միշտ էլ լինես աւետաբեր, սակայն զուր ես շրջում իմ տան ու կտրի շուրջ, ես վաղուց է, որ չեմ հայցում եւ ոչ մի լուր, ոչ մի եարից, ոչ ոքուց ու ոչ մի տեղից, գնա այնտեղ, ուր քեզ արդէն սպասում են խտուտիկ, իմ սրտի մէջ խլութիւն է ու կուրութիւն…   Ձեռք քաշիր այս իր իսկ տանը, հայրենիքում՝ օտար մարդուց դառն օրերի ու փորձերի դու լրաբեր, սիրտս ասում է, որ սուտ ես, սուտ…   Խտուտիկ, հըմ… բայց… ախր… Ճի՞շտ որ քամու հետ հեռացար, Քեզ…

Read more »

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

  ՆՈՐՎԱՆ     Փետրւարի 7-ին Երւեանում մահացաւ անւանի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանը: Նա ծնւել է 1945 թւականին Գիւմրիում եւ համարւում  է ժամանակակից հայ բանաստեղծութեան մէջ նոր արիւն ու աշխուժութիւն մտցնող գրողներից ամենանշանաւորը: Այս առիթով նրան ենք յատկացնում «Յոյս»-ի այս համարի գլխաւոր նիւթը:   Յովհաննէս Գրիգորեանն ու իր տաղանդաւոր սերնդակիցները (Հ. Էդոյեան, Արմէն Մարտիրոսեան, Դաւիթ Յովհաննէս, Արտեմ Յարութիւնեան, Միշէլ Փուլադեան, Ալեքսանդր Թոփչեան եւ ուրիշներ) համախմբւելով «Գարուն» ամսագրի շուրջ` նոր շունչ եւ եռանդ պարգեւեցին հայ բանաստեղծութեանը: «Գարուն» ամսագրում լոյս տեսած նրա «Աշուն» բանաստեղծութիւնը`(«Փողոցում»/ Ծառերից կախւած/ Օրօրւում են բանաստեղծները/: Դեղին ժպիտ կայ դէմքերին նրանց/ Ձեռքերին`հանգած ծխախոտ»), այնպիսի ուշադրութեան արժանացաւ, որ երկար ժամանակ քննարկւեց …

Read more »

Նոր տարի է, դափին տւէք

Նոր տարի է, դափին տւէք

  Ծատուրօղլու ասած     Նոր, նոր ու նոր, շնորհաւոր, Դուբարա նոր տարին էկաւ, Գըռ, գըռ ու գըռ, գռգռալով Ձմեռ պապու գառին էկաւ:   Հին, հինը հին, գնաց հինը, Դոլարի ու օսկու գինը Ջան, ջանը ջան, ջանս դողաց, Բազար գնաց տանտիկինը:   Էրեխեքը,ծառ, ծառը ծառ, Կանաչ տօնածառ են ուզում, զիզի-փիզի, վրեն շարած Զընգըլ-պընգըլ, զառ են ուզում:   Ջուջուլ- մուջուլ ջահէլները Բրենդ շոր ու շապիկ կուզեն, Վերջին մոդել «այփադ» ու «լաբ» Հարուստ կաղանդ պապիկ կուզեն:   Հաֆ, հաֆը հաֆ, դասպիճ ու հաւ, Ջրօխնէքի սեղան բացէք, Փիֆ, փաֆը փաֆ, քուքու փլաւ, Կոկորդներդ գինով թացէք:   Դէ, Նոր տարին եկաւ բարով, Դափ, դափը…

Read more »