Posts Tagged ‘ Բանաստեղծութիւն ’

Բրթել են ու…

Բրթել են ու…

    Բարաջողում բարեկամներ թանկագին, how are you Խնամի ու սանահեր ու քավորկին, how are you Հաստատ գիտեմ, որ կարոտով ասծի օր, Սպասում եք Ծատուրօղլուս նամակին:   Թե ցանկանաք, որ իմանաք մեր հալը, Կամ հարցնեք ձեր գալը, թե չգալը, Մեր կյանքն ըստի թամամ ծափ ու ծիծաղ է, Ջաներսուն սաղ, դամաղներըսուն չաղ է:   Նոր ենք էկի, հալա գրին կարդ չունենք,  Ըտուց բացի ոչ մե ղամ ու դարդ չունենք, Փափուկ բարձ են դրի մեր գլխի տակը, Ամսագլխին ստանում ենք թոշակը:   Էլ հելթ քեր, էլ մեդի քեր, (health care, medicare) Էլ ինշորենս, էլ վելֆեր, (insurance, welfare) Դոկտոռ ունես ամիսը մեկ քեզ…

Read more »

Գարուն է գալիս

Գարուն է գալիս

  ՀԱՄՕ ՍԱՀՅԱՆ     Ձմեռը հալվել դարձել է առու, Դարձել է առու, դարձել է վտակ, Արաքսի հունով նա գնում է հեռու, Գնում է, լցվում է ծովը անհատակ: Հոգնած թևերը քսելով ամպին, Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա, Արագիլն իջել Արաքսի ափին՝ Հանգստանում է մի ոտքի վրա:   Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս: Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում, Իրար են փարվում հովերն արթնացած, Ծաղկունքից արբած բնությունն է շնչում, Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց: Հողն է մայրության հրճվանքից դողում, Թող որ հավիտյան միշտ ազատ մնա, Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում, Ոչ մի…

Read more »

Երգիծանք, թե՞ հերոսապատում Չարենցի «երկիր Նաիրի» վէպի մասին

Երգիծանք, թե՞ հերոսապատում Չարենցի «երկիր Նաիրի» վէպի մասին

ԱԶԱՏ ՄԱԹԵԱՆ Ութսուն տարի է անցնում «Երկիր Նաիրի» վեպի հրատարակությունից եւ դեռ հայ միտքը չարչարվում է այս հարցի վրա. կատակերգությո՞ւն է «Երկիր Նաիրի»-ն թե՞ ողբերգություն: Երգիծա՞նք, թե՞ հերոսապատում: Եվ, հիրավի, ինչքան դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ Չարենցը կարող էր Չարախնդալ ազգային մեծագույն պարտության վրա, նույնքան դժվար,մեր կարծիքով, իզուր եւ անհնար է այս վեպը փորձել «սրբագրել»: Ինքը հեղինակը վեպի երկրորդ հրատարակության առաջաբանում, ընդունելով, նորից մեր կարծիքով՝ ձեւականորեն, որ վեպի մեջ կան սխալներ, հրաժարվում է շտկումներից, գտնելով, որ «Կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի»: Ուստի, այս վեճը համարելով անտեղի, համոզված ենք, որ այո՛, Չարենցը կարող էր գրել իր վեպը անպես, ինչպես…

Read more »

Ես էլ գնացական էլա

Ես էլ գնացական էլա

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ես էլ գնացական էլա, բարեկամներ, մնաք բարով, Իմ տեղիցը ջաքան էլա, բարեկամներ, մնաք բարով, Տուն ու տեղս քամուն տվի, ինչի՞ համար, միք հարցնի, Ետ, նորից գաղթական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Բոլ վախտ էր, օր ներս ինք տվի, վերջապես էկավ մեր թուղթը, Համա ձենը դեռ չինք հանում, թաքուն ինք պահում մեր ուխտը, Ու մեկ օր էլ մեր դռանը ծունկ չոքեց Հայազի ուղտը, Հոգով ձեզ պարտական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Ազիզներիս մոտ եմ էրթում, համա ձեզանից հեռանում եմ, Չեմ հասկանում, ավելի շատ տխրում, թե ուրախանում եմ, Հազար տարի մե աչքս լաց, մեկը ծիծաղ դեռ գնում եմ,…

Read more »

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ինչքան գիտենք, իրանահայ անւանի աշուղ` Ծատուրօղլին առնւազը յիսուն տարի է, որ ոտանաւորներ է յօրինում եւ առնւազն եօթանասունը պիտի անց կացրած լինի: Ուստի, բնականաբար զարմացանք, երբ մեր ձեռքը հասաւ նրա Նոր տարւայ առթիւ գրած բանաստեղծութիւնը, որում հռչակաւոր աշուղը գանգատւում է իր կեանքի յիսուն տարիները անցկացնելու մասին: Հեռախօսեցինք նրա բջջայինին եւ հետաքրքրւեցինք, թէ ի՞նչ է պատմութիւնը: Ասաց՝ ի՞նչ տարբերութիւն` յիսուն թէ՞ եօթանասուն: Հարցրեցինք չլինի՞ քսան տարի առաջ գրած բանաստեղծութիւնդ ես մեզ ուղարկել: Տպագրւած չլինի՞: Հաստատ տպագրւած չէ, ասաց Աշուղը ու կրկնեց, թէ ի՞նչ տարբերութիւն, երբ «հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս». քսան տարի էս կողմ…

Read more »